Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը, որին այսօր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել, 2021 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել նախորդ տարվա իր հայտարարագիրը:
2020-ի տարեսկզբում համատեղ սեփականության իրավունքով ունեցել է 1 առանձնատուն Դիլիջանում եւ 1 բնակարան Երեւանի Կենտրոնում, որը տարեվերջում պահպանվել է:
Գալյանը տարեսկզբում 39 մլն 160 հազար 520 դրամի չափով փոխառություն է ունեցել «Ադդրես» ՍՊԸ-ում, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է:
Նրա բանկային հաշվին եղել է 683 հազար 583 դրամ, որը տարեվերջում դարձել է 747 հազար 746 դրամ: Կանխիկ միջոցները եւս աճել են՝ 1600 դոլարը եւ 50 հազար դրամը տարեվերջում դարձել են 2000 դոլար եւ 2 մլն դրամ:
2020-ին Գալյանը մի շարք աղբյուրներից եկամուտ է ստացել: 7 մլն 689 հազար 780 դրամ աշխատավարձ է ստացել արդարադատության նախարարությունից, 3 մլն 487 հազար 725 դրամ՝ դատախազությունից, 277 հազար 686 դրամ՝ ԵՊՀ-ից, 101 հազար 890 դրամ աշխատավարձ՝ Արդարադատության ակադեմիայից, 30 հազար դրամ՝ ոստիկանության կրթահամալիրից: Բացի այդ, 1 մլն 518 հազար դրամ փոխառություն է ստացել «Կոնվերս բանկ»-ից եւ 3 մլն 300 հազար դրամ ֆինանսների նախարարությունից, որի եկամտի տեսակը նշված չէ:
Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը, տարեսկզբում ունեցել է 6 անշարժ գույք Երեւանի Կենտրոնում, որը տարեվերջում 1-ով նվազել է: Նրան մնացել է համատեղ սեփականության իրավունքով 1 բնակարան եւ 1 առանձնատուն եւ միանձնյա սեփականության իրավունքով 1 բնակարան, 1 հողամաս եւ 1 ավտոկայանատեղի:
Մկրյանը տարեսկզբում ունեցել է «JEEP» մակնիշի ավտոմեքենա, որը տարվա ընթացքում օտարել է 300 հազար դրամով:
Նա տարեսկզբում 3 փոխառության գումար է ունեցել՝ 64 մլն 693 հազար 995 դրամի, 755 հազար 200 դրամի եւ 272 մլն 696 հազար 500 դրամի չափերով: Տարեվերջում նա ունեցել է 4 փոխառության գումար՝ 24 մլն 756 հազար 994 դրամի չափով, 229 մլն 68 հազար 900 դրամի չափով, 3 մլն 278 հազար 296 դրամի եւ 230 մլն դրամի չափերով:
Մկրյանի բանկային հաշվին տարեսկզբում եղել է 120 հազար 833 դոլար եւ 19 հազար 580 դրամ: Տարեվերջում նրա բանկային հաշիվներին եղել է 317 հազար դրամ:
Նրա կանխիկ միջոցները տարեսկզբում եղել են 2000 դոլար եւ 2 մլն 400 հազար դրամ, որը տարեվերջում աճել է 9500 դոլար եւ 3 մլն 500 հազար դրամով:
Գալյանի ամուսինը 2020-ին 4 մլն 199 հազար 490 դրամ աշխատավարձ է ստացել «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ից, 2 մլն 500 հազար դրամ փոխառություն է ստացել «Ակբա բանկ»-ից, 1 մլն 745 հազար 37 դրամ՝ ֆինանսների նախարարությունից, որի եկամտի տեսակը նշված չէ: Բացի այդ, 2 գույքի օտարումից Մկրյանը ստացել է 124 մլն 300 հազար դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT