Երևան
12 °C
Ուրբաթ՝ հունիսի 11-ին, մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը պետք է դառնա ամառվա ֆուտբոլայի գլխավոր իրադարձությունը: Մրցաշարի առաջին օրերը լի են հետաքրքիր խաղերով և իրադարձություններով. բացման խաղում Իտալիան հրաշալի ֆուտբոլով հաղթեց Թուրքիային, նախօրեին Հոլանդիան և Ուկրաինան իսկական ֆուտբոլային ներկայացում ցույց տվեցին: Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ընթացքում դանիացի ֆուտբոլիստ Կրիստիան Էրիկսենի հետ պատահած միջադեպը, ընդհանրապես, ցնցեց ամբողջ աշխարհը: Էրիկսենի սիրտը խաղի ընթացքում կանգնեց, բժիշկները հենց խաղադաշտում կարողացան փրկել նրա կյանքը:
Եվրոպայի առաջնությունն իր վրա է սևեռել ամբողջ ֆուտբոլային հասարակության ուշադրությունը: Առավել ևս, որ ՈՒԵՖԱ-ն աննախադեպ որոշում էր կայացրել. Եվրոպայի առաջնությունների 60-ամյակի պատվին Եվրոպայի առաջնությունը որոշվել էր անցկացնել Եվրոպայի 12 տարբեր երկրների քաղաքներում: Համավարակի պատճառով առաջնությունը մի տարով հետաձգվեց, կորոնավիրուսն իր շտկումները մտցրեց նաև կազմակերպիչ երկրների ցանկում. Բելգիան և Իռլանդիան դուրս մնացին կազմակերպիչների ցուցակից: Փոխարենը, Բաքուն, որի ընտրությունը ի սկզբանե վիճելի էր, պահպանեց իր տեղն այդ ցանկում: Ադրբեջանի մայրաքաղաքում պետք է անցկացվեն խմբային փուլի երեք և փլեյ-օֆֆի՝ քառորդ եզրափակչի մեկ հանդիպում:
2020թ.-ին բռնկված Արցախյան պատերազմի ժամանակ ու դրան հաջորդած Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, հայ ռազմագերիներին մինչ օրս պահելը արժանի արձագանք չի ստացել միջազգային հանրության կողմից: Երկերեսանիության դրսևորման ամենացայտուն օրինակներից է 2022թ.-ի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու դեմ բողոքող երկրների վարքագիծը, որոնք մեղադրում են Քաթարի իշխանություններին մարզադաշտերի կառուցման ժամանակ արտերկրից ներգաղթած աշխատուժի ավելորդ շահագործման համար (շինարարության ժամանակ արդեն իսկ տասնյակ զոհեր կան): Մինչդեռ Ադրբեջանում մրցաշարի անցկացման հետ նույն երկրները ոչ մի խնդիր չեն տեսնում:
Ադրբեջանը երբեք չի թաքցրել ֆուտբոլը քաղաքականության հետ խառնելու իր մոլուցքը, սակայն ՈՒԵՖԱ-ն չի դադարեցնում խոշոր մրցաշարերն այդ երկրին վստահելու իր սովորությունը: Դաս չեղավ Հենրիխ Մխիթարյանի պատմությունը, որը չկարողացավ մեկնել Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու: Եվրոպայի առաջնությունն էլ բացառություն չէ. Ադրբեջանը շարունակում է ինքնահաստատվել հայերի (ու ոչ միայն) հաշվին, Եվրոպայի առաջնությունում էլ նման առիթներ գտնվեցին:
Հարցն այն է, որ ՈՒԵՖԱ-ն որոշել է լրագրողների հավատարմագրությունը հաստատել միայն կազմակերպիչ բոլոր երկրների հաստատումից հետո: Հավանաբար, այս մասին իմանալով, Բաքվում ուրախությունից ձեռքերն են շփել: Առաջին խոշոր սկանդալը եղավ ռուսաստանահայ մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ. ՈՒԵՖԱ-ն հրաժարվեց մեկնաբանին հավատարմագիր տալ Բաքվի արգելքի պատճառով: Այդ մասին հայտնի դարձավ մոտ մեկ ամիս անց, մեծ աղմուկ բարձրացավ, գործին խառնվեց Ռուսաստանի արտգործնախարարությունը, և հարցը, ի վերջո լուծվեց: Նոբելը այդ ամենի ավարտին գրեց, որ հարցը ոչ թե Ղարաբաղ այցելությունն է, այլ իր ազգությունը, քանի որ ինքը մի շարք մեկնաբանների է ճանաչում, որոնք եղել են Արցախում, բայց մերժում չեն ստացել:
Հավանաբար դրանից հետո Բաքվում հասկացան, որ ինչ-որ մի բան բաց են թողել, և արագորեն սկսեցին զբաղվել մյուս մեկնաբանների հարցով. ռուս հայտնի մեկնաբան Կոնստանտին Գենիչը, որն արդեն ստացել էր հավատարմագրի հաստատումը, հանկարծ իմացավ, որ Բաքուն արգելք է դրել: Հարցը նորից լուծում ստացավ աղմուկից հետո: Միխայիլ Մոսկավոսկին մեկնել էր Բաքու՝ Ուելս-Շվեյցարիա խաղը մեկնաբանելու, սակայն օդանավակայանում նրան թույլ չեն տվել մտնել քաղաք. Մոսակովսկին ստիպված նույն ինքնաթիռով վերադարձել է Մոսկվա:
Սակայն սա դեռ ամենը չէ: Բաքվում որոշել են, որ հայ լրագրողներն առհասարակ չպետք է հավատարմագիր ստանան Եվրոպայի առաջնության հանդիպումները տեղից լուսաբանելու համար: Հայաստանից դիմած լրագրողները հերթով, կարգով մերժում են ստանում ՈՒԵՖԱ-ից: Ընդ որում, սկզբում լրագրողները նամակ են ստանում ՈՒԵՖԱ-ից, որ իրենց հավատարմագիրը հաստատված է, սակայն դեռ պետք է անցնի կազմակերպիչ երկրների ստուգում, իսկ հետո հայտնում են, որ հավատարմագրման հայտը մերժված է: Հասկանալի է, թե որ երկրի արգելքի պատճառով:
Բաքուն շարունակում է խոչընդոտել պրոֆեսիոնալ լրագրողների աշխատանքը, ընդ որում, այդ լրագրողները Բաքվում աշխատելու մտադրություն, բնականաբար, չունեն, սակայն լրացուցիչ անգամ ինքնահաստատվելու հնարավորությունը Ադրբեջանում բաց չեն թողնում: ՈՒԵՖԱ-ն էլ իր հերթին հերթական անգամ աչք է փակում այդ ամենի վրա…
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությունից հետո հարցը, հնարավոր է, լուծում ստանա: ՀՖՖ-ից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ հույս ունեն՝ հարցը շուտով տեղի կունենա: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անթույլատրելի է համարում ազգային հողի վրա խտրականության դրսևորումը և դրա հետևանքով լրագրողների նկատմամբ սահմանափակումների կիրառումը: ՀՖՖ-ն արդեն դիմել է ՈՒԵՖԱ-ի համապատասխան մարմիններին՝ խնդրին լուծում տալու նպատակով»,- նշված է պատասխանի մեջ:
Սակայն փաստը մնում է փաստ. Բաքուն հերթական անգամ ձախողում է ֆուտբոլային մրցաշարի կազմակերպումը, իսկ եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցին դա ամենևին էլ չի հետաքրքրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT