Երևան
12 °C
Երեկ բաց նամակ ֆեյսբուքյան հետևորդների, այսօր արդեն ասուլիս բոլորի համար: «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» խառնաշփոթ է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ պատկերասրահի աշխատակցուհիներից մեկն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժին: Խնդիրը ծագել է դեռևս նախընտրական քարոզչության շրջանում:
Նամակի հեղինակ պատկերասրահի աշխատակիցները տեղեկացրել էին, որ աշխատակցուհին, որի մասին խոսում են, բազմիցս ունեցել է կոնֆլիկտներ պատկերասրահի գրեթե բոլոր աշխատակիցների հետ՝ աշխատանքային, քաղաքական, սոցիալական, կենցաղային և այլ տարբեր հարցերի շուրջ: Բազմիցս օգտագործել է անձնավորված վիրավորանքներ և դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հեռախոս է նետել այլ աշխատակցի ուղղությամբ, հարվածել ինքն իր գլխին, բղավել: Այդ գործողություններն, ըստ պատկերասրահի աշխատակիցների, բազմիցս գրավել են հարակից շենքի բնակիչների ուշադրությունը:
Իրավիճակը սրվել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Տվյալ աշխատակիցը, ունենալով այլ քաղաքական հայացքներ (պաշտպանում է ներկայիս ընդդիմության շահերը), վեճի բռնվեց աշխատակիցներից մեկի հետ, որից հետո աշխատանքի է ներկայացել մայրիկի հետ: Աշխատակազմը աշխատակցուհու մայրիկին ներկայացրել է ստեղծված իրավիճակը և խնդրել, որ փորձի խոսել դստեր հետ և հասկանալ, թե ինչն է խնդիրը:
Վերոնշյալ դեպքից մի քանի օր անց պատկերասրահի աշխատակիցը կոնֆլիկտի է բռնվում աշխատակցուհի Վարդիթեր Բաղդասարյանի հետ՝ չցանկանալով կատարել իրեն վստահված էքսկուրսավարի աշխատանքային պարտականությունները: Տվյալ իրավիճակից հետո ներկայացել է աշխատանքի մայրիկի ուղեկցությամբ, ով առանձնազրույց է ունեցել պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ. Վարդպարոնյանի հետ։ Այնուհետև Մ. Վարդպարոնյանին հանդիպում է տվյալ աշխատակցուհու հայրը և թույլ է տալիս ոչ հարիր արտահայտություններ»,-ասված է նամակում:
Պատկերասրահի տնօրենի ԺՊ Վարդպարոնյանը փորձելով հարթել աշխատակիցների միջև եղած անախորժությունները, խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ բանավոր նկատողության արժանացրել բոլոր աշխատակիցներին և խստացրել աշխատանքային պայմանները: Արգելվել է աշխատավայրում ոչ աշխատանքային թեմաների շուրջ որևէ հարցի քննարկումը:
Վիճաբանությունն այնուհետ այլ ուղղությամբ է ընթացել: «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» ունի հուշանվերների խանութ, որտեղ վաճառվում են տարբեր անձանց կողմից վաճառքի ներկայացված իրեր, այդ թվում նաև պատկերասրահի տվյալ աշխատակցուհու ներկայացրած զարդերը:
Հունիսի 23-ին վերջինս պատկերասրահի հսկիչ Մերի Կարապետյանին, ով նաև համակարգում է հուշանվերների խանութի աշխատանքը, տեղեկացրել է, որ իր ներկայացրած զարդերից մեկը բացակայում է: Համապատասխան մատյանի նշագրումներում, սակայն, նմանատիպ զարդի մասին խոսք չկա, այսինքն, ըստ պատկերասրահի աշխատակիցների, նման զարդ երբևէ վաճառքի չի ներկայացվել:
Այս անգամ ևս տնօրենի ժպ-ն խորհրդակցություն է հրավիրում՝ խնդիրը քննարկելու, հարթելու նպատակով: Աշխատակիցը, սակայն, նյարդային պահվածք է դրսևորում և ներկայացնում իր ձեռքով գրված աշխատանքից ազատման դիմումը: Այնուհետ հուշանվերների խանութից առանց որևէ մեկին զգուշացնելու վերցրել է վաճառքի համար իր ներկայացրած իրերը և հեռացել:
Հենց այդ դեպքից հետո էլ, ըստ նամակի, պատկերասրահի տնօրեն Վարդպարոնյանը զանգ է ստացել Գյումրու համայնքապետարանից, որից հետո՝ չճշտված հանգամանքներում գրել է աշխատանքից ազատման իր դիմումը:
Այսօր հրավիրած ասուլիսում Վարդպարոնյանն ասաց դիմումը գրել է իր կամքով և քաղաքապետարան ոտք կդնի միայն իր աշխատանքից ազատման հրամանը ստանալու համար:
«Այլ բանի համար չեմ գնա, իրենք բոլոր սահմաններն անցել են,-ասաց Միքայել Վարդպարոնյանը՝ չմանրամասնելով, թե Գյումրու քաղաքապետարանում իր հետ ինչ խոսակցություն է եղել, և ինչ պայման է առաջադրվել իրեն:
Աշխատակազմը, սակայն, պահանջեց, որ քաղաքապետարանն առանց որևէ պայմանի առաջադրմամբ թույլ տա, որ և տնօրենը շարունակի աշխատել, և աշխատակազմը: Այնպես, ինչպես աշխատում էին արդեն 2 տարի: Այլ պահանջ չունեն:
Ի դեպ, նամակում պատկերասրահի աշխատակիցները նաև գրել են, որ ճշտել, իմացել են. որ վիճաբանություն հրահրած աշխատակցուհու հայրը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մանկության ընկերն է, և դստեր աշխատանքից ազատման դիմումը գրելուց հետո եղել է քաղաքապետի մոտ:
Իր դիրքորոշումն ու մեկնաբանությունը Գյումրու քաղաքապետարանը կներկայացնի երեքշաբթի միայն:
Նամակն ամբողջությամբ՝ ստորև.
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT