Երևան
12 °C
Հուլիսի 23-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կմեկնարկեն 23-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Աստիճանաբար ուրվագծվում է խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականների կազմը: Այս պահին Տոկիոյի ուղեգիր ունեն Հայաստանի 14 ներկայացուցիչներ:
«Հայկական ժամանակը» սկսում է ծանոթացնել հայ օլիմպիականներին, որոնք Ճապոնիայի մայրաքաղաքում փորձելու են պայքար մղել օլիմպիական բարձր պարգևների համար:
Շարքը սկսում ենք այն մարզիկից, որն այս պահի դրությամբ ամենավերջինն է արժանացել այդ ուղեգրին՝ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան:
Մարզիկի մասին
Ֆերդինանդ Կարապետյանը 28 տարեկան է, ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վաղ տարիքում Կարապետյանի ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան` Հյուսիսային Օսեթիայի Դիգորա քաղաք, որտեղ էլ Կարապետյանը սկսել է զբաղվել ձյուդոյով և ըմբշամարտով: Ռուսաստանցի անվանի մասնագետ Իրբեկ Այլարովի գլխավորությամբ Կարապետյանը գերազանց հաջողություններ է գրանցել և շուտով համալրել է Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմը:
19 տարեկան հասակում Կարապետյանը բրոնզե մեդալակիր դարձավ Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում, իսկ մեկ տարի անց հիանալի ելույթ ունեցավ արդեն մեծահասակների առաջնությունում` դառնալով փոխչեմպիոն:
Ճանապարհը դեպի Ռուսաստանի հավաքական բացվում էր, բայց մեծ մրցակցությունն ի վերջո ստիպեց երիտասարդ ձյուդոիստին ճակատագրական որոշում կայացնել. Ֆերդինանդը փոխեց մարզական քաղաքացիությունն ու տեղափոխվեց Հայաստանի դրոշի ներքո: Նա արագորեն դարձավ Հայաստանում իր քաշային կարգի առաջատարը, բայց ժամանակը չհերիքեց Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:
Ճանապարհը դեպի Տոկիո
Նոր օլիմպիական շրջափուլը Կարապետյանը բավականին լավ սկսեց. մի քանի մեդալներ գրան պրիներում, որին հաջորդեց փայլուն հաղթանակը Եվրոպայի 2018թ.-ի առաջնությունում: Թվում էր` օլիմպիական ուղեգիր նվաճելը մեծ խնդիր չէր լինի. մի քանի հաջող մասնակցություն գրան պրիներին, և ուղեգիրն ապահովված կլիներ: Բայց գործին խանգարեցին բազմաթիվ վնասվածքները, որոնց պառճառով Կարապետյանը բաց թողեց Մեծ սաղավարտի և գրան պրիի մի քանի մրցաշարեր, մի քանիսին էլ մասնակցեց վնասվածքով ու չկարողացավ լավ արդյունք ցույց տալ: Դրա հետևանքով Կարապետյանը վարկանիշային աղյուսակում նահանջեց 5-րդ տասնյակ:
Իրավիճակը սկսեց շտկվել 2021թ.ին, երբ Կարապետյանը հաջող ելույթներ ունեցավ Թել Ավիվի գրան պրիում և Տաշքենդի Մեծ սաղավարտի մրցաշարում` զբաղեցնելով մրցանակային տեղեր: Ի վերջո, Ֆերդինանդը բարձրացավ 33-րդ հորիզոնական, որի շնորհիվ ստացավ բաղձալի ուղեգիրը:
Մրցակիցներն ու շանսերը Տոկիոյում
73 կգ քաշային կարգը բավականին ներկայացուցչական է, չկան ընդգծված առաջատարներ ու ֆավորիտներ:
Պատահական չէ, որ վերջին չորս առաջնություններում այս քաշային կարգում տարբեր չեմպիոններ ու մրցանակակիրներ են եղել: Ավանդաբար ուժեղ են Ճապոնիայի, Վրաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները: Մեդալների հավակնորդներ են Ադրբեջանի, Իսրայելի, Շվեդիայի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Իտալիայի մարզիկները:
Հայաստանի ձյուդոիստները օլիմպիական խաղերում լուրջ հաջողություններ չեն գրանցել: Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը 4 անգամ հնարավորություն են ունեցել օլիմպիական խաղերում հանդես գալու, բայց մեդալ չեն կարողացել նվաճել, թեև երկուսն էլ ժամանակին Եվրոպայի չեմպիոն են եղել:
Ֆերդինանդ Կարապետյանը առանձին-առանձին ունակ է հաղթելու նրանցից յուրաքանչյուրին: Բայց մրցաշարային ցանցում մի քանի անընդմեջ լուրջ մրցակիցների դիմակայելը բավականին բարդ է: Ամեն դեպքում, այս քաշային կարգում Ֆերդինանդը գրեթե բոլոր հզորներին մեկ անգամ հաղթել է, այդ թվում՝ ադրբեջանցի Ռուստամ Օրուջովին, որը վարկանիշային աղյուսակում երկրորդն է, իտալացի Ֆաբիո Բազիլեին, որը Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոնն է: Ճիշտ է, նույն ձյուդոիստների հետ մրցավեճերում Կարապետյանը նաև պարտություններ ունի: Մնում է, որ բոլոր հանգամանքները միատեղվեն Տոկիոյում, որպեսզի հայ մարզիկը մտնի մեդալների համար պայքարի մեջ: Չէ որ օլիմպիական մեդալ նվաճելու շանս կարող է երկրորդ անգամ չընձեռվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT