Հիմա էլ ինձ հողերը չտալու մեջ են մեղադրում. Փաշինյանն անդրադարձավ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարաշվի 4-րդ օրն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Լոռու մարզում է: Սպիտակ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի երեկ հրապարակած «սկանդալային» ձայնագրությանը:

«Հանրությունը մի փոքր տարակուսած է. նրանք հարց են տալիս, թե այս ձայնագրությամբ Սերժ Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ: Հարցը, անկեղծ ասած, շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որ վերջին յոթ ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով ԼՂ բանակցային գործընթացի մասին՝ նա ասաց, որ ինքը դա ժառանգել է փակուղային վիճակում։

«2018 թ. մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը մենք, ես ժառանգել եմ փակուղային, դեֆորմացված վիճակում: Եվ ո՞րն է եղել ամենակարևոր պրոբլեմն այդ պահի դրությամբ: Ամենակարևոր պրոբլեմը եղել է այն, որ միջնորդները, ըստ էության, հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ, ըստ էության, արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը:

Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել: Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ 2016 թվականի հունվարի իրադարձությունների մասին՝ ասելով, որ միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես՝ նախկինում գոյություն ուներ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և 2016 թվականի ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը, ըստ էության, մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց՝ այս պատմությունը սկսվել է 1998 թվականին:

«Երբ Հայաստանի ղեկավարի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը, որ 1998 թ. ուներ բանակցային կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ, որն Արցախյան պատերազմի առաջին ամենամեծ ու շոշափելի հաջողությունն էր, որը շատ անկյունաքարային նշանակություն ուներ Ղարաբաղի կարգավիճակի հետագա ճշգրտման համար, ահա այդ կարգավիճակը 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ զիջվեց, և Ղարաբաղը զրկվեց միջազգայնորեն ճանաչված իր միակ կարգավիճակից:

Եվ դա ես չեմ ասում, դա ասել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Մեր զոհերի, մեր նահատակների արյունը 1998 թվականի այդ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի վաճառեց սեփական իշխանության դիմաց: Ղարաբաղ՝ իշխանության դիմաց բանաձևը գործի դրվեց 1998 թվականին: Հաջորդ փուլում մեջտեղ բերվեց Մեղրին Ադրբեջանին հանձնելու, Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Շուշին անջատվեց բանակցային բովանդակությամբ, և ինչպես Վարդան Օսկանյանն էր ասում, դրվեց օկուպացված տարածքների հետ նույն շարքում:

1999 թվականի այդ խայտառակ փաստաթղթի մեջ առաջին անգամ պաշտոնապես ձևակերպվեց Ղազախի շրջանի տարածքներ արտահայտությունը: Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը իրենց կյանքի գնով փրկեցին Մեղրին: 1999 թ. նոյեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը կողմ ստորագրեց ԵԱՀԿ ստամբուլյան խարտիային: Այն, դիվանագիտական լեզվով թարգմանած, նշանակում է, որ ԼՂ հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Սա է ամբողջ ճշմարտությունը»:

Փաշինյանն ասաց, որ երեկվանից մտածում է, գործընկերների հետ քննարկում է Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը. «Ասում եմ՝ լավ, մի հատ ասեք՝ այս ձայնագրությունն ինչի՞ համար է հրապարակել այդ մարդը, ինչի՞ համար: Ահա 3 տարի մենք մեր ուժերի ներածին չափով պայքարել ենք, որ այդ ծրագիրն իրականություն չդառնա: Այդ ձայնագրությունը հրապարակում են, մոռանում են պատասխանել մի հարցի՝ բա ի՞նչ եղավ, որ ասում էիք՝ Դուբայում 5 մլրդ դոլարով հողերը ծախել է, հողերը տվել է, բա ի՞նչ եղավ այդ 5 մլրդ-ը, հողերը ծախելու թեման: Հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում, ժողովուրդ, հողերը չտալու մեջ են մեղադրում: Իրականում ամեն ինչ այսպես է գնացել ու կարող էր չգնալ, եթե մենք 2016-ի եւ 2018-ի դրությամբ ունենայինք որակապես այլ սպառազինությամբ, այլ մակարդակով օժտված բանակ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1974 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին