Երևան
12 °C
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում հաջորդ կանգառը կատարեց Քարակերտ գյուղում: Այստեղ Փաշինյանին դիմավորեցին վանկարկումներով, ծափահարություններով, բնակիչները նրա գալստյան առթիվ գառ մատաղ արեցին: Վարչապետի պաշտոնակատարը, ինչպես բոլոր համայնքներում, Քարակերտում էլ 1 րոպե լռությամբ հորդորեց հարգել պատերազմի նահատակների հիշատակը:
Նա շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու նշեց, որ Քարակերտը Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից է: Այնուհետ նա հավելեց, որ չի կարող անարձագանք թողնել ընտրությունների մյուս թեկնածուների կամ որոշ գործիչների հնչեցրած խոսքերը: Որպես օրինակ, Նիկոլ Փաշինյանը նշեց Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունները:
«Նա ասել է, եթե ես լինեի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը և լիներ այս վիճակը, ես ինքնասպան կլինեի:
Ես հարց եմ ուզում տալ՝ 1999 թվականին Սերժ Սարգսյանը ՀՀ անվտանգությունը ապահովող թիվ 1 պաշտոնյան էր ու Հայաստանում տեղի ունեցավ այնպիսի քստմնելի դեպք, ինչպիսին հոկտեմբերի 27-ն էր, բայց ես չեմ հիշում, որ Սերժ Սարգսյանը երակները կտրած լինի:
Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության նախարար է եղել և նրա պաշտոնավարումների ընթացքում Հայաստանում սպանվել են գլխավոր դատախազը, ներքին զորքերի հրամանատարը, ռազմական ոստիկանության պետը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԺ փոխնախագահները, պետնախարար, Ազգային ժողովի պատգամավորներ, և ի՞նչ: Կարո՞ղ է բացատրել ինչու իրեն գլխից չի կրակել:
2018-ից հետո Սերժ Սարգսյանի եղբոր միայն մի հաշվին 30 մլն դոլար հայտնաբերվեց, ինչու՞ ինքնասպան չի լինում: Երբ խոստովանում էր, որ Հայաստանի բանակը կռվում է 80-ականների զենքով, ինչու՞ ինքնասպան չէր լինում: Բա մտածում էիք, որ տարիներ շարունակ պիտի լափեք, ուտեք ու դա հետևանք չունենա՞ երկրի համար:
Մեր սպառազինության 75 տոկոսը ձեռք է բերվել մեր իշխանության ժամանակ: Բա երբ ՀՀ զինված ուժերը թողել էիք առանց զենքի, ինչու՞ քեզ չէիր գնդակահարում, որովհետև զինվորի ծնողի ուղարկած ամեն հացի մեջ փայ էիր մտե՞լ:
Մենք ինքնասպան լինելու առիթ չունենք, որովհետև ոչինչ չենք խնայել մեր երկրի ու բանակի համար»,-նշեց նա:
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև ասֆալտապատման, դպրոցների կառուցման, ինտենսիվ այգիների կրկնապատկման, ջերմոցների ու կաթիլային ոռոգվող տարածքների կրկնապատկման ու մյուս աշխատանքների մասին՝ հավելելով, որ նախկին իշխանություններն այդ ամենը չեն արել, որ մարդիկ չլինեն ազատ, որ «ընտրություններից առաջ ժողովրդին 5000 դրամ տայիք ու նադրա կարիքն ունենար»:
Նա հավելեց, որ այս ընտրություններում ժողովուրդն ինչ էլ որոշի, ինքը կհնազանդվի այդ որոշմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT