Երևան
12 °C
Լուսանկարում՝ Մասիվցի Անդիկը
«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղարիբյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Արդարացման դատական ակտը կայացվել է օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
«Օրենքով գողը» սպանվել էր 2019 թվականի հուլիսի 2-ի ուշ երեկոյան իր տան բակում։ Ոստիկանությունը տարածել էր սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել է եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել էր 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին:
Սպանությունից երկու տարի անց պատվիրատուն հայտնաբերված չէ, իսկ կատարողն էլ, որը, ըստ մեղադրանքի, ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա Սուլեյման Միիեւն է, գտնվում է հետախուզման մեջ: Այն, որ սպանությունը պատվիրված էր, հայտարարել էր նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Կա պատվեր, կա կատարող: Շուտով մենք հանրությանը կներկայացնեք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- ասել էր նախկին ոստիկանապետը՝ այդպես էլ չներկայացնելով այս գործով իրենց «հաջողությունները»:
Ամբաստանյալ Արմեն Ղարիբյանը, ըստ մեղադրանքի, օժանդակել է սպանությունը կատարող Սուլեյման Միիևին: Նա, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ոստիկանության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ սպանության կատարման մեջ կասկածվող Սուլեյմանը 2019 թվականի մայիսին մեկ շաբաթով եղել էր Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում էր եղել նաև սպանությանն օժանդակելու մեջ կասկածվող անձը՝ Արմեն Ղարիբյանը: Նրանք մի քանի անգամ հանդիպել էին, ապա 1 օրվա տարբերությամբ՝ վերադարձել ՌԴ: Հունիսին մի քանի օրվա տարբերությամբ նրանք կրկին եկել էին Հայաստան, որից օրեր անց տեղի էր ունեցել Մասիվցի Անդիկի սպանությունը: Սպանությունից հետո՝ ժամերի տարբերությամբ, երկուսն էլ լքել էին Հայաստանը: Արմեն Ղարիբյանը ՌԴ-ից Հայաստան էր վերադարձել 2019 թվականի օգոստոսի 20-ին, հաջորդ օրը՝ ձերբակալվել, ապա՝ կալանավորվել:
Նրա պաշտպան Արսեն Սարդարյանը մեր զրույցում պնդեց՝ մեղադրանքի հիմքում երկու ապացույց է դրվել. մեկը՝ Ղարիբյանի եւ Սուլեյմանի հեռախոսազրույցը, մյուսն էլ՝ ԶԼՄ հրապարակումներից մեկը:
«Մեղադրանքի հիմքում դրված ապացույցը մի հեռախոսազանգի հանգամանք էր, ըստ որի՝ իմ պաշտպանյալի եւ սպանության կատարման մեջ կասկածվող անձի միջեւ եղել են փոխադարձ զանգեր, որի բովանդակությունը առկա չէր: Գործով նույնիսկ հիմնավորված չէր, որ այդ հեռախոսը իմ պաշտպանյալի հեռախոսն է: Երկրորդ, նույնիսկ եթե Ղարիբյանի հեռախոսն է, ինչպե՞ս կարելի է զուտ կապի հանգամանքը համարել հիմք, որ անձը սպանության օժանդակության համար տեղեկատվություն է տրամադրել: Մտացածին մեղադրանք էր՝ հիմնված ենթադրությունների վրա: Բացի դա, գործով հետաքրքիր բան կար: Լրատվամիջոցներից մեկը հրապարակում էր արել, որ Ղարիբյանի օժանդակությամբ կատարվել է սպանությունը, եւ այդ հրապարակումը ճանաչել էին ապացույց, առանց ճշտելու՝ ինչ աղբյուրի հիման վրա է այն գրվել: Մեր դատախազությունը ուղղակի «փայլել» էր, ինչի եմ ասում դատախազությունը, որովհետեւ մեղադրական եզրակացությունը հաստատել էր դատախազությունը»,- մանրամասնեց պաշտպանը:
Մեր հարցին՝ իր պաշտպանյալն ի՞նչ հարաբերություններ է ունեցել սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Սուլեյմանի հետ, պաշտպանը պատասխանեց՝ քանի որ Արմեն Ղարիբյանը, ըստ էության, ցուցմունք չի տվել, ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին:
Հարցին՝ գործում երեւո՞ւմ էր սպանության պատվիրատուի անունը, Սարդարյանը ասաց. «Կատարողի՝ Սուլեյմանի վերաբերյալ որոշակի ապացուցողական բազա մենք տեսել ենք, չեմ կարծում՝ կարող էր ինքը նաեւ պատվիրատու լինել: Մենք սկզբունքորեն այդ մասով չենք խորացել»: Արսեն Սարդարյանի խոսքով՝ իր պաշտպանյալը դատարանում ցուցմունք չի տվել, միայն վերջին խոսքում հայտարարել է իր անմեղության մասին եւ խնդրել արդարադատություն իրականացնել:
Նշենք, որ մեղադրող դատախազը դատարանից խնդրել էր մեղավոր ճանաչել Արմեն Ղարիբյանին առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ում ասում են Քոչ, ասոցացնում են արյան հետ, կալուգացի օլիգարխն էլ ընդեղ ջախջախվեց․ էս ինչ վատ է վիճակներդ
ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյան
Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում
Երևանում կատարված խուզարկություններով խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
Կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ․ Ղազարյան
Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում․ նախնական տվյալներով զոհեր և տուժածներ կան
Ամոթ, դիտելուց հետո զզվանք և սրտխառնոց է առաջանում․ ՀՌՀ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակի մասին
Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ
Կարող է մահափորձեր կազմակերպեն, անգամ վարչապետի ուղղությամբ. մենք «Հոկտեմբերի 27» ենք տեսել. Թումասյան
Քանի մարդ է մասնակցել Գյումրու Թատերական հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին
Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է՝ կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել հանցանք
Լոռու հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորակը
Սամոն, սիբիրյան յազվան ռսաքոծ են. Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է և հաղթելու է․ Լևոն Շիրինյան․ տեսանյութ
The Insider-ի հրապարակած փաստաթղթերը վերջնականապես պատռեցին բոլոր դիմակները․ սա սպառնալիք է մեր պետականությանը
4 կուսակցությունից պատգամավորի 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Հայաստանի Հանրապետությունն ու Լիտվան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել
Գործակալը բացահայտվեց․ սա լույս է սփռում այն եղկելի քաղաքականության վրա, որը նա և իր թիմն իրագործում էին
ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված. The Insider
Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում
Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է․ Ալեն Սիմոնյանը փաստաթղթեր է վերահրապարակել
Այսպես մեզ դիմավորեցին Սվերդլովում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արթիկցիներին մեքենայով տարել է Երևան՝ հանրահավաքի, Արթիկ տեղափոխելուց հետո տվել է խոստացած գումարը․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական պատմությունը շատ արագ իր վախճանը գտավ․ Սիմոնյան․ տեսանյութ
«Դուք կապ չե՞ք ունեցել ФСБ-ի հետ». Սամվել Կարապետյանը հստակ չի հերքել տարածվող լուրը և ցինիկ ծիծաղել է
ԲԸՏՄ-ն Արմավիրում և Արագածոտնում կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ տեղեկատվական կենտրոնը․ լուսանկար
Քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը պատահաբար հանդիպել է Մկրտիչ Արզումանյանին․ տեսանյութ
Չնախատեսված կանգառ Բազում բնակավայրում. վարչապետ
Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով կա ևս մեկ մեղադրյալ
Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՀՀ հարկային օրենսգրքում
Եթե մեր ենթագիտակցության մեջ լինի, որ պետք է վերադառնանք Վան, Մուշ, Ղարաբաղ, մեր երկրին կնայենք որպես կանգառ
Քրեական պատասխանատվություն միայն խոշոր խախտումների համար․ հարկային վարչարարության բարեփոխումների նոր փուլ
Ամեն ինչ լավ է լինելու. Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները հայտնել են՝ այսօրվանից ռազմավարական գործընկերներ են
Չնախատեսված կանգառ Լեռնապատ բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անձրև, ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ. ինչպիսին են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Ավտովթար-վրաերթ Նոր Գեղի բնակավայրում. վարորդն ու վրաերթի ենթարկվածը հոսպիտալացվել են
Կալուգացի օլիգարխը 200 հազար տալիս, ուղարկում ա․ Փաշինյանը՝ սադրանքների մասին
1998-ին Քոչարյանը եկել ա, ստեղից «вон» եմ արել, դրա համար ծեծ եմ կերել․ կուրթանեցի տղամարդը՝ Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT