Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

25/02/2026 schedule19:47

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, «Հայկական ժամանակ»-ի տաղավարում մեկնաբանելով հայտարարությունը, որ ԵՄ-ն Հայաստանում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի՝ ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, նշում է, որ ՀՀ-ն իր կարգավիճակով այնքան կարևոր է, որ մրցակցություն կա ՀՀ-ում ներկա լինելու համար:

«Մենք միշտ մտածել ենք, որ լքված ենք, ծայրագավառից էլ ծայրագավառ ենք, հիմա պարզվում է՝ մեզ համար մրցում են: Հիմա մենք կարող ենք ընտրել, թե որն ենք ուզում՝ ժողովրդավարությո՞ւնը, անկախությո՞ւնը, թե՞ ծայրագավառ լինելը:

Եվրոպացիները «միջամտում» են մեր ներքին գործերին, բայց իրականում ազատագրում են․ մենք զավթված ենք, մեր երկիրը զավթել են, 70 տարի այդ քրիստոնեական-ազատարարները հակաքրիստոնյա են եղել․ մարքսիզմը, լենինիզմը, բոլշևիզմը կրոնատյաց պետություն էր: Այն առաքելությունը, որ ուներ ՌԴ-ն մեր երկրում, եկել էր մեզ աջակցելու համար, բայց դարձավ մեր հակառակորդը, և իզուր չէր, որ Կարսը, Նախիջևանը հանձնեց, Ղարաբաղը նվիրեց իր և մեր հակառակորդին, ուրեմն ես ասում եմ՝ սա ազատագրական ակցիա է, Արևմուտքը մեզ օգնում է, որ թոթափենք այդ բեռը»,- ասում է նա:

Ըստ Արշակյանի՝ Ռուսաստանը մեզ ընկալում է որպես ապրանք, որի նկատմամբ ինքն իրավունքներ ունի, փայատեր է, իսկ հիմա հասկանում է, որ այդ ապրանքը հեռանում է իրենից. «ՌԴ-ն մեզ հետ շոգեքարշյան մակարդակի երկաթուղի է ապահովել․ 30-40 կմ/ժ արագությամբ շարժվող երկաթուղի այսօր երկրագնդի վրա մեկ էլ Հնդկաստանում կա․ սա խայտառակություն է, ոչ մի պատճառ չունենայինք, Ղարաբաղի ու Կարսի կորուստը չլիներ՝ միայն երկաթուղու համար արժեր, որ հրաժեշտ տայինք Ռուսաստանին»:

Խոսելով այն քաղաքական դերակատարների մասին, որոնց հետ ՌԴ-ն հույս է կապում, փորձում այստեղ իրեն հաճո իշխանություն ձևավորել, Արշակյանն ասում է՝ տեսե՛ք՝ ում վրա է ՌԴ-ն հույսը դրել՝ ակնհայտորեն բացասական նկարագիր ունեցող մարդկանց վրա. «Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան. դրանք ՌԴ-ն վարկաբեկող անձնավորություններ են, դրանց նայում ասում ես՝ «ձեր տիրու...»: Մի ֆոտոգենիկ մեկը չկա՞ր, ընկալելի, ներկայանալի մեկը չկա՞ր: Կարապետյանը ծայրագավառի, ծայրագավառի, ծայրագավառից է, գեղջկականություն, այդքան վատ կարծիք ունե՞ք մեր մասին, մեր գիտնականների շնորհիվ թռնում եք լուսին, բայց կարծում եք՝ այդքան վատ ճաշակ ունենք: Կոլխոզ շուկայի թերակշռող կոլխոզնիկները հավաքվել են, ուզում են Հայաստանը դարձնել կոլխոզ շուկա, իրենք էլ՝ կշռավար»:

Արշակյանը նկատում է՝ դրանք պետք է բանտում լինեին հակապետական քարոզչության համար:

«Չեմ ասում՝ «Մարտի 1»-ի, «Հոկտեմբերի 27»-ի, «Գույք պարտքի դիմաց»-ի, Հակակոռուպցիոնի էդ «լավաշ» ցուցակի իշխանությունը պիտի դրանց փակի, օրակարգից հանի»,- ասում է Արշակյանն ու հավելում՝ բոլորն օրենքի առաջ հավասար են, այդ թվում՝ կաթողիկոսը:

«Կաթողիկոսը քաղաքացի է․ եթե ավտոյի տակ մարդ գցի, պիտի ասենք՝ ձեռք չտաք: Հիմա ավելի վատ բան է անում, ասում է՝ սպանեք իրար, մարդասպանության կոչ է անում, երբ պաշտպանում է դատապարտված իր ենթականերին․ ինքը համերաշխ է նրանց հետ, ինքը չի ճանաչում մեր ընտրության արդյունքները»,- ասում է Արշակյանը, ապա հավելում՝ 600 հազարից ո՞ր մեկիս ես դեմ, բա դու ո՞ւմ կաթողիկոսն ես՝ Ամենայն հայո՞ցն ես, թե՞ մի խմբակի, կուսակցության կաթողիկոս։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
426 դիտում

Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ

Վրաստանը Ուկրաինայի քաղաքացիների համար երկարաձգել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը

Պարազիտ, մակաբույծ են. ասում են՝ Փաշինյանը իշխանություն չի տա. հետաքրքիր է՝ այդ ում պիտի տա. տեսանյութ

Վարձատրվել են կանխիկ՝ ԱՄՆ դոլարով․ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է

«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել

Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով

Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ

Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան

Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան

Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին

Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Ղազախստանում Սու-30СМ է կործանվել

Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ

Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան

Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել

Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ մի քանի րոպեում

«Վեոլիա ջրի» պարզաբանումը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ

Հունվարին որքան է կազմել ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը. թվեր

Մենք աջակցում ենք ոչ թե նախագահին, այլ ուկրաինացի ժողովրդին. Զելենսկին անշնորհակալ մարդ է. Պապուաշվիլի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր 2 անվանակարգում

Փետրվարի 26-28-ը հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ և զոհ

Միայն 2026-ին Կառավարությունն ուղիղ կամ անուղղակի 30800 դրամով ավելացրել է ավագ սերնդի սոցերաշխիքի ծավալը

Սպասում եմ գուշակ Մանուշակի գրառմանը՝ այն պնդումով, որ իրականում ինքն է ստիպել թոշակ բարձրացնել. Ալեքսանյան