Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից փոխանցում են հանդիպման երկխոսությունը: Այն ներկայացնում ենք ստորև.

Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Աճեմյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մեր ավանդական կուսակցություններից է և էական ազդեցություն ունի նաև Սփյուռքում: Այսօրինակ շփումները շատ կարևոր են մեզ համար, որպեսզի նաև Սփյուռքի որոշակի հատվածի ձայնը լսելի լինի մեզ համար և նաև ձեր միջոցով մեր ձայնը լսելի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների համար:

Ես ծանոթացել եմ ընտրությունների վերաբերյալ Ձեր գնահատականներին և ուրախ եմ արձանագրելու, որ, ըստ էության, մեր գնահատականները համընկնում են: Եվ Հայաստանը, կարող ենք արձանագրել, որ անշրջելիորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, ինչը նոր դաշտ և հնարավորություններ է ստեղծում կուսակցական և քաղաքական գործունեության համար: Հույս ունեմ, որ դա նկատելի է նաև Ձեր կողմից, տեսնում եմ, որ նկատելի է նաև Ձեր կողմից, ինչի համար շատ ուրախ եմ: Համեցեք:

Սեդրակ Աճեմյան - Ես եմ շնորհակալ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Նախևառաջ, շնորհավորում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, որ իրենց մտորումներով ճիշտ ընթացք տվեցին այս ընտրություններին: Եվ մենք ուրախ ենք, որ այսօր վերստին Ձեզ պիտի տեսնենք վարչապետի առաջիկա աթոռին: Բնականաբար, ահագին դժվարություններ կան, և այդ ամենն ընդունելով՝ մենք, իբրև կուսակցություն, պատրաստ ենք համագործակցելու պետականության շուրջ՝ կառավարության կողքին և մասնավորաբար, Ձեր կողքին: Դա Հնչակյան կուսակցության որոշումն է՝ աշխարհասփյուռ և հայաստանյան մեր բոլոր շրջանակներում այդ տրամադրությունը շատ բարձր է: Այս օրերին բավական ոգևորություն կա մեզ մոտ՝ առաջիկան ավելի փայլուն տեսնելու քաղաքականությամբ:

Ես շատ լավ եմ հիշում ընտրական քաղաքականության ժամանակաշրջանում «Ապագա կա» կարգախոսը: Եվ իրապես՝ մենք նույնպես համոզված ենք, որ ապագա կա: Ապագան կերտելու համար մնում է համագործակցության խնդիրը, բնականաբար: Սփյուռք-Հայրենիք համագործակցության և հանդիպումների զարգացման վերաբերյալ առաջարկներ վաղուց եղել են թե՛ մեր կուսակցության, թե՛ ընդհանուր մտորումների լույսի ներքո: Առաջիկայում սպասում ենք, որ այդ համագործակցությունը լինի և համազգային մարմնի ստեղծման գաղափարն առաջ տանենք: Մեր կուսակցությունը կարծում է, որ դա օգտաշատ է ընդհանրապես, որ բարձր գնահատականով ցույց տանք, որ ապագա կա: «Ապագա կա» կարգախոսն ինձ համար շատ հետաքրքրական, սիմվոլիկ երևույթ է դարձել, անկեղծորեն, շատ անգամ նույնիսկ իմ սովորական կյանքում էլ եմ օգտագործում: Որովհետև ապագան հույսն է ընդհանրապես՝ արտագաղթի դեմ և այլն: Շատ այլ երևույթներ կան, որոնք հուզում են մեր ժողովրդին: Դրանք ամբողջացնելու համար անհրաժեշտություն է հույս ունենալ: Հույսը ինքնին ապագան է: Այդպիսին է մեր համոզմունքը:

Զրուցակիցները քննարկել են Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդմանը, համազգային ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45456 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին