Կային սխալներ, բայց դրանք ապագայում չեն կրկնվելու՝ սա մեր խոստումն է. «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն՝ ՀՀԿ-ի մասին

Գյուղատնտեսության զարգացում, փոքր եւ միջին բիզնեսի աջակցություն, բարձր արժեք ստեղծող արտադրություն. սրանք «Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական խոստումներն են առաջիկա ընտրությունների համար: Դաշինքի ընտրացուցակի 32 համար, տնտեսագետ, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը նշում է՝ դաշինքում ներառված, 10 տարի Հայաստանը ղեկավարած ՀՀԿ-ն սխալներ արել է, բայց դրանք ապագայում չեն կրկնվելու: 

Դաշինքի տնտեսական ծրագրերի մասին զրուցել ենք Ռոբերտ Հարությունյանի հետ:

- Պարո՛ն Հարությունյան, «Պատիվ ունեմ» դաշինքը տնտեսական ի՞նչ ծրագիր ունի, ի՞նչ բարեփոխումներ է մտադիր իրականացնել:

- Մենք որդեգրելու ենք ներդրումների եւ արտադրողականության աճի վրա հիմնված տնտեսական մոդել, ինչը ենթադրում է, որ պետք է թիրախավորել բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտները եւ ապահովել ներդրումների ներհոսք դեպի Հայաստան: Դա նշանակում է համապատասխան պետական աջակցման գործիքակազմ, համապատասխան հարթակներ ոչ միայն բարենպաստ միջավայրի ձեւավորման, այլեւ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, գործիքակազմ ենք կիրառելու, որ հնարավորություն տանք մեր ընկերություններին գաղափարից մինչեւ գլոբալ ընկերություն վերաճելու: Ոլորտային տեսանկյունից, միանշանակ, թիրախավորելու ենք գյուղատնտեսությունը, որովհետեւ այդ ոլորտում մեծ թվով մարդիկ են աշխատում: Այդ տեսանկյունից մեզ համար կարեւոր նշանակություն ունի գյուղատնտեսության ոլորտի արդիականացումը նորագույն տեխնոլոգիաներով: Պետք են մատչելի դարձնել գյուղացիների համար տարբեր հումքերը, վառելիքները: Կարեւոր է նաեւ իրացման խնդիրը, որը պետք է կարգավորվի գյուղատնտեսությունում: Շատ կարեւոր է գյուղացիների  եկամուտների կայուն աճի ձեւավորումը:

Բացի այդ, մեր թիրախում է լինելու նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: 

- Գրեթե բոլոր ուժերը գլոբալ խոստումներ են տալիս՝ վարկերի ներումից մինչեւ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում: «Պատիվ ունեմ» դաշինքը նման խոստումներ չի՞ տալիս:

- Վարկեր ներելը, որպես այդպիսին, պոպուլիստական լավ քայլ է, որն իրականում մեծ խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ ֆինանսական կարգապահության տեսանկյունից: Դա նշանակում է, որ ձեւավորվում է ավանդույթ՝ պայմանագիրը չհարգելու: Եթե դու ներում ես ինչ-որ մեկի պարտավորությունը, նշանակում է մարդու մոտ սպասումներ ես ձեւավորում, եւ նա կարող է որոշակի պարտք վերցնել կամ պարտավորություն ստանձնել եւ հետո այդ պարտավորությունը չկատարել: Սա լրջագույն ինստիտուցիոնալ խնդիր է առաջացնում մեր տնտեսության համար, դրա համար մենք այս ուղղությամբ հակված չենք գործողություններ անել կամ ինչ-որ բան առաջարկել: Բայց դա չի նշանակում, որ եթե, օրինակ, բիզնեսին վարկեր է տրամադրվում, պետությունը սուբսիդավորում չի անելու: Մենք փորձելու ենք ֆինանսական շուկայի գործիքները մատչելի դարձնել բիզնեսի համար:

Յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակը լինելու է մեր բնակչության սոցիալական վիճակը լավացնելը: Դա նշանակում է կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացում, բայց շատ կարեւոր է, թե ինչպես ես դու դրան հասնում: Եթե դու դրան հասնում ես արտաքին պարտքի ավելացման միջոցով, դա լավագույն լուծումը չէ եւ հետագայում քեզ համար լուրջ ռիսկեր է ձեւավորելու, ինչպես նաեւ խաթարելու է ֆինանսական ու հարկաբյուջետային համակարգի կայունությունը: Իսկ եթե դրան հասնում ես պետական եկամուտների ավելացման շնորհիվ, այսինքն, ենթադրենք, մեծացնում ես քո հարկման բազան, նոր բիզնեսներ եւ աշխատատեղեր են ստեղծվում, ու աստիճանաբար այդ գումարներն ուղղում ես սոցիալական համակարգին, դա նորմալ է: Այսինքն, եթե դու տնտեսության բարելավման արդյունքում ես դա կարողանում անել, միանշանակ լավ է, բայց ակնկալել, որ առաջիկայում հնարավոր է լինելու շատ կտրուկ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, դա նույնպես պոպուլիստական հայտարարություն է, եւ ես դրան հակված չեմ հավատալ:

- Պարո՛ն Հարությունյան, ձեր դաշինքում է ներառված ՀՀԿ-ն, որը 10 տարի ղեկավարել է Հայաստանը: Նրանց կառավարման տարիների տնտեսական քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում. այն ժամանակ բավականին դժգոհություններ են եղել:

- Դրա մասին խոսում է նաեւ հենց «Հանրապետական» կուսակցությունը: Այո՛, կային սխալներ, այդ սխալները հասկացել են, իմաստավորել են, եւ այդ սխալները ապագայում չեն կրկնվելու. սա մեր խոստումն է: Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, որն իրականացվել է 10 տարիների ընթացքում, իհարկե, պետք է ասենք, որ բացթողումների հետ մեկտեղ կային նաեւ բավականին լուրջ ձեռքբերումներ տարբեր ոլորտներում՝ սկսած ոլորտային ռազմավարություններից, քաղաքականությունից, վերջացրած տնտեսական ազատությունների ապահովմամբ:

- 2018 թվականից հետո գործող իշխանությունների ժամանակ բավականին մեծացել են հարկային եկամուտները: Նրանց իրականացրած տնտեսական քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում:

- Իրականում ներկայիս իշխանության տնտեսական քաղաքականության շրջանակներում եկամուտները մեծացել են հիմնականում ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծման արդյունքում, այլ ստվերից դուրս գալու: Իհարկե, ես չեմ կարող բացասական գնահատել ստվերից դուրս գալու պրոցեսը, որը տեղի է ունեցել, բայց պետք է ասել, որ դրանով ներկայիս իշխանության տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը սահմանափակվում են: Որոշակի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ճանապարհների հետ կապված աշխատանքներ իրականացվել են, մենք դա չենք հերքում, բայց իրականում որեւիցե կանխատեսելիություն եւ հատկապես այն տնտեսական հեղափոխությունը, որը Նիկոլ Փաշինյանը խոսք էր տվել, մենք դրան ականատես չեղանք: Մեր խորին համոզմամբ՝ դա գալիս է կադրային խնդիրներից եւ ընդհանրապես պետական համակարգի անարդյունավետ աշխատանքից: Շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչ է պետք անել այս ուղղությամբ, այսինքն՝ ինչ է նշանակում տնտեսական քաղաքականություն, ինչ են նշանակում ոլորտային ռազմավարություններ, ինչ նպատակներ ենք հետապնդում: Բավականին հսկայական քանակությամբ կառույցներ փակվեցին, որոնք պետք է աջակցեին տնտեսության զարգացմանը: Այսինքն՝ այս տեսանկյունից նույնպես գործողությունների մեջ մենք թերություններ ենք տեսնում:

- Պարո՛ն Հարությունյան, դուք ծանոթ եք մեր բյուջեի չափին եւ կառուցվածքին, ըստ ձեզ՝ մեծ պոտենցիալ կա՞ այն ավելացնելու:

- Դա կախված է նրանից, թե ինչպես ես կառավարում հանրային ֆինանսների ոլորտը: Անկեղծ լինելու համար պետք է ասենք, որ բավականին մեծ քանակությամբ ծախսեր կան, որոնք նպատակային եւ էական չեն: Դու պետք է փորձես հնարավորինս խուսափել մեծ ծախսերից եւ դրանք ուղղել դեպի ենթակառուցվածքների զարգացմանն ու բիզնեսի աջակցությանը:

- ՀՀԿ-ի եւ ներկայիս իշխանությունների ժամանակվա տնտեսությունը  որքանո՞վ են համեմատելի:

- Անկեղծ լինելու համար ասեմ, որ հիմնական ռեֆորմները, որոնք իրականացվել են տնտեսությունում, տեղի չեն ունեցել այս իշխանությունների օրոք: Եթե դուք նայեք վերջին 10 տարիները, նույնիսկ խորքային ինստիտուցիոնալ ռեֆորմները, որոնք վերաբերում են բիզնես դաշտին, տեղի են ունեցել նախկին իշխանությունների օրոք: Սրա մասին ներկայիս իշխանությունները լռում են, չեն ուզում խոսել, բայց դա այդպես է:   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2085 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել