Երևան
12 °C
Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Դանիբեկյանը հայտնեց, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից ստացել է գրություն, ըստ որի՝ վերջինս վատառողջ է, ինչի հետևանքով չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին: Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանից էլ դատարանը ստացել է գրություն, որով Վարդևանյանը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը պետք է մասնակցեն միջոցառումների Արարատի մարզի մի շարք քաղաքներում, ինչի արդյունքում նրանք չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին: Նշենք, սակայն, որ Գևորգյանը նիստերի դահլիճում էր:
Դանիբեկյանը հայտնեց, որ ստացել է դիմում նաև մյուս պաշտպան՝ Արամ Օրբելյանի կողմից, ով նշում է, որ այլ գործի շրջանակներում դատական նիստի մասնակցելու պատճառով չի կարող ներկայանալ սույն գործով նիստին:
Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան այս դիմումների՝ նշեց, որ պատասխանող կողմի չներկայանալն անարգանք է դատարանի և գործին մասնակից անձանց նկատմամբ, քանի որ դատարանը նախորդ նիստին կայացրել էր որոշում, որ քարոզարշավը չի կարող հանդիսանալ խոչընդոտ այսօրվա դատական նիստի կայանալու հարցում:
Գործով մյուս դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ ներկայացված դիմումներից և ոչ մեկը վստահություն չի ներշնչում.
«Ի՞նչ է նշանակում փաստաբանի օգնականի կողմից դիմում ներկայացնել դատարանին, «խաբար» են, էլի, ուղարկել, կամ ի՞նչ է նշանակում՝ ես հիվանդ եմ, չեմ գալիս դատական նիստին: Վարդևանյանի ներկայացած դիմումն էլ հակասում է իրականությանը, քանի որ Արմեն Գևորգյանը հիմա ներկա է նիստին: Սրանք միջոցներ են դատական նիստերին հայեցողականորեն մոտենալու»,- ասաց Բաղդասարյանը:
Աննա Դանիբեկյանը որոշեց նիստը հետաձգել եւ այն նշանակել ընտրություններից հետո՝ հունիսի 29-ին՝ ժամը՝ 13:00-ին, քանի որ հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 22-ին, դատավորի խոսքով, դեռևս պաշտոնական տեղեկատվություն ընտրությունների արդյունքների վերաբերյալ հնարավոր է չլինի.
«Եվ դատարանը հնարավոր է ստույգ տեղեկություններ չունենա ամբաստանյալների կարգավիճակի մասին»,- եզրափակեց Դանիբեկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ
Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ
Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ
Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի
Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ
Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը
Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից
«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են
Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ
Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում
Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին
Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ
Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ
Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ. Լավրով
Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
Օգտվել է անչափահասի տանը մենակ լինելու հանգամանքից, սեքսուալ բռնի գործողություններ կատարել. քննության ավարտ
Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի
Էն համբալն ու անուղեղ լրտեսները, որ ժողովրդին կոչում են շուն-շանգյալ, ձայն չպետք է ստանան. վարչապետ
«ՔոնթուրԳլոբալ ՀիդրոԿասկադ»-ը կընդունի կապի սարքավորումների ձեռքբերման գնահարցման հետ կապված գնային առաջարկներ
Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. վարչապետ
Քոչարյանն ու դաշնակցականները զրկվելու են իրենց ինքնությունից կոպեկ առ կոպեկ, դոլար առ դոլար. Ռուբինյան
Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. նա օդում խոսող ու ստեր տարածող է. Հարությունյան
Փաշինյանը Փարաքարում դատապարտել է Վալոդյա Գրիգորյանի սպանությունը. տեսանյութ
Շաքիի ջրվեժի հոսքը նվազել է՝ գետից մեծ ծավալով ջրի ավել ջրառի հետևանքով. պատճառվել է 27,07 մլն դրամի վնաս
Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է. Փաշինյան
ՀՀ վարչապետը ՔՊ կուսակցականների հետ կլինի Արմավիրում. նա և մարզպետը ներկայացրել են 2018-2026թթ. աշխատանքները
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը. տեսանյութ
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը
Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Սիմոնը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT