Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Մարգուս Ցահքնային և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ նշելով, որ հայ-էստոնական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ։ Անդրադառնալով Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության պաշտոնական բացմանը՝ նախագահը կարևորել է այդ իրադարձությունը՝ այն գնահատելով որպես նշանակալի քայլ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման տեսանկյունից։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ բարեկամ Հայաստանում դեսպանության բացումը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների խորացման ճանապարհին։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված սերտ և փոխվստահության վրա հիմնված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ միջազգային ձևաչափերում փոխգործակցության խորացման տեսանկյունից։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարությունների, ինչպես նաև կառավարման ժամանակակից գործիքների ներդրման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով այս բնագավառներում Էստոնիայի փորձի կիրառման ներուժը Հայաստանում։
Կողմերը առանձնահատուկ կարևորությամբ ընդգծել են Եվրամիություն հարթակում համագործակցության զարգացումը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ և խոստումնալից ուղղություն համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Նշվել է, որ Հայաստանը մշտապես զգացել է Էստոնիայի աջակցությունն ու կառուցողական ներգրավվածությունը հատկապես եվրոպական ինտեգրմանն առնչվող գործընթացներում, ինչն իր նշանակալի ներդրումն է ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է նաև երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունների բարեկամական բնույթը՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և փոխադարձ հարգանքի վրա։
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը՝ ընդգծելով, որ Երևանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության բացումը կարևոր քայլ է այս ուղղությամբ։ Նշվել է, որ այն նոր խթան կհաղորդի քաղաքական երկխոսությանը, կակտիվացնի գործնական կապերը տարբեր ոլորտներում և էապես կնպաստի ժողովուրդների միջև փոխճանաչողության ու բարեկամության ամրապնդմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընդգծվել է Ղազախստանի աջակցությունը TRIPP-ին և «Խաղաղության խաչմերուկ»-ին․ վարչապետն ընդունել է Կոշերբաևին
Որևէ գյուտ անելուց առաջ ԱԲ-ին հարցրեք, թե որ թվականից է այդ կարգավորումը ուժի մեջ․ Ղազարյանը՝ Կարապետյանին
Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը
ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարի հաստատումից ի վեր Հորմուզի նեղուցով ընդամենը 9 նավ է անցել
ՊՆ-ից 87 միավոր տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին
ՌԴ դեսպանն այցելել է ԿԸՀ․ Կոպիրկինը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքով
«Արծվի թևեր»-ի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկն անչափահաս է
Կարևորվել է ավիացիոն ուղիղ կապի անհրաժեշտությունը․ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի տրանսպորտի նախարարին
Բարեկամ Հայաստանում դեսպանության բացումը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների խորացման ճանապարհին․ Ցահքնա
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը առաջարկում է բանկային ծառայությունների 3 փաթեթ
«Լադա»-ի վարորդը Հյուսիս-հարավ ճանապարհին մեքենան վարել է հանդիպակաց․ տեսանյութ
Եզրաս արքեպիսկոպոս գոյություն չունի․ լսեք՝ ինչ է հորդորում անել գործակալ «Կարոն», և արեք հակառակը․ Ռուբինյան
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը
Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է․ Բավրայով երթևեկությունը թույլատրված է
Պատասխանեցի լրագրողների հարցերին. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արագիլն ընկել է գետնին, վնասել թևը
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 9-ին
ԱԽ քարտուղարը ավստրիական պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր
Տնօրենն աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. 11 մլն դրամ վնասը վերականգնվել է
Հայաստանի բանակը բոլոր առումներով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել. Նիկոլ Փաշինյան
ՀԷՑ-ը հերքում է վճարումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված կեղծ տեղեկատվությունը
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների 7 մասնակցի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Երմեկ Կոշերբաևի առանձնազրույցը
Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
Ոստիկանությունը հերքում է Սամվել Կարապետյանի հետ կապված հատուկ հանձնարարականի մասին լուրը
Հունիսի երկրորդ կեսին ՌԴ նախագահի հետ բարձր մակարդակի հանդիպում կա նախատեսված. ՀՀ վարչապետ
Եթե քաղաքական ուժն ասում է, որ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29.743 քկմ-ով, դա անխուսափելի պատերազմ է. վարչապետ
Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա. դա համաժողովրդական հանրաքվեն է. Փաշինյան
ՀՀ ԱԺ նախագահը և Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր
Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է բուժզննում. խոսնակ
Մեր վերջնանպատակն է՝ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն, և շուտով այդպես կլինի. Փաշինյան
Եղանակային պայմանների պատճառով վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է. ՊԵԿ-ն առաջարկում է այլընտրանք
Հայաստան-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյան
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. մեքենան ընկել է ձորը, ՊՆ 4 ծառայող տեղափոխվել է հիվանդանոց
Պատերազմի հետևանքով չեղարկված թռիչքների համար քաղաքացիներին փոխհատուցում կտրվի. Կառավարությունը հաստատել է
Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, որը պետք է ունենա առանձնացված գծեր. Ավինյան
ՀԷՑ-ի՝ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացող մի քանի հազար աշխատակից կպարգևատրվի
Աշխարհը հետևում է Լիբանանում տեղի ունեցող սպանություններին. ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի. Արաղչի
Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT