Եթե ժողովուրդը որոշի, որ մենք հեռանանք՝ կհեռանանք. եթե որոշի, որ պետք է մնանք՝ կմնանք. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Գեղիում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Նոր գեղի համայնք է այցելել: Քաղաքացիներից մեկը Կոտայքում ՀՀ վարչապետին երկաթե մուրճ էր նվիրել, որի մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն այս օրերի համար շատ խորհրդանշական է.

«Այս մուրճով կարելի է հանել այնտեղ, որտեղ պետք է, մեխել այնտեղ, որտեղ պետք է, կառուցել այնտեղ, որտեղ պետք է և ջարդել այնտեղ, որտեղ պետք է:

Սա կարևոր սիմվոլ է, բայց առաջին հերթին՝ կառուցման: Հայաստանը պետք է կառուցվի, վերածնունդ ապրի: Մենք պողպատե մանդատով ավարտին կհասցնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները: Մենք պետք է ունենանք այնպիսի դատական համակարգ, որ այդ թեման ընդհանրապես մոռանանք:

Մեզ պետք է մեր բարեփոխումները հասցնել մինչև վերջ և արձանագրել: Դատական համակարգին պիտի բոլորը վստահեն:

Մենք պողպատե մանդատով պետք է զբաղվենք մեր բանակի բարեփոխումներով, սահմանների ամրությամբ ու անվտանգության ապահովմամբ:

Մենք պետք է այս մուրճից տանք բոլոր քաղաքացիներին, որ կառուցվի Հայաստանը:

Մենք պետք է գյուղատնտեսության ոլորտում մարդկանց տանք բարեփոխման միջոցներ: Գյուղատնտեսության ոլորտում մենք 14 ծրագրով բարեփոխումներ ենք իրականացնում»,-նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատրը՝ շարունակելով թվարկել ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Զովունիի եզդիական համայնքից, որոնք առավոտյան հավաքված են եղել՝ իրենց դիմավորելու համար, սակայն ստացվել է այնպես, որ իրենք Նոր Հաճնի հատվածով են եկել ու Զովունիով չեն անցել, իսկ եզդիական համայնքի նախաձեռնության մասին տեղյակ չեն եղել:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ եթե ժողովուրդը որոշի, որ իրենք  պետք է հեռանան, իրենք կհեռանան, իսկ եթե որոշեն, որ պետք է ներկայիս իշխանությունը մնա, իրենք կմնան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2223 դիտում

Երկրաշարժ Հայաստանում

ԲՀԿ-ն հրապարակել է ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուների անունները

Կառավարման ակադեմիայի մեր դասընթացն ավարտեցինք․ վարչապետ

Բացի Կիևից և Մոսկվայից պատրաստ եմ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած վայրում. Զելենսկի

Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոններ, որոնք ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին

Մարգուս Ցահքնան Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ, հանդես եկել դասախոսությամբ

TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպ․ «Արմենպրես»

Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ

Կփոփոխվի Աշոցքի դպրոցի մասով սահմանված թույլտվության սահմանաչափը․ ի հայտ են եկել մի շարք խնդիրներ

Ծառուկյանը երևի մոռացել է, որ նախկիններից էլ նախկին է, երբ ասում է նախկինների հետ չի համագործակցելու․ Չախոյան

Էս մարդիկ իրենց փողերի համար են դոշ տալիս. Կարապետյանի «ուժեղը» ՀՀ-ում ռուսական ներկայության, ճնշման մասին է

Հատուցում կտրամադրվի Եռաբլուրում ընտանիքների միջոցներով տեղադրված շիրմաքարերի լրակազմերի, բաղադրիչների դիմաց

Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ապա չենք միանալու․ մենք վարչապետի թեկնածուներ ունենք, ես չեմ․ Ծառուկյան

Ռևանշիստներն իրենց հետ պատերազմ են բերելու. Կարապետյանը «բարի պապիկ» է, որ գալու է փող բաժանելու

Ընդգծվել է Ղազախստանի աջակցությունը TRIPP-ին և «Խաղաղության խաչմերուկ»-ին․ վարչապետն ընդունել է Կոշերբաևին

Որևէ գյուտ անելուց առաջ ԱԲ-ին հարցրեք, թե որ թվականից է այդ կարգավորումը ուժի մեջ․ Ղազարյանը՝ Կարապետյանին

Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը

ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարի հաստատումից ի վեր Հորմուզի նեղուցով ընդամենը 9 նավ է անցել

ՊՆ-ից 87 միավոր տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին

ՌԴ դեսպանն այցելել է ԿԸՀ․ Կոպիրկինը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքով

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկն անչափահաս է

Կարևորվել է ավիացիոն ուղիղ կապի անհրաժեշտությունը․ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի տրանսպորտի նախարարին

Բարեկամ Հայաստանում դեսպանության բացումը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների խորացման ճանապարհին․ Ցահքնա

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը առաջարկում է բանկային ծառայությունների 3 փաթեթ

«Լադա»-ի վարորդը Հյուսիս-հարավ ճանապարհին մեքենան վարել է հանդիպակաց․ տեսանյութ

Եզրաս արքեպիսկոպոս գոյություն չունի․ լսեք՝ ինչ է հորդորում անել գործակալ «Կարոն», և արեք հակառակը․ Ռուբինյան

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը

Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է․ Բավրայով երթևեկությունը թույլատրված է

Պատասխանեցի լրագրողների հարցերին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արագիլն ընկել է գետնին, վնասել թևը

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 9-ին

ԱԽ քարտուղարը ավստրիական պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր

Տնօրենն աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. 11 մլն դրամ վնասը վերականգնվել է

Հայաստանի բանակը բոլոր առումներով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել. Նիկոլ Փաշինյան

ՀԷՑ-ը հերքում է վճարումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված կեղծ տեղեկատվությունը

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների 7 մասնակցի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Երմեկ Կոշերբաևի առանձնազրույցը

Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Ոստիկանությունը հերքում է Սամվել Կարապետյանի հետ կապված հատուկ հանձնարարականի մասին լուրը