Որ ուժերը ինչ դեմքերով կլինեն նոր խորհրդարանում, երբ կձեւավորվի այն. նախնական պատկեր

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր առավոտյան հրապարակեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։

Ըստ այդմ, ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը:

Ստացած ձայներով խորհրդարան է անցնում 3 ուժ:

Առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687.251 ձայնով (53.92%): 2-րդ տեղում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 268.165 ձայնով (21.04%):

Որեւէ այլ ուժ չի հաղթահարել անցողիկ շեմը: Սակայն հաշվի առնելով, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, եթե անցողիկ շեմը հաղթահարում է 3-ից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները, ապա խորհրդարան կանցնի նաեւ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը (66.633 ձայնով, 5.23%):

Սա՝ ըստ նախնական արդյունքների: Վերջնական արդյունքներն ամփոփվում են ընտրություններից հետո 7 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ հունիսի 27-ը:

Մինչեւ հուլիսի 4-ն էլ ԿԸՀ-ն որոշում է կայացնում նոր Ազգային ժողով կազմավորելու կամ ընտրությունների 2-րդ փուլ հայտարարելու մասին:

2-րդ փուլ հայտարարելու համար այս պահին որեւէ նախապայման չկա: Ինչպես հայտնի է, ընտրությունների 2-րդ փուլ հայտարարելու անհրաժեշտություն է առաջանում, եթե որեւէ ուժ չի ստանում ԱԺ տեղերի առնվազն 54 տոկոսը եւ 6 օրվա ընթացքում հնարավոր չի լինում առավելագույնը 3 ուժերի միջեւ այնպիսի կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը:

Թեեւ դեռ ընտրությունների արդյունքները նախնական են, սակայն արդեն իսկ այդ արդյունքներով խորհրդարանն ունենալու է 107 պատգամավոր, որից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակից, 29-ը՝ «Հայաստան» դաշինքի, 7-ը «Պատիվ ունեմ» դաշինքի: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի 1/3-ը:

Հաշվի առնելով, որ կայուն մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է 54 մանդատ, ապա սա նշանակում է, որ, ըստ նախնական արդյունքների, «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում կունենա սահմանադրական մեծամասնություն։

Իսկ սա իր հերթին ենթադրում է, որ ՔՊ-ն կկարողանա առանց այլ ուժերի աջակցության ընդունել սահմանադրական օրենքներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, սահմանադրական փոփոխություններ, դատաիրավական բարեփոխումներ եւ այլն: Ինչպես հայտնի է, այդ օրենքների ընդունման համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 2/3-ի քվեարկություն։

Ստորեւ ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին 72 համարներին, որոնք, ըստ օրենքի, մանդատ են ստանալու.

1․ Փաշինյան Նիկոլ

2․ Միրզոյան Արարատ

3․ Մակունց Լիլիթ

4․ Պապիկյան Սուրեն

5․ Սուքիասյան Խաչատուր

6․ Նազարյան Լենա

7․ Սիմոնյան Ալեն

8․ Պետրոսյան Ռոմանոս

9․ Դավոյան Արփինե

10․ Թորոսյան Արսեն

11․ Հարությունյան Արայիկ

12․ Բաղդասարյան Նազելի

13․ Ռուբինյան Ռուբեն

14․ Արսենյան Գուրգեն

15․ Ավանեսյան Անահիտ

16․ Մելքոնյան Գուրգեն

17․ Արշակյան Հակոբ

18․ Տիգրանյան Հերիքնազ

19․ Կոնջորյան Հայկ

20․ Փամբուխչյան Արմեն

21․ Ջուլհակյան Արուսյակ

22․ Աղաջանյան Էդուարդ

23․ Քոչարյան Անդրանիկ

24․ Կարապետյան Մարիա

25․ Թունյան Բաբկեն

26․ Թորոսյան Շիրակ

27․ Վարդանյան Ծովինար

28․ Հովակիմյան Վահագն

29․ Պապոյան Գևորգ

30․ Գրիգորյան Հռիփսիմե

31․ Խաչատրյան Վիգեն

32․ Վարդանյան Վլադիմիր

33․ Գասպարյան Դիանա

34․ Սանոսյան Գնել

35․ Մաթևոսյան Համբարձում

36․ Ղազարյան Սոնա

37․ Խաչատրյան Արամ

38․ Հարությունյան Հովհաննես

39․ Բաթոյան Զարուհի

40․ Գրիգորյան Արարատ

41․ Գևորգյան Դավիթ

42․ Ստեփանյան Լիլիթ

43․ Համբարձումյան Կարեն

44․ Գաբրիելյան Վիլեն

45․ Գալստյան Մերի

46․ Գաբրիելյան Սիսակ

47․ Խաչատրյան Արմեն

48․ Գասպարյան Տաթևիկ

49․ Հակոբյան Վաղարշակ

50․ Սարգսյան Հայկ

51․ Մանավազյան Արուսյակ

52․ Բագրատյան Սերգեյ

53․ Մկրտչյան Նարեկ

54․ Ղազարյան Թագուհի

55․ Հակոբյան Հրաչյա

56․ Ասատրյան Մաթևոս

57․ Բադալյան Լուսինե

58․ Ղալումյան Վահե

59․ Թևոնյան Սեդրակ

60․ Պողոսյան Քրիստինե

61․ Մովսիսյան Սերգեյ

62․ Եղոյան Արման

63․ Ղազարյան Ալխաս

64․ Սարգսյան Տրդատ

65․ Մկրտչյան Արեն

66․ Ղազարյան Մարինա

67․ Զեյնալյան Նարեկ

68․ Հովհաննիսյան Արթուր

69․ Բեղլոյան Անուշ

70․ Աղազարյան Հովիկ

71․ Բաբայան Նարեկ

72․ Պալյան Էմմա

Հաշվի առնելով, որ այս ցուցակից կարող են եւ վստահաբար կլինեն ինքնաբացարկներ, նշենք, որ հաջորդ 20 համարներում հետեւյալ անձինք են.

73. Ասլանյան Հակոբ

74. Սիմիդյան Հակոբ

75. Մինասյան Լիլիթ

76. Գրիգորյան Նարեկ

77. Ալեքսանյան Վահագն

78. Հակոբյան Հասմիկ

79. Ղահրամանյան Նարեկ

80. Դանիելյան Դավիթ

81. Պողոսյան Մարիամ

82. Դավթյան Արթուր

83. Խանդանյան Սարգիս

84. Հունանյան Հռիփսիմե

85. Ցիրունյան Հայկ

86. Թումասյան Միքայել

87. Կիրակոսյան Լիլիթ

88. Հակոբյան Էդգար

89. Մկրտչյան Ռազմիկ

90. Եղիազարյան Գայանե

91. Սարուխանյան Կարեն

92. Առուշանյան Դավիթ

«Հայաստան» դաշինքի անցողիկ տեղերում են.

1․ Քոչարյան Ռոբերտ

2․ Սաղաթելյան Իշխան

3․ Գրիգորյան Աննա

4․ Հակոբյան Վահե

5․ Գևորգյան Արմեն

6․ Գալստյան Լիլիթ

7․ Ռուստամյան Արմեն

8․ Օհանյան Սեյրան

9․ Վարդանյան Էլինար

10․ Մինասյան Արծվիկ

11․ Ղազինյան Արթուր

12․ Վարդանյան Քրիստինե

13․ Մանուկյան Գեղամ

14․ Վարդանյան Աղվան

15․ Խամոյան Ագնեսա

16․ Թևանյան Անդրանիկ

17․ Զաքարյան Մխիթար

18․ Ստամբուլյան Հռիփսիմե

19․ Սիմոնյան Աշոտ

20․ Չարչյան Արմեն

21․ Կիրակոսյան Ելենա

22․ Սեդրակյան Դավիթ

23․ Խաչատուրյան Ալեքսանդր

24․ Կյուրեղյան Արմենուհի

25․ Վարդևանյան Արամ

26․ Ավետիսյան Թադևոս

27․ Եփրեմյան Մարիաննա

«Պատիվ ունեմ» դաշինքի՝ Ազգային ժողով անցած պատգամավորության 6 թեկնածուների ցանկն էլ այս տեսքն ունի.

1․ Վանեցյան Արթուր

2․ Մարգարյան Տարոն

3․ Մկրտչյան Աննա

4․ Զաքարյան Իշխան

5․ Մամիջանյան Հայկ

6․ Թովմասյան Թագուհի:

Թե նշված թեկնածուներից մանդատից ով կհրաժարվի, պարզ կդառնա առաջիկա օրերին:

Գործող խորհրդարանի 2 ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, խորհրդարան չեն անցնի: ԲՀԿ-ն ստացել է ձայների 3,96 տոկոսը, իսկ ԼՀԿ-ն՝ 2 տոկոսից էլ քիչ ձայն:

Նոր խորհրդարանը

Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Հաշվի առնելով, որ խորհրդարանը կազմավորված է համարվելու հուլիսի առաջին տասնօրյակում, ապա կարելի է ասել, որ առաջին նիստը կհրավիրվի նույն ամսվա երկրորդ կեսին: Մինչ այդ գործող խորհրդարանը պահպանում է իր լիազորությունը:

Նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են: Այնուհետեւ Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ եւ նրա երեք տեղակալ:

Ազգային ժողովի կազմից՝ Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը եւ նրա տեղակալներն ընտրվում եւ հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարության ձեւավորումը

Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձևավորի կառավարություն: Դեռ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Վարչապետն առաջադրվում եւ ընտրվում է Ազգային ժողովի կողմից, նշանակվում նախագահի հրամանագրով:

Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11616 դիտում

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով