Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը հերթական հարցազրույցն է տվել, որը լի է վիճելի, նույնիսկ իրարամերժ, մանիպուլյատիվ հայտարարություններով։
Արդ, ինչ է ասել նախկին նախագահը BBC-ին նախօրեին տված հարցազրույցում։
Հակասություն համար 1
Սկսենք, թերեւս, ամենագլխավոր հակասությունից, որն առնչվում է 2018-ին նրա՝ վարչապետի պաշտոնում առաջադրմանը։ Պարզվում է՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու եւ հաշտության գործընթաց սկսելու ցանկությունն է Սերժ Սարգսյանին ստիպել իշխանության գլխին մնալ՝ նախագահական երկու ժամկետ՝ 10 տարի գլորելուց հետո։
«․․․․Ես անկեղծորեն ասում եմ, բոլորին ասել եմ, հիմա էլ Ձեզ եմ ասում, որ վարչապետի պաշտոնին իմ մնալու պատճառը, իմ գործընկերների հորդորներին ընդառաջ գնալով, միայն ու միայն նրա համար էր, որպեսզի այդ բանակցային գործընթացը հասցնեմ մի այնպիսի հանգրվանի, որ հարցի լուծումը կախված չլինի գլխավոր բանակցողից, հասկանո՞ւմ եք: Բայց, ցավոք սրտի, մեզ դա չհաջողվեց, որի համար ափսոսում եմ»,- BBC-ի թղթակցին ասել է նախկին նախագահը։ Այժմ պտտենք ժամանակի անիվը երեք տարի հետ եւ տեսնենք, թե ինչ հիմնավորում էր բերում այն ժամանակ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնին հավակնելու եւ իր՝ հնարավոր առաջադրման մասին։
Tert.am-ին տված հայտնի հարցազրույցում /19․03․2018/, պատասխանելով՝ դուք կդառնա՞ք վարչապետ ապրիլին՝ երրորդ նախագահը արձագանքում է․ «․․․Ինչ վերաբերում է հավակնություններին։ Այո՛, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե ոչ»։
Այդ օրերին վարչապետի միակ թեկնածուն այնուհետեւ հավելել է․ «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած «Հանրապետական» կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ՝ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։
Այս երկարաշունչ պատասխանում գտա՞ք գեթ մեկ նախադասություն, որը կապացուցեր, որ հենց ԼՂ խնդրի կարգավորումն է եղել վարչապետի պաշտոնում Սարգսյանի առաջադրման մոտիվացիան։
Հակասություն համար 2
Սարգսյանը նույն BBC-ի հետ հարցազրույցում մեջբերել է մի շարք փորձագետների կարծիքը, որի համաձայն՝ պատերազմի հրահրման պատճառներից մեկը Փաշինյանի՝ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձն էր: «Նրանք բանակցությունները փակուղի են մտցրել»,- նկատում է Ս. Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նոր իշխանությունները ցանկանում էին բանակցությունները սկսել «արդարության սկզբունքի» հիման վրա եւ ոչ թե հաստատված շրջանակների ներքո:
Նա նշել է նաեւ, որ իրեն գրեթե հաջողվել էր, եւ 2018 թ․-ին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, որոնք պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեին:
Այժմ տեսնենք, թե ինչ էր ասում վարչապետի թեկնածու Ս․ Սարգսյանը 2018-ին ԱԺ-ում։
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն այսպիսի հարց էր հղել՝ «Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես լավատեսության տեղ այս պահի դրությամբ չի տալիս: Բոլորիս համար հստակ է նաև, որ դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական մոտեցումներով եւ կեցվածքով: Այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղ բանակցությունների ապագան եւ այս իրավիճակում ի՞նչ նոր քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, և ի՞նչ քայլեր են հնարավոր Ադրբեջանի ղեկավարությանը բանակցային առավել կառուցողական հուն վերադարձնելու համար»։
Ահա թե ինչ էր պատասխանել վարչապետի թեկնածուն․ «Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար: Պետք է ասեմ, որ մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի, իրոք, բանակցային պրոցեսում աշխուժություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան եւ հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ ԼՂ խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլեւ վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այլ հարցերով մեր հանդիպումները, և բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետև մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում: Մեկ անգամ եւս հստակորեն ես հայտարարում եմ, որ ՀՀ-ն եւ հիմքում ունենալով ԼՂ-ի՝ Արցախի Հանրապետության նախագահի, ղեկավարության պնդումները՝ ասելով, որ մենք պատրաստ ենք, եւ մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Եվ այդ խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ ԼՂ-ի կողմից կամ ՀՀ-ի կողմից: Այդպես լինել չի կարող: Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար այդ ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»:
Հայոց լեզուն ճկուն է, բայց ոչ այն աստիճան, որ երեք տարի առաջ ասվածը հնարավոր լինի նենգափոխել այնպես, ինչպես դա փորձում է անել Սարգսյանը։
Հակասություն համար 3
Սարգսյանը խնդրո առարկա հարցազրույցում նկարագրել է նաեւ կարգավորման հետեւյալ գործընթացը. «Հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ առանց հստակ ամսաթվի հանրաքվե անցկացնելու համաձայնության դիմաց, այնուհետև մյուս երկու շրջանի վերադարձը՝ հանրաքվեի անցկացման եւ խաղաղապահների տեղակայման դիմաց»: Ս․ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է ընդուներ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է բնակչության ազատ կամարտահայտման միջոցով:
«Մենք սերտորեն կապում էինք երկու շրջանի վերադարձը, բացառությամբ միջանցքի, որը պետք է ցամաքային կապ ապահովեր Հայաստանի հետ, հանրաքվեի անցկացման օրվա հետ, կգային խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման որոշակի գործընթաց»,- մեկնաբանել է նախագահը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ի․ Ալիևը համաձայն էր դրան՝ Սարգսյանը նշել է՝ «գործնականում»: Եվ որպես դրա հաստատում մեջբերել է Ալիեւի՝ 2016 թ․-ի հայտարարությունը, թե իրեն փակ դռների ետեւում ստիպում են ճանաչել ԼՂ-ի անկախությունը։ Սարգսյանի խոսքում առկա ակնհայտ մանիպուլյացիան աչքի է զարնում, երբ նորից ենք վերընթերցում 2018-ին Աժ-ում հնչած նրա ելույթը։ Փաստորեն, 2018-ի դրությամբ նա պնդում էր, որ «խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ ԼՂ-ի կողմից կամ ՀՀ-ի կողմից», իսկ 2021-ին նույն Սարգսյանը հավաստիացնում է, որ Ալիեւը «գործնականում» կողմ էր իր՝ վերը մեջբերված առաջարկներին ու, որպես այդ «գործնականության» հավաստիք, հղում է անում 2016-ին արած Ալիեւի հայտարարությանը, թե վերջինիս ստիպում են ճանաչել ԼՂ-ի անկախությունը։ Հետեւությունը մեկն է՝ եթե անգամ Ալիեւին ստիպում էին, ուրեմն այնքան էլ լավ չէին ստիպում, այլապես Ալիեւի պատճառով բանակցությունները կանգ չէին առնի։
Նախկին նախագահն իրոք խճճվել է սեփական մտքերի բավիղներում, այնպես որ իր շահերից է բխում տեղական, առավել եւս՝ միջազգային ԶԼՄ-ներին հարցազրույցներ չտալը։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT