Երևան
12 °C
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը չկարողացավ Եվրո 2020-ի ուղեգիր նվաճել ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարում՝ Ազգերի լիգայում, եւ հիմա կրկին պետք է փորձի դա անել սովորական ճանապարհով՝ որակավորման փուլով: Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ J խմբում մրցելու է Իտալիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Լիխտենշտեյնի դեմ:
Վիճակահանությունից հետո ոմանք հեգնում են, թե խմբում 5-րդ տեղն ապահոված է: Ոմանք էլ ընկել են մյուս ծայարհեղության մեջ եւ մեծ հույսեր են կապում հիմքով, թե ամենաբարդ մրցակիցն Իտալիան է, իսկ մյուսների հետ կարելի է պայքարել: Իհարկե, խմբի հիմնական ֆավորիտն Իտալիան է, բայց դա չի նշանակում, որ «չֆավորիտների» դեմ Հայաստանը խաղալու է հավասարի նման: Բոսնիա եւ Հերցեգովինան Ազգերի լիգայի անդրանիկ մրցաշարի արդյունքներով ուժեղագույնների՝ A դիվիզիոնում, հանդես գալու իրավունք է ստացել, Ֆինլանդիան C դիվիզիոնից B է բարձրացել, Հունաստանը Եվրոպայի չեմպիոն է:
Իսկ Հայաստանը... Հայաստանն արդեն գիտենք՝ ինչպես է ավարտել պայքարը իսկապես իրեն հավասարազոր հավաքականների դեմ խաղալով: Տարիների ընթացքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հենց Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի նման մրցակիցներ ունենալու պարագայում Հայաստանը կարող է լուրջ հույսեր ունենալ: Եվ այդ մասին մրցափուլն ամփոփելով ասաց նաեւ ՀՀ հավաքականի գխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
«Պատահակա՞ն էինք այնտեղ հայտնվել: Ո՛չ: Եկել հասել էինք այն մակարդակի, որ այդ խմբի մեջ պետք է լինեինք»,- ասել էր նա:
Գյուլբուդաղյանցը եւ ընդհանրապես մասնագետները հաճախ խոսում են նաեւ մանկապատանեկան ֆուտբոլի ու երիտասարդական հավաքականի խնդիրների մասին: Նշում են, որ դրանք խորքային են, ու տարիներ են անհրաժեշտ շտկելու համար: Այս իրավիճակը նոյեմբերին ավարտված Ազգերի լիգայի խմբային փուլից անմիջապես հետո փոխվել չէր կարող: Ինչ-որ հրաշքով ընտրանու ներուժը չի կարող կտրուկ ավելանալ, ոչ էլ սերնդափոխության համար անհրաժեշտ ֆուտբոլիստներ կարող են օդից հայտնվել: Իսկ Եվրո 2020-ի որակավորման փուլը սկսվելու է ընդամենը մոտ 4 ամսից, անցկացվելու է 2019 թվականի ընթացքում: Այսինքն, ամենայն հավանականությամբ հանդես ենք գալու նույն թիմով ու ինչպես Իտալիայի, անպես էլ «չֆավորիտների» դեմ խաղերում, հերթական անգամ հույսներս պետք է դնենք ոչ թե բարձրակարգ ֆուտբոլի, այլ մեծ ցանկության, անձնվիրության ու հայրենասիրության վրա:
Ինչ վերաբերում է շանսերին ու նպատակներին, ապա այս առիթով երկրպագուներն ունեն իրենց պատկերացումներն ու երզանանքները, իսկ հավաքականի գլխավոր մարզիչը խոստումներ չի տալիս ու կանխատեսումներ չի անում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում մասնագետը միայն խոսել է ձեւավորված խմբի մասին:
«Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են եւ կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար»,- ասել է նա:
Որակավորման փուլը հավաքականը կսկսի 2019 թ.: Սկիզբն այնքան էլ հեշտ չի լինելու: Նախ մարտի 23-ին հյուրընկալվելու է ուղեգրի հավակնորդներից մեկին՝ Բոսնիա եւ Հերցեգովինային: Ապա 3 օր անց ընդունելու է Ֆինլանդիային: Եվրոպայի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի դեմ առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT