Ռուսաստանի և ԱՄՆ գագաթնաժողովի դրական և բացասական արդյունքները

Ժնևում ավարտվեցին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջոզեֆ Բայդենի բանակցությունները: Դա 2018-ից ի վեր առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր, ինչպես նաև Պուտինի ու Բայդենի՝ որպես պետությունների ղեկավարների, առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Միջազգային ԶԼՄ-ներն ու հանրությունը քննարկում են այդ հանդիպումը, փորձում հասկանալ դրա դրական ու բացասական արդյունքները:

Առաջին դրական ու հուսադրող փաստն այն է, որ գագաթնաժողովը կայացավ, չնայած կողմերի միջև լուրջ տարաձայնություններին: Երկու խոշորագույն տերությունների ղեկավարները, այնուամենայնիվ, դեմ առ դեմ հանդիպեցին և նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, իսկ դա հուշում է, որ դիվանագիտությունը դեռևս առաջնային է միջազգային քաղաքականության մեջ:

Պուտինի և Բայդենի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ մտադիր են երկխոսություն սկսել ռազմավարական կայունության վերաբերյալ:

«Մենք ձգտում ենք դնել զենքի վերահսկման և ռիսկերի մեղմացման ապագա միջոցառումների հիմքը»,- ասված է հայտարարության մեջ:

Առաջիկայում Ռուսաստանը և ԱՄՆ-ն մտադիր են խորհրդակցություններ սկսել կիբերանվտանգության, բանտարկյալների փոխանակման և զենքի վերահսկման վերաբերյալ:

Երկու նախագահների հանդիպման արդյունքում լուծվել է դեսպանների վերադարձի հարցը: Մարտին նրանց փոխադարձ հետկանչով ռուս-ամերիկյան հարաբերությունները հայտնվեցին ամենացածր մակարդակում:

Պուտին-Բայդեն հանդիպումն ուներ նաև բացասական կողմեր: Նախագահների միջև որոշակի պայմանավորվածություններ ձեռք չբերվեցին, ինչը իրականում ոչ ոք չէր էլ սպասում առաջին հանդիպումից: Վերջին տարիներին երկու երկրի հարաբերություններում կուտակվել են չափազանց շատ չլուծված խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել մեկ հանդիպման ընթացքում:

Տարաձայնությունները վերաբերում են հիմնականում մարդու իրավունքների թեմային, որին երկու նախագահներն այլ կերպ են նայում: Մոսկվան այն տեսակետն ունի, որ Ռուսաստանում ոչ համակարգային ընդդիմության հետ փոխգործակցության պրակտիկան քիչ է տարբերվում արևմտյան երկրներում աշխատելու մեթոդներից: Պուտինը Բայդենին հիշեցրել է Ֆլոյդի սպանությունն ու դրա պատճառով ԱՄՆ-ում սկսված անկարգությունները և խոստացել, որ նման իրադարձությունների կրկնություն Ռուսաստանում թույլ չեն տա:

ԱՄՆ նախագահն էլ իր հերթին հասկացրել է Պուտինին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը բանտում աղետալի հետևանքներ կունենա Ռուսաստանի համար համաշխարհային ասպարեզում:

Ինչևէ, երկու նախագահները հանդիպումը համարել են կառուցողական և բարձր են գնահատել միմյանց մարդու ու ղեկավարի արժանիքները:

Պուտինը Բայդենին անվանել է հավասարակշռված և փորձառու զրուցակից, ինչը ենթադրում է, որ առաջնորդներին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել:

«Կարող եմ ասել, որ Բայդենը շատ կառուցողական, հավասարակշռված, փորձառու անձնավորություն է, ինչպես ես ակնկալում էի»,- ասել է Ռուսաստանի նախագահը գագաթնաժողովի ավարտին՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

ԱՄՆ նախագահն էլ նշել է, որ, չնայած տարաձայնություններին, բանակցություններում մթնոլորտը դրական էր և նպաստում էր փոխըմբռնմանը:

Տպել
1137 դիտում

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)