Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու խոչընդոտ կա. նիստը մեկ ամսով հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ կա, ուստի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը հետաձգվում է մեկ ամսով: Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը:

Հենց դատական նիստի սկզբում Դանիբեկյանը նշեց, որ Քոչարյանի և Գևորգյանի պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ, սակայն մինչ այս հարցին անդրադառնալը, դատարանը պետք է հստակ տեղեկություն ունենա նրանց կարգավիճակի մասին։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատական նիստին ներկայացրեց ԿԸՀ ամփոփիչ տվյալները, ըստ որոնց՝ «Հայաստան» դաշինքը ստացել է 28 մանդատ՝ դաշինքի նախընտրական ցուցակի հերթականությամբ, ըստ որի՝ Քոչարյանը զբաղեցնում է դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը, Արմեն Գեւորգյանը՝ 5-րդ։

Գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, դիմելով դատավորին, նշեց, որ չի հասկանում, թե դատարանին ինչո՞ւ փոխանցվեցին այդ տվյալները:

«Մեզ պարզ չէ, թե մենք ի՞նչ ենք քննարկում։ Պարզ չէ, թե ինչի՞ համար փաստաբանից ստացաք այդ փաստաթղթերը։ Պարզ չէ, թե դրանք ինչի՞ համար են պետք, որովհետև Սահմանադրությունը քրեական հետապնդում հարուցելու հետ է կապում անձեռնմխելիությունը և դրա հաղթահարումը: Մենք առարկում ենք այս ամենի դեմ»:

Դատախազը հիշեցրեց՝ քրեական հետապնդումը հարուցվել է նախքան նրանց պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, հետևաբար անհասկանալի է, թե ինչ սահմանադրական կարգավորումների մասին է խոսքը՝ բերելով մեկ օրինակ դատական պրակտիկայից:

«Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է մինչև ԱԺ պատգամավոր դառնալը հարուցված քրեական գործով, և այդ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ: Հետևաբար դատական պրակտիկան ևս գնացել է այդ ճանապարհով: Խոսքը ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասին է»,- ասաց դատախազը:

Սակայն Դանիբեկյանը շարունակեց մնալ իր կարծիքին և նշեց, որ դատարանը պետք է պարզի, թե ամբաստանյալները պատգամավորի կարգավիճակ ձեռք բերո՞ւմ են, թե՞ ոչ, և հետաձգեց դատական նիստը: Այն կնշանակվի օգոստոսի 3-ին:

Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46003 դիտում

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը