Մենք արժեք չե՞նք. 2016-ին վերանորոգված կլինիկան նորից նորոգելու որոշում կա, բայց ռեկտորն ու ղեկավարը միակարծիք չեն

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ու համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի հակասությունները նախորդ մի քանի օրերին հանրային հնչեղություն են ստացել:

Բուհի ղեկավարությունը վստահեցնում է, թե նշված կլինիկայի շենքը հիմնանորոգման կարիք ունի, եւ միայն ժամանակավորապես է առաջարկվում տեղափոխել այլ տարածք, իսկ Արտավազդ Սահակյանը հայտարարում է, որ գործունեությունը այլ վայր տեղափոխել չեն պատրաստվում, ասում է՝ շենքը ընդամենը 2016 թվականին է վերանորոգվել ու խոստացվող շինաշխատանքներն ընդամենը կլինիկան տարրալուծելու պատրվակ են:

Բուհի ղեկավարության փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագիտական եզրակացության մեջ նշվում է, որ տվյալ տարածքի «տեխնիկական վիճակը գնահատվում է «անբավարար» (երրորդ աստիճանի), այն է կոնստրուկտիվ տարրերի շահագործումը հնարավոր է միայն կապիտալ նորոգումից հետո», իսկ հիվանդասենյակները չեն համապատասխանում այսօրվա չափանիշներին։

Մուրադյանը Սահակյանին առաջարկում է շենքը նորոգելու ընթացքում կլինիկական գործունեությունը ժամանակավորապես շարունակել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կամ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում»: Ըստ ֆեսբուքյան էջում արված գրառման, նա նշում է՝ շենքը վերանորոգելու որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Ռեկտորը վստահեցնում է՝ վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը`Աբովյան 58 հասցեում:

Բայց Արտավազդ Սահակյանի կարծիքով՝ բուհի ռեկտորն ու «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը շենքը օտարել են, իրենց տարբեր կենտրոններ ուղարկելով փորձում են անձնակազմին տարանջատել ու կազմալուծել, և առաջարկել բոլորովին այլ պայմաններ, որի ընթացքում պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկան կգործի «Զինվորի տան» ենթակայության ներքո:

«Ես իմ ընկերների հետ ստեղծել եմ այդ կառույցը և հիմա ինչ-որ երիտասարդ աղջիկ փորձում է մեզ տարրալուծել և ռեկտորի օգնությամբ բաժանել: Նրա նամակում, որտեղ նշել է, որ մեր կառույցը պետք է վերանորոգել, ոչ մի առնչվող բան չկա կենտրոնի ապագայի վերաբերյալ: Ինքը առաջարկում է առաջին հարկում լավ ախտորոշիչ կենտրոն ստեղծել, երկրորդ հարկում ողնաշարային խնդիրներ ունեցողների համար մահճակալներ տեղադրել: Այսինքն՝ մենք պետք է սպասարկենք միայն ողնաշարային հիվանդություններ ունեցող անձանց: Հայկուհի Մինասյանի միակ ցանկությունն այն է, որ ինքը ղեկավարի այդ տարածքը, մենք էլ այդտեղ չլինենք: Թե՛ ռեկտորը, թե´ տնօրենը առանց մեզ զգուշացնելու մեր թիկունքում կայացրել են այս որոշումը և մեր թիկունքի հետևում օտարել այն»,- մեզ հետ զրույցում ասաց Արտավազդ Սահակյանը:

Նրա խոսքով՝ իր ղեկավարած կլինիկայի շենքը վերջին անգամ վերանորոգվել է 2016 թվականին, իրենք կան և որակյալ բուժօգնություն են տրամադրում հիվանդներին: Ասում է՝ ինքը դեմ չէ  կենտրոնի նորոգմանը, նոր սարքավորումներին, այլ դեմ է «Զինվորի տան» ենթակայության տակ գործելուն:

Ինչ վերաբերում է գործունեությունը այլ վայրերում ժամանակավորապես շարունակելուն, վիրաբույժը պատասխանեց՝ «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր տեղափոխվել իրեն ոչ ոք չի առաջարկել, իսկ «Միքայելյանը» գործում է բոլորովին այլ սկզբունքով:

«Ես 14 տարի Միքայելյանում աշխատել եմ, նա լրիվ այլ սկզբունքով է աշխատում, բացի դրանից՝ Միքայելյանում մեզ առաջարկում են մի կիսաքանդ սենյակ ու մի փոքր սենյակ, դա էլ նշանակում է, որ ամբիոնը ամբողջովին ուզում են կազմալուծել: Մեր ուզածը այն է, որ բաժանմունքը պահպանվի, չտարրալուծվի: Մենք դեմ ենք իրենց կազմի մեջ մտնել, քանի որ իրենց ֆունկցիան ոչ թե վիրաբուժակական միջամտություններն են, այլ հետվիրահատական ամոքիչ բժշկությունը: Հայկուհին իրավասու չէ բժշկական համալսարանի ներքին խնդիրները լուծելու: Հայկուհին ասում է՝ ինքը ազգային արժեք է, իսկ մենք արժեք չե՞նք, մեր հիվանդները արժեք չե՞ն»,- ասաց նա հավելելով՝ վերանորոգման մասին նախկինում իրեն երբեք տեղյակ չեն պահել:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց՝ «Աբովյան 58 շենքը պետական գույք է, չի տրվել որևէ կառույցի, պարզապես անհատույց օգտագործման իրավունքով տրվել է հայ զինվորին՝ 15 տարի ժամկետով։ Կառավարության որոշման մեջ հստակ գրված է, որ որոշումից հետո շենքի այդ հատվածում տեղակայվելու է Արտավազդ Սահակյանի գլխավորած կլինիկան։ Ներկա պահին առաջարկվել է ժամանակավոր այլընտրանքային տարբերակներ՝ կլինիկայի բնականոն գործունեությոունը շարունակելու համար»։

Բայց համալսարանի ղեկավարության պնդումներն ու խոստումները պլաստիկ վիրաբույժը որակում է ուղղակի  պատճառներ իրեն և իր բժշկական անձնակազմին այդ տարածքից դուրս հանելու համար: Որ իրեն բազմիցս տեղյակ են պահել վերանորոգման որոշման մասին՝  Սահակյանը առակով պատասխանեց՝ «Ты виноват уж тем, что хочется мне кушать» (Դու ես մեղավոր, որ ես ուզում եմ քեզ ուտել):

Արտավազդ Սահակյանն ասում է՝ օրենքի սահմաններում  գնալու է մինչև վերջ: Այսօր էլ արդեն ֆեյսբուքյան տեսանյութի միջոցով դիմել է վարչապետին, ասելով՝ գործընթացը կատարվել է իրենց թիկունքում, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի թույլտվությամբ, համաձայնությամբ և հովանավորչությամբ, Հայկուհի Մինասյանի հետ, իրենցից ծածուկ կատարվել է գործարք՝ առանց հաշվի առնելու ամբիոնի շահերը և ամբիոնի աշխատակիցների շահերը:

Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ ամեն ինչ անելու է, որպեսզի վարչապետի հետ հանդիպի և ներկայացնի խնդրի ողջ էությունը:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ քիչ առաջ ֆեսբուքյան էջի միջոցով արձագանքեց Սահակյանին. «Աբովյան 58 շենքը չի օտարվել, պետական գույք է, ԵՊԲՀ-ին կցված և պարզապես 15 տարի ժամկետով Հայ Զինվորն իրավունք ունի առանց վարձակալության գումարի բուժվել այդ հասցեում գտնվող շենքում՝ որպես փաստ կցում եմ Կառավարության որոշումը՝ ի դեպ առաջին որոշումը կայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, երկրորդ որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք»,- ասված է նրա գրառման մեջ:

Ռեկտորը շեշտում է՝ վերանորոգումից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու նույն հասցեում շարունակել իր գործունեությունը և վիրաբույժին առաջարկում հետևյալը՝ գալ կառուցողական դաշտ, չխոչընդոտել վթարային շենքի վերանորոգման աշխատանքներին՝ եղանակային պայմանները բարենպաստ են շինարարության համար, քննարկել և համատեղ որոշման գալ՝ բաժանմունքի տեղափոխման հարցի շուրջ, միանալ գործին և մասին հրատապ ավարտին հասցնել Աբովյան 58 շենքի հիմնանորոգումը։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19306 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ