Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել է ՀՀԿ-ական անդամներից Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանը: Նա 9 միլիոն դրամի կաշառք է փորձել տալ։
Այսօր Խլղաթյանի փաստաբան Գայանե Պապոյանը և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հանդես եկան մամուլի ասուլիսով:
Գայանե Պապոյանը հայտնեց, որ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է երեկ՝ 22.25-ի սահմաններում։
«Մինչև այդ փաստացի արգելանքի են վերցրել 17.30-ին, սակայն արձանագրել են 18։30-ին: Յուրաքանչյուր փաստաբանիս մուտքը տևել է 40-50 րոպե, մինչև կարողացել ենք հանդիպել Պարոն Խլղաթյանին։ Մեկնաբանում էին, որ պետի ցուցումով ունեին հրահանգ որևէ փաստաբանի թույլ չտալ, որ վերև բարձրանա։ Միայն ՄԻՊ գրասենյակի միջնորդությամբ կարողացել ենք 50 րոպե անց հանդիպել Խլղաթյանին:
Այստեղ ընդհանրապես իրավաբանության հետ աղերս չունեցող գործընթաց է: Վարույթ իրականացնող մարմինն ակնհայտորեն ուղղորդված է գործում: Պարոն Խլղաթյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ-154.2 հոդվածի երկրորդ մասի կասկածանքով, որը ոչ մի առնչություն չունի պարոն Խլղաթյանի հետ: Պարոն Խլղաթյանը ևս հայտարարել է, որ որևէ առնչություն չունի կասկածանքի հետ, և այդ ամենը քաղաքական հետապնդման երանգներ է պարունակում»,- ասաց Պապոյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն էլ ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Խլղաթյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է. «Ավելի վաղ փորձ էին արել սարքել մեկ այլ քրեական գործ և դրանով փորձել նրա գործունեությունը մեր դաշինքի շրջանակներում խոչընդոտել: Դա չէր ստացվել, սա էլ չի ստացվելու»,- հայտարարեց Բաբայանը:
Նշենք, որ փաստաբանները բողոքարկել են Խլղաթյանին ձերբակալելու քննիչի որոշումը:
Քիչ առաջ էլ սույն գործով հաղորդագրություն տարածեց ՀՀ գլխավոր դատախազությունը, որում մասնավորապես նշվում է, որ, Ռ. Խ.-ն (Ռուբեն Խլղաթյան) նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ին 9.000.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել: Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT