Երևան
12 °C
Գորիս համայնքի ղեկավար Առուշան Առուշանյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել։
ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել։ Նաեւ տեսանյութեր է հրապարակել։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Առուշանյանը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, նպատակ ունենալով Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Վերիշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիս համայնքի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի:
Միևնույն ժամանակ, վերոհիշյալ տարածքում լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով Ա. Առուշանյանն իր ազգականի անվամբ և վերջինիս միջոցով հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Այնուհետև՝ ընկերության հիմնադրման հաջորդ օրը՝ 2019թ. հունիսի 14-ին, հրապարակային սակարկությունների ծանուցման կայքում հրապարակել է ձևական բնույթ կրող հայտարարություն՝ նշված հողատարածքն աճուրդի միջոցով վաճառելու մասին: 2019թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած աճուրդում հաղթող է ճանաչվել Ա. Առուշանյանի ազգականը, որին, համայնքի ղեկավարի որոշմամբ և կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, օտարվել է նշված հողատարածքը:
Այնուհետև Ա. Առուշանյանը, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր 12,425մ2 մակերեսով արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, 0,555մ2, ազգականի անվամբ գրանցված ևս երկու՝ ընդհանուր 9146մ2 մակերեսով հողատարածքներում, ինչպես նաև մի շարք քաղաքացիների՝ սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9309,8մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, վերոնշյալ ՍՊ ընկերության միջոցով, առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, ընդերքօգտագործման իրավունքի, լեռնահատկացման ակտի, ջրօգտագործման, թույլատրելի սահմանային արտահոսքերի, սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության, հողերի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռք բերման և դրանց նպատակային նշանակության փոփոխության, «Ընդերքի մասին», «Ջրային օրենսգրքի», «Հողային օրենսգրքի», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ պահանջների խախտմամբ, 2020թ. երկրորդ եռամսյակից մինչև 2021թ. մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, վերը նշված հողատարածքներում ապօրինաբար իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն և առանց պայմանագրի ընդերքի օգտագործում, այն է՝ ընդհանուր 25939,1մ3 ծավալի ավազակոպճային զանգվածի արդյունահանում, ջարդման և մանրացման կայանի միջոցով վերամշակում և իրացում՝ համայնքին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին պատճառելով ընդհանուր 699,737 ՀՀ դրամի էական, անձանց՝ 774,198 ՀՀ դրամի, պետությանը՝ ընդհանուր 28,218,821 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:
Բացի այդ, Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Առուշանյանը աշխատակցից, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, նրա անձնագիրը, ինչպես նաև՝ վերջինիս կնոջ ծնողներին պատկանող՝ Գորիս համայնքում գտնվող բնակարանի վերաբերյալ փաստաթղթերը: Այնուհետև տան գրավադրման գործընթացը նախաձեռնելու նպատակով դրա փաստաթղթերն իր տեղակալի միջոցով վերադարձրել է, իսկ ավտոմեքենան շուրջ 42 օր մնացել է իր փաստացի տիրապետության տակ՝ այդ կերպ աշխատակցին զրկելով գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից:
Բացի այդ, 2020թ. օգոստոսի 28-ին Գորիս համայնքի մի բնակիչ իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով, հանդիպել համայնքի ղեկավարի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենային և հարկադրված շրջանցել վերջինիս, ինչը զայրույթ է առաջացրել Առուշանյանի մոտ, և նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ համայնքի ղեկավարի երկու ընկերները բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ Ա.Առուշանյանը նախ գլխով հարվածել է նրա քթի հատվածին, ապա՝ ձախ աչքի շրջանին, որից հետո շարունակելով խուլիգանական գործողությունները՝ հայհոյանքներ հնչեցնելուն զուգահեռ հարվածներ է հասցրել նաև նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Այնուհետև մոտենալով համայնքի բնակչի ավտոմեքենային, Առուշանյանը կրկին հայհոյել է և քաշել-պոկել համարանիշը:
Տեսանյութեր․
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ: Պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա : Վերջինիս երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, իսկ ՍՊ ընկերության վաճառքի գծով տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այժմ համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ․ վարչապետ
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ ֆինանսների քարտուղարության ներկայացուցչի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ
Տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, հույս ունենք տեսնել փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում
Բերդ-Ճամբարակ հատվածը դժվարանցանելի է․ ՀՀ որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը․ լուսանկարներ
2025-ն առաջին տարին էր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն․ վարչապետ
Տևական խաղաղության վերջին քայլը հունիսի 7-ին է տեղի ունենալու, որից հետո խաղաղությունը պետք է լինի անշրջելի
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ
Շատ ջերմություն ստացա մեր տատիկ-պապիկներից և նույնը տվեցի նրանց․ Թորոսյանն այցելել է «Նորք» խնամքի կենտրոն
ՄԱԿ ՄԻԽ նախագահը ծանոթացել է Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասներին
Հիշել են վարչապետի` անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ՝ թոշակի մասին
Կրկեսային գործիչների հոգեվարքը. կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը․ Չախոյան
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ
Վրաստանը Ուկրաինայի քաղաքացիների համար երկարաձգել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը
Պարազիտ, մակաբույծ են. ասում են՝ Փաշինյանը իշխանություն չի տա. հետաքրքիր է՝ այդ ում պիտի տա. տեսանյութ
Վարձատրվել են կանխիկ՝ ԱՄՆ դոլարով․ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է
«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել
Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից
Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով
Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ
Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան
Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան
Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը
Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ
Վարչապետը նոր նշանակումներ է արել
Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին
Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը
Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ
Ղազախստանում Սու-30СМ է կործանվել
Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է
Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով
Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ
Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT