Տոկիո-2020. Արսեն Հարությունյան և Վազգեն Թևանյան. Առյուծները գնում են օլիմպիական մեդալների հետևից

«Հայկական ժամանակը» շարունակում է ներկայացնել Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Այս անգամ կանդրադառնանք ազատ ոճի երկու ըմբիշների՝ Արսեն Հարությունյանին ու Վազգեն Թևանյանին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջին տարիներին հազվադեպ էր ուրախացնում հայ մարզասերներին: Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեդալներ էին բերում հիմնականում լեգեոներները՝ կովկասցի կամ վրաց ըմբիշները, որոնք հանդես էին գալիս Հայաստանի դրոշի ներքո: Դավիթ Սաֆարյանը 2013թ.-ին դարձավ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, բայց նրան էլ չի կարելի հայկական սպորտի սան համարել. Դավիթը մարզվել է Կրասնոդարում: Գրիգոր Գրիգորյանի ու Վալոդյա Ֆրանգուլյանի սերունդը ևս մեծ նվաճումների չհասավ:

Ստացվում էր, որ հայկական ազատ ոճի դպրոցի սաներից վերջին անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել Արամ Մարգարյանը 2002թ.-ին, իսկ Եվրոպայի չեմպիոն՝ Մարտին Բերբերյանը՝ 2004թ.-ին: Իսկ Արայիկ Գևորգյանի (աշխարհի եռակի չեմպիոն) ու Արմեն Մկրտչյանի (օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր) հաջողությունները կրկնելն ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից էր թվում: Հուսադրող չէին արդյունքները նաև պատանեկան առաջնություններում: Իրավիճակը սկսեց փոխվել 2014թ.-ից, երբ պատանեկան մրցումների սկսեցին մեկնել 1999թ.-ին ծնված տղաները: Արտաշատի և Երևանի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցների աշխատանքը սկսեց արդյունք տալ, իսկ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը դարձան հայկական ազատ ոճի ըմբշամարտի վերածնունդի ծիծեռնակները: Վերջին տարիներին հայ պատանի ու երիտասարդ ըմբիշները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից վերադառնում են մեդալների հարուստ ավարով, դառնում են չեմպիոններ: Ընդ որում, բարձրացել են նաև մյուս մարզադպրոցների՝ Վանաձորի, Գյումրիի, Ջրվեժի մարզադպրոցները: 

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում էլ տեղի ունեցան փոփոխություններ: Արմեն Մկրտչյանը շատ կարճ գլխավորեց հավաքականը, բայց նրա օրոք փորձառու մարզիկներն աճ գրանցեցին, Ֆրանգուլյանը մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Մկրտչյանին հաջորդեց Հաբեթնակ Կուրղինյանը, որի օրոք սկզբում մեդալներ չկային, սակայն Կուրղինյանը շատ արդյունավետ կատարեց հավաքականի սերնդափոխությունը, և նոր սերունդի արդյունքները սպասեցնել չտվեցին: Հենց դրանց արդյունքում Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը դարձան իրենց քաշային կարգերի առաջատարներից և օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին:

Մարզիկների մասին

Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը հասակակիցներ են (ծնված՝ 1999թ.-ին), ընկերներ, որոնք գրեթե բոլոր պատանեկան ու երիտասարդական մրցաշարերին մեկնել են միասին, իսկ Հայաստանի առաջնություններում մի պահ նույնիսկ մրցակիցներ են եղել՝ հանդես գալով նույն քաշային կարգում: Այժմ արտաշատցի Թևանյանն ու մասիսցի Հարությունյանը հանդես են գալիս համապատասխանաբար 65 և 57 կգ քաշային կարգերում: ՀԵտաքրքիր է, որ Թևանյանի ու Հարությունյանի հաջողություններն էլ իրար գրեթե զուգահեռ էին գնում. Եվրոպայի պատանիների չեմպիոններ 2015թ.-ին, Եվրոպայի պատանիների փոխչեմպիոններ 2016թ.-ին, Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ 2018թ.-ին, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ 2018թ.-ին: Վազգենը 2017թ.-ին վնասվածք ուներ, այդ պատճառով 2017թ.-ի արդյունքներով հետ մնաց ընկերոջից: Մեծահասակների ասպարեզ էլ առաջինը հաջողությամբ մտավ Արսենը: 2019թ.-ին նա դարձավ Եվրոպայի երիտասարդներ մեծահասակների չեմպիոն, 2020թ.-ին էլ՝ բրոնզե մեդալակիր: Վազգենի առաջին հաջողությունը մեծահասակների ասպարեզում եկավ 2020թ.-ին. Նա տարվա վերջին կազմակերպված ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձավ չեմպիոն: Հարությունյանը նույն մրցաշարում դարձավ փոխչեմպիոն:

Թևանյանը ծնվել է Փոքր Վեդիում, 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին, նույն օրը սպանվեց Վազգեն Սարգսյանը, և ծնողները իրենց որդու անունը դրեցին հենց սպարապետի անունով: Թևանյանն իր առաջին քայլերը մարզաձևում արել է Արտաշատի մարզադպրոցում, նրա անձնական մարզիչը լեգենդար հայ մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի որդին է՝ Ռաֆիկ Գոլեցյանը: 

Հարությունյանը Մասիսից է, ծնվել է 1999թ.-ի նոյեմբերի 22-ին, ըմբշամարտով սկսել է զբաղվել հենց այնտեղ, այնուհետև տեղափոխվել է Երևան՝ օլիմպիական հերթափոխի քոլեջ, մարզվել մեկ այլ լեգենդար հայ մարզիչ՝ Անդրանիկ Հարոյանի որդու՝ Ցոլակի մոտ: Հարությունյանի կարիերայում մեծ դեր է խաղացել նաև պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը: 

Ճանապարհը դեպի Տոկիո

Ըմբիշները երեք հնարավորություն ունեին օլիմպիական ուղեգիր նվաճելու համար՝ 2019թ.-ի աշխարհի առաջնությունը և 2021թ.-ին կայացած երկու վարկանիշային մրցաշարերը:

Հարությունյանը մեկնեց աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում՝ լինելով 61 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն, իսկ 65 կգ քաշային կարգում մրցաշարի մեկնեց Թևանյանը: Հարությունյանը լավ սկսեց մրցաշարը, բայց հնդիկ ըմբիշի հետ գոտեմարտում, առջևում լինելով հաշվի մեջ 6-0 հաշվով, մկանային խնդիրներ ունեցավ. Հարությունյանի մկանները քարացել էին, նա գրեթե առանց պայքարի 16 միավոր տվեց մրցակցին ու պարտվեց: Թևանյանը նույնպես լավ սկսեց, հաղթեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին, բայց հետո զիջեց ճապոնացի Օտոգուրոյին:

2021թ.-ին ապրիլին Հարությունյանն ու Թևանյանը մեկնեցին վարկանիշային եվրոպական մրցաշարին՝ արդեն տիտղոսակիր ըմբիշների համբավով: Երկուսն էլ փայլուն անցկացրին մրցաշարը. ոչ միայն կատարեցին նվազագույն խնդիրը՝ հասնելով եզրափակիչ ու ապահովելով օլիմպիական ուղեգիրը, այլև  հաղթեցին նաև եզրափակիչում, ընդ որում Թևանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում մեծ առավելությամբ հաղթեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի նախկին չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին:

Շանսերն ու գլխավոր մրցակիցները Տոկիոյում

Երկու ըմբիշներն էլ մեկնում են Տոկիո «ստվերային ֆավորիտի» կարգավիճակում: Հայաստանում նրանցից սպասելիքները մեծ են, բայց պետք չէ մոռանալ, որ նրանք 20 տարեկան են, և սա դեռ նրանց առաջին օլիմպիական խաղերն են: 

Արսեն Հարությունյանի քաշային կարգում (57 կգ) հաղթողի բացարձակ ֆավորիտը ռուսաստանցի Զաուր Ուգուևն է, որը 2018թ.-ից այս կողմ ոչ մի պարտություն չի կրել: Արսենը պարտվեց Ուգուևին աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում՝ 0-10 հաշվով, բայց պետք է ընդգծել, որ հայ երիտասարդ ըմբիշը բավականին առաջադիմել է ու ավելի հասուն գոտեմարտեր է անցկացնում, այդ պատճառով Ուգուևի հետ հաջորդ գոտեմարտը կարող է միանգամայն այլ մակարդակով անցկացնել: Մի փոքր ավելի ցածր են գնահատվում թուրք աշխարհի փոխչեմպիոն Սուլեյման Աթլիի,, ամերիկացի Թոմաս Գիլմանի, մոնղոլ Բեխբայար Էրդենեբատի, սերբ Ստևան Միչիչի, ղազախ Նուիսլամ Սանաևի հնարավորությունները: Այս շարքում կարելի դասել նաև Հարությունյանին: Պետք չէ մոռանալ նաև ճապոնացի Յուկի Տակահաշիին: Ամեն դեպքում նրանցից յուրաքանչյուրին Հարությունյանն ունակ է հաղթելու, շատ բան կախված կլինի վիճակահանությունից: 

Թևանյանի շանսերը մասնագետներն ավելի բարձր են գնահատում, քանի որ վերջին մի քանի ամիսներին Վազգենը հաղթել է իր 65 կգ քաշային կարգի առաջատարներից շատերին՝ Ալիևին, Իսմայել Մուսուկաևին (Հունգարիա), Մագոմեդմուրադ Հաիջևին (Լեհաստան), վրացի Վլադիմիր Խինչիգաշվիլիին: Թևանյանի ներուժը դեռ շատերի համար անհասկանալի է, բոլորն արդեն գիտեն, որ նա կարող է հաղթել ուժեղագույններին և զգուշությամբ են մոտենում նրա հետ գոտեմարտերին: Իհարկե, քաշային կարգի ֆավորիտները վերջին երկու աշխարհի չեմպիոններն են՝ ճապոնացի Տակուտո Օտոգուրոն և ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովը:  Ճապոնացուն տան պատերն էլ կօգնեն: Ֆավորիտների թվում է նաև հնդիկ Բայրանգ Պունիան՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, ինչպես նաև նույն Ալիևը, Մուսուկաևը, Գաջիևը, ղազախ Դավլեթ Նիյազբեկովը: Ընդհանրապես, 65 կգ քաշային կարգը շատ ներկայացուցչական է, պայքարը մեդալների համար ահստեղ շատ թեժ է լինելու:

Հուսանք, որ հայ ըմբիշներն էլ անմասն չեն մնա մեդալների համար պայքարից: Նրանց ներուժն ահռելի է, 20 տարեկանում նրանք արդեն օլիմպիական մեդալների հավակնորդ են համարվում: Բայց իրենց իրական ներուժը, միգուցե, նույնիսկ իրենք չգիտեն: Կարևորը՝ մոտենալ խաղերին իդեալական ֆիզիկական և հոգեբանական վիճակում: Մնացածը կորոշվի գորգում:

 

Ռաֆայել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24497 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ