Երևան
12 °C
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյի գործով դատավճիռը կհրապարակվի այսօր:
Դատախազը Մինսկի դատարանին խնդրել է Բաբարիկոյին դատապարտել 15 տարվա ազատազրկման՝ կաշառառության և փողերի լվացման մեղադրանքներով:
Գործիչը ձերբակալվել է 2020 թվականի հունիսի 18-ին՝ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում:
2020 թվականի հունիսի 11-ին Բելգազպրոմբանկում խուզարկություններ են սկսվել։ Ձերբակալվել է Բաբարիկո նախաձեռնող խմբի երեք անդամ, այդ թվում՝ Մոգիլևի մարզի հարցերով համակարգող Վլադիմիր Դուդարևը՝ Մոգիլևի նախկին փոխքաղաքապետը։ Հունիսի 12-ին Բելառուսի պետական վերահսկողության կոմիտեն հայտնել է Բելգազպրոմբանկի 15 նախկին և գործող աշխատակիցների ձերբակալման մասին։
Պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտի կողմից հարուցվել է քրեական գործ՝ «Առանձնապես խոշոր չափերով հարկերի և գանձումների վճարումից խուսափելը» և 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր ճանապարհով ստացված միջոցներն առանձնապես խոշոր չափերով օրինականացնելը»։ Վիկտոր Բաբարիկոն նախ չի ունեցել դատավարական կարգավիճակ բաց քրեական գործի շրջանակներում, սակայն պետական վերահսկողության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը հայտնել է, որ քննությունն ունի համոզիչ ապացույցներ Բաբարիկոյի՝ հակաիրավական գործունեությանը մասնակցության մասին, և որ ձերբակալվածների մեծ մասը համագործակցում է հետաքննության հետ, խոստովանական ցուցմունքներ է տալիս։
Ինքը Բաբարիկոն հայտարարել է, որ իր վրա ուղղակի կոմպրոմատ չկա, և որ քրեական գործը զուտ քաղաքական ենթատեքստ ունի, դա անուղղակիորեն հաստատել է ինքը Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հայտնելով, որ պետական վերահսկողության կոմիտեին հանձնարարել է ստուգել Բելգազպրոմբանկի աշխատանքը:
«Իրավական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության իրավաբանները հայտարարել են, որ ՊԵԿ-ի ղեկավարի, նախագահի և նրա մամուլի քարտուղարի հայտարարությունները հանցագործություններին մասնակցության և Բելգազպրոմբանկի գործով ձերբակալվածների մեղավորության մասին անթույլատրելի են և կոպտորեն խախտում են մարդու իրավունքները:
2020 թվականի հունիսի 18-ին Վիկտոր Բաբարիկոյին և նրա որդուն՝ նախաձեռնող խմբի ղեկավար Էդուարդին, ձերբակալել են, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վիկտոր Բաբարիկոն ձերբակալվել է և ուղարկվել պետական անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարան:
Առանցքային մեղադրանքն այն է, որ մի քանի տարվա ընթացքում Բելգազպրոմբանկի հաշիվներից Լատվիա Է դուրս բերվել ավելի քան 430 մլն դոլար, իսկ Բաբարիկոն եղել է հակաիրավական գործունեության անմիջական կազմակերպիչն ու ղեկավարը:
Հունիսի 19-ից քրեական գործի հետաքննությունը վարում է պետական անվտանգության կոմիտեն, քանի որ նշվում է, որ գործով անցնողների գործողությունները իրական սպառնալիք են ստեղծել ազգային անվտանգության շահերին:
Հունիսի 20-ին Վիկտոր Բաբարիկոյին է մեղադրանք առաջադրվել, հունիսի 21-ին՝ Էդուարդին։
Վիկտոր Բաբարիկոյի ձերբակալությունն ու ընտրություններին նրա թեկնածությունը թույլ չտալը մարդկանց մոտ դժգոհություն էր առաջացրել, և նրանք սկսել էին դուրս գալ բողոքի՝ նրա ազատ արձակման համար: Երկրում նախորդ տարի տևական ժամանակ մեծամասշտաբ բողոքի ակցիաները չէին դադարում:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Վիկտոր և Էդուարդ Բաբարիկոներին, ինչպես նաև Լուկաշենկոյի մի քանի այլ ձերբակալված ընդդիմախոսներին ճանաչել է խղճի բանտարկյալներ:
2020 թվականի հուլիսի 2-ին հայտնի է դարձել, որ Վիկտոր Բաբարիկոյին մեղադրում են 243-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելը), 235-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով) և 431-րդ հոդվածի 2-րդ մասով (կրկնակի կամ խոշոր չափերով կաշառք տալը)։ Հուլիսի 3-ին Մինսկի քաղաքային դատարանը փակ ռեժիմով քննել և մերժել է Վիկտոր Բաբարիկոյի բողոքը՝ նրան կալանքի տակ թողնելու Կենտրոնական շրջանի դատարանի որոշման դեմ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT