Հանրայինում այսօր բանավեճի 2-րդ մասն է․ հրավիրվածների թվում են Փաշինյանը, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը, Վանեցյանը ․․․

Հանրային հեռուստաընկերության երեկոյան եթերում՝ ժամը 22:00-ին այսօր տեղի կունենա հունիսի 20-ին անցկացվելիք ընտրություններին մասնակից քաղաքական 13 ուժերի առաջին համարների միջեւ բանավեճը:

Առաջին 13 ուժերի 1-ին համարների բանավեճը երեկ էր, սակայն  դրան մասնակցեց ընդամենը 5 քաղաքական ուժի ներկայացուցիչ, որոնցից մեկը՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավարը բանավեճի հենց սկզբից հայտարարությամբ հանդես եկավ եւ լքեց տաղավարը:

Այսօրվա բանավեճին հրավիրված են Հայաստանի 3-րդ հանրապետության բոլոր ղեկավարների առաջնորդած քաղաքական ուժերը, այդ թվում գործող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Թե նրանցից ովքեր են ընդունել բանավեճի հրավերը՝ փորձել ենք պարզել բանավեճից ժամեր առաջ:

Այսպիսով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանից տեղեկացանք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանն այսօրվա բանավեճին չի գնա:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը մեր զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւս չի պատրաստվում մասնակցել բանավեճին:

Պատճառն, ըստ Վարդեւանյանի, նախ այն է, որ Հանրային հեռուսատաընկերությունը ցենզուրա է իրականացրել ընդդիմադիր ուժերի նկատմամբ: «Իսկ ինչ վերաբերում է բովանդակային բանավեճին, ապա ես նորից պետք է կրկնեմ, որ հայրենիք ազատագրող, անվտանգություն ապահովող, տնտեսություն զարգացնող առաջնորդը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, որեւէ բանավիճելու առարկա չունի հայրենիք հանձնած, կապիտուկլյացիոն փաստաթուղթ ստորագրած անձի հետ»,- հավելեց նա: Մեր դիտարկմանը, որ բանավեճին 13 ուժի ներկայացուցիչ է հրավիրված, Վարդեւանյանը հավելեց, որ իրենց դիրքորոշումը նույնն է:

Սերժ Սարգսյանի անուղղակի գլխավորությամբ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարը եւս բանավեճի չի գնա: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդին, ապա նրա մասնակցության վերաբերյալ տեղեկությունը չհաջողվեց ճշտել:

Այսօր բանավեճի են հրավիրվել նաեւ խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերի առաջնորդները: Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը, ուստի մեզ չհաջողվեց մասնակցության վերաբերյալ տեղեկությունը ճշտել:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանից տեղեկացանք, որ կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Էդմոն Մարուքյանը կմասնակցի բանավեճին:

Այսօրվա հրավիրյալների թվում է նաեւ «Հանրապետություն»  կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանից տեղեկացանք, որ Սարգսյանը մասնակցելու է բանավեճին:

Մեկ այլ Արամ Սարգսյան, այս անգամ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջին համարը մեզ հայտնեց. «Այո, ընդունել եմ բանավեճի հրավերը եւ գնալու եմ մասնակցելու»:

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը եւս կմասնակցի բանավեճին: Շարժման ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը մեր զրույցում հայտնելով այս տեղեկությունը՝ հավելեց. «Պարտադիր մասնակցելու է եւ կոչ է անում բոլորին՝ մասնակցել դեբատներին»:

Բանավեճին մասնակցելու հրավերն ընդունել է նաեւ «Հայոց հայրենիք» կուսակցության առաջին համարը՝ Արտակ Գալստյանը:

«Ազատ Հայրենիք» դաշինքի առաջին համար Միքայել Հայրապետեանը հավանաբար չի մասնակցի բանավեճին: Դաշինքի խորհուրդը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ համարում է, որ բանավեճին պետք է մասնակցի վարչապետի իրենց թեկնածու Անդրաիաս Ղուկասյանը, սակայն Հանրայինից պատասխան են ստացել, որ բանավեճի են հրավիրվում առաջին համարները: Խտրական համարելով այս մոտեցումը՝ «Ազատ Հայրենիքը» պնդել է, որ բանավեճին մասնակցելու համար լիազորում են միայն Անդրիաս Ղուկասյանին:

«Ազատություն» կուսակցության առաջին համար Հրանտ Բագրատյանի մասնակցության վերաբերյալ տեղեկությունը ճշտել չհաջողվեց:

«Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության առաջին համարը ներկայացնող Խաչիկ Ասրյանը ընդգրկված է այսօր բանավիճողների ցանկում, սակայն հաշվի առնելով, որ ինքնաբացարկ է հայտնել, բանավեճին չի հրավիրվել: Մեր զրույցում Ասրյանն ասաց, որ շատ կցանկանար բանավեճին մասնակցել, բայց հրավեր չի ստացել:

Հիշեցնենք, Հանրայինից երեկ մեզ հայտնել էին, որ ընտրություններին մասնակցող 26 ուժերին բանավեճի են հրավիրել երկու խմբով: Պատճառն այն է, որ տաղավարում ընդամենը 13 մասնակից է տեղավորվում:

Հեռուստաընկերությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ բաժանման համար որպես սկզբունք ընտրել են այն հանգամանքը, թե տվյալ ուժը Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում երբ է գրանցվել: Ամենահին ուժերի առաջնորդները բանավիճեցին երեկ, իսկ համեմատաբար նոր ստեղծվածները՝ այսօր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4244 դիտում

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով