Եվրո-2020. Առաջին շրջանի ամփոփումը

16/06/2021 schedule17:50

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը թափ է հավաքում. նախօրեին ավարտվեց խմբային փուլի առաջին տուրը, այսօր արդեն մեկնարկել է երկրորդը: Առաջին տուրն աչքի ընկավ մի շարք տպավորիչ հանդիպումներով, բայց առանց լուրջ անակնկալների: Ֆավորիտները հիմնականում հաղթում են. որոշները՝ հեշտ, որոշները՝ դժվարությամբ:

Առաջին շրջանի ամենատպավորիչ ելույթը

Բացման խաղում Իտալիայի հավաքականը հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց թուրքերի դեմ: Իտալիան երևի միակն էր ֆավորիտներից, որն իր խաղով հարցերի տեղ չտվեց: 90 րոպե բարձր տեմպով գերազանց ֆուտբոլ, պրեսինգ՝ ամբողջ խաղի ընթացքում, նույնիսկ՝ 3-0 հաշվի ժամանակ: Պատահական չէ, որ եթե մինչև առաջնություն Իտալիայի հավանական չեմպիոնությանը այդքան էլ շատ չէին հավատում, ապա հիմա արդեն շատերն են խոսում Մանչինիի թիմի բարձր հավակնությունների մասին:

Առաջին շրջանի լավագույն խաղը

Հոլանդիա-Ուկրաինա (3-2) խաղն առայժմ մրցակցությունից դուրս է: Ուկրաինացիները շատ լավ տպավորություն թողեցին, բայց հոլանդացիների բարձր կարգն իրենն ասաց: Խաղն անցավ շատ բարձր տեմպով, երկու թիմերն էլ փորձում էին գրոհել, իհարկե, հոլանդացիների մոտ դա ավելի լավ էր հաջողվում: Բայց 2-0 հաշվի ժամանակ ուկրաինացիները կարողացան րոպեների ընթացքում թեքել հանդիպման ընթացքում ու հավասարեցնել հաշիվը: Միայն խաղի վերջում Հոլանդիան կորզեց հաղթանակը:

Առաջին շրջանի հիասթափությունը

Իսպանիայի ու Շվեդիայի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Առայժմ դա Եվրոյի միակ խաղն է, որտեղ գոլեր չեն խփվել: Շվեդները պաշտպանվում էին ամբողջ թիմով, Իսպանիան գնդակին տիրում էր ամբողջ խաղի 84 տոկոսի ժամանակ, բայց չկարողացավ գոնե մեկ գոլ խփել: Անվերջ փոխանցումներ, բայց առանց սուր գործողությունների, իսկ հազվադեպ գոլային պահերի ժամանակ էլ շատ վատ էին խաղում հարձակվողները:

Մյուս ֆավորիտները

Բելգիայի հավաքականը շատ վստահ տեսք ուներ ռուսների հետ խաղում: Թվում էր՝ 3-0 հաշվով հաղթանակը բելգիացիներին շատ հեշտ տրվեց, գրեթե առանց լուրջ ջանքերի: Հիանալի խաղաց բելգիացիների հարձակվող Ռոմելու Լուկակուն, նա առաջին շրջանի լավագույն խաղացողներից էր: Գործող աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ու Գերմանիան առաջին տուրում հանդիպեցին միմյանց, Ֆրանսիան հաղթեց նվազագույն հաշվով, բայց Դեշամի թիմի խաղը կատարյալից հեռու էր: Գործող Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան մոտ 80 րոպե չէր կարողանում գտնել Հունգարիայի հավաքականի դարպասը տանող դուռը, բայց վերջին 10 րոպեներին միանգամից երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Բնական է, որ գոլերում իր բաժինն ունեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, որը դարձավ դուբլի հեղինակ և Եվրոպաների առաջնությունների պատմության ռեկորդ սահմանեց. պորտուգալացին խփած 11 գոլով եվրոների պատմության լավագույն ռմբարկուն է: Անգլիան 1-0 հաշվով հաղթեց Խորվաթիային, բայց խաղով, մեղմ ասած, չտպավորեց:

Առաջին շրջանի հերոս(ներ)ը

Դանիացի Քրիստիան Էրիկսենի սիրտը կանգնեց Ֆինլանդիայի հավաքականի հետ խաղի ժամանակ: ՏԵղի ունեցածը ցնցեց ամբողջ աշխարհը: Ֆուտբոլն անցավ երկրորդ պլան, բոլորը հետևում էին, թե ինչպես են բժիշկները հենց խաղադաշտում փրկում դանիացու կյանքը: Փառք Աստծո, Էրիկսենի հետ հիմա ամեն ինչ կարգին է, ֆուտբոլիստն արդեն ապաքինվում է, կյանքին վտանգ չի սպառնում: Դժվար է ասել՝ կվերադառնա Էրիկսենը երբևիցե խաղադաշտ, թե ոչ, բայց դա հիմա ամենևին էլ կարևոր չէ: Հարգանքի է արժանի նաև նրա թիմակիցների վարքը դժվար իրավիճակում: Նախ նրանք ամբողջ կազմով շրջապատեցին խոտածածկին պառկած Էրիկսենին՝ թույլ չտալով, որ տեսախցիկները ցույց տան իրենց թիմակցին: Թիմի ավագ Սիմոն Կյաերը այդ դժվար պահին իր մեջ ուժ գտավ մխիթարելու Էրիկսենի կնոջը, որը խաղադաշտի կողքին կանգնած էր անորոշության մեջ: Եվ վերջապես միջադեպից մոտ մեկ ժամ անց նրանք վերադարձան խաղադաշտ և շարունակեցին հանդիպումը: Ճիշտ է, հոգեբանական սթրեսից չէին հասցրել դուրս գալ. պարտվեցին 0-1 հաշվով եվրոների նորեկին:

Լավագույն գոլը

Անդրեյ Երմոլենկոյի խփած գոլը Ուկրաինային շքեղ ստացվեց. ուկրաինացին հեռու տարածությունից ուժեղ հարվածով գրավեց մրցակցի հեռավոր վերևի անկյունը: Բայց չեխ հարձակվող Պատրիկ Շիկի գոլը մրցակցությունից դուրս է. չեխ հարձակվողի երկու գոլերն օգնեցին իր թիմին հաղթել Շոտլանդիային, իսկ երկրորդ գոլը Շիկը խփեց դաշտի կենտրոնից. նկատեց, որ դարպասապահը մի փոքր առաջ է եկել, և նրա գլխավերևով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

Լավագույն ռմբարկուն

Լուկակուն, Ռոնալդուն և Շիկը երկուական գոլի հեղինակ են դարձել և գլխավորում են լավագույն ռմբարկուների ցուցակը: Բացի այդ, առաջնության առաջին փուլում միանգամից երեք ինքնագոլ է գրանցվել: Ընդ որում, առաջնության առաջին գոլը նույնպես ինքնագոլ էր. թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալն գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Մեկական ինքնագոլի հեղինակ դարձան լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին և գերմանացի պաշտպան Մատս Հումելսը:

Մրցաշարի երկրորդ շրջանը

Երկրորդ շրջանի ընթացքում արդեն կարող են ի հայտ մի շարք թիմեր, որոնք պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում: Մրցաշարի ֆորմատն այնպիսին է, որ նույնիսկ երկու պարտություն կրած թիմը կարող է պայքարը շարունակելու շանսեր ունենալ: Այնպես որ պայքարը հանդիպումներում թեժանալու է, և Եվրոպայի առաջնությունը դեռ շատ հետաքրքիր պահեր է պարգևելու ֆուտբոլասերներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1516 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները