Եղբայրս հիմա դրախտում է. պատերազմում հերոսի մահով ընկած Կարապետի հիշատակին այսօր ցայտաղբյուր բացվեց

«Տղաս երազում էր շատ բարձունքների հասնել, բայց չէի պատկերացնում, որ այսպիսի բարձունքների կհասնի»,- 21-ամյա Կարապետ Անտոնյանի մայրը՝ Գոհար Անտոնյանն է պատմում որդու մասին: Կանգնել է որդու սիրելի վայրում ու չի կարողանում արցունքները զսպել. Կարոյի ծնունդն է, որդին կդառնար 21 տարեկան:

«Ծնունդը շատ էր սիրում, այդ պատճառով մեզ համար այսօր շատ դժվար է: Ինքն անհամբեր սպասում էր իր 21 տարեկանը լրանալուն, որ մեծ շուքով նշեր, բայց էլի նշվեց՝ ինքը ջուր պարգևեց բոլորին, որ խմեն ու իրեն հիշեն: Կարոն այստեղ է ծնվել, սա իր սիրելի վայրն է: Ես որպես մայր արդեն գիտեի ու չէի կասկածում, որ Կարոս կռվում է, բայց որդու կորուստը մեծ ցավ է»,- մեզ հետ զրույցում պատմում է մայրը:

215479861_225912109251752_7518261336740833665_n.jpg (397 KB)

Արմատներով գյումրեցի Կարոն ծնվել է 2000 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ծառայության է անցել 2019 թվականին Արցախի Հանրապետության Ջաբրայիլ գյուղում: Մեկ տարի ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը, երեք ամսից պետք է զորացրվեր և հունվարի 17-ին տուն վերադառնար: Հիմա  իր մանկության հասցեում բոլորը հավաքվել են, ու իրեն են սպասում, բայց ինքը չկա, երկնքից է նայում: Նրա հիշատակը հավերժացնելու համար ծնողները  ցայտաղբյուր են տեղադրել, մայրն ասում է՝ որդին ջրի պես զուլալ էր:

Ցայտաղբյուրի մոտ կանգնել են Կարոյի երկու եղբայրները, ինքն ընտանիքի առաջնեկն էր, իրենից բացի ունի ևս երկու եղբայր, մեկը՝ 18, մյուսն 8 տարեկան: Եղբայրները աղավնի են բաց թողնում՝ փոքրը եղբայրը՝ Արտյոմն ասում է՝ գնում է եղբորս մոտ՝ դրախտ: Կարոյին ամեն վայրկյան է հիշում. «Որ ծառայությունից արձակուրդ էր եկել 10 օրով միասին գնացինք Երևան մոլ, ինձ խաղացրեց, խաղաղարահ էինք գնացել, ինձ շատ էր սիրում: Մեկ էլ հիշում եմ, որ միջնեկ ախպորս իրար հետ ծեծում էինք, հավես էր»,- մեզ հետ զրույցում պատմում է Արտյոմը:

213468103_250924913110037_4190242216976972690_n (1).jpg (392 KB)

21-ամյա Կարոյին հիմա բոլորն են հիշում, ընկերները, դասընկերները, ուսուցիչները: Ասում են՝ Կարոյի մասին անհնար է անցյալով խոսել: Յուրքանչյուրը նայում է ցայտաղբյուրին ոսկետառերով գրված «Կարո» անվանն ու Կարոյի հետ ունեցած ընդհանուր պատմությունները վերապրում. «Ցավը շատ է, բարի լուսավոր, ընկերասեր տղա էր: Դասարանում, եթե որևէ խոչընդոտ էր լինում, երեխաները դասը խանգարում էին, վեր էր կենում տեղից,  ասում էր՝ վերջ, էլ ձայն չլսեմ, ուսուցչուհուս չնեղացնենք: Դպրոցում, կյանքում թեկուզ դժվարությամբ, բայց ամեն ինչ հաղթահարում էր: Երբեք ոչ մի բանից չէր փախչում, միշտ ուզում էր՝ խաղաղություն լիներ»,- մեզ հետ զրույցում ասաց նրա  դասղեկը՝ Հռիփսիմե Հարությունյանը:

«Շատ պայծառ տղա էր, անցյալով իրեն հիշել չի լինում: Որ օրը դասի չէր գալիս, անհետաքրքրիր էր անցնում: Ինքը ուրիշ կյանք էր ու այդ ուրիշ կյանքը փոխանցում էր բոլորին: Միշտ կհիշեմ, ասում էր՝ ընկել Համբարձումյան, ինչ ուզում եք կանեմ, մենակ հայրիկիս դպրոց չկանչեք»,- պատմում է ուսուցիչներից Նելլի Համբարձումյանը:  

Կարապետ Անտոնյանը պատերազմի ողջ ընթացքում կռվել է Ջաբրայիլում: Զինակից ընկերներն էլ նրան մասին խոսելիս հիշում են՝  ինչպես էր պայքարում թշնամու դեմ: Ասում են՝ Կարոն է իրենց պահել. «Միասին կռվում էինք, ինքը մեր թիկունքում էր, հակատակնկային դասակում էր կռվում: Չէինք մտածում, որ որևէ տանկ մեզ վրա կկրակի: Տանկերը գալիս էր ու տեսնում էինք՝ ոնց է Կարոյի ռակետը խոցում այդ տանկերին: Մեր գումարտակին տանկ չի կարողացել մոտենալ: Մեր գումարտակի ուժն էր»,-պատմում է Կարապետի մարտական ընկերը Վահե Կյուրեղյանը:

214842201_541895990163649_8572593155504373357_n.jpg (317 KB)

Թշնամու դեմ խիզախ պայքարելու ժամանակ պատերազմի օրերին սերժանտ Կարապետը սպայի կոչում է ստացել: Զինակից ընկերները պատմում են՝ չհիասթափվելու, պայքարը չդադարեցնելու համար իրենց երեք օր չեն ասել, որ Կարոն այլևս չկա: Իր զոհվելուց մեկ օր առաջ էլ տուն է զանգել՝ ծնողներին խնդրել՝ գնալ եկեղեցի, մոմ վառել, ինքը մահից է փրկվել,: Հետո զգուշացրել է, որ տուն այլևս չի կարող զանգել, մայրը պատասխանել է՝ «կսպասեմ հաղթանակիդ ու հաղթանակիդ օրվա զանգին», բայց ով իմանար, որ գումարտակի սիրտը կանգ է առնելու. հոկտեմբերի 13-ին Ջաբրայիլում Կարապետն ընկավ հերոսի մահով: Հիմա նրա ընկերները, ծնողներն ու հարազատներն ասում են՝ Կարապետի հիշատակը վառ են պահելու:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4774 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել