Երևան
12 °C
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր՝ քարոզարշավի առաջին օրը, սկսել է Արմավիրի մարզ այցելությամբ:
Նրան ուղեկցում է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ցուցակի 5-րդ համարը ներկայացնող Խաչատուր Սուքիասյանը, պատգամավորներ եւ այլն:
Առաջին կանգառը Փարաքար գյուղում էր: Հերոսների հիշատակին ծաղիկներ խոնարհելուց հետո Փաշինյանը փորձեց ելույթ ունենալ, սակայն հրապարակում հավաքված կանանցից մեկն ինքը սկսեց ելույթը. «Սիրելի վարչապետ, բոլորս քո թիկունքին կանգնած ենք, կլինենք ու կանք, մենք ծախվող չենք, կանգնած ենք թիկունքիդ ազգով»:
«Ոմանք ասում են, որ հունիսի 20-ին եւ դրանից հետո, էսպես ասած, իրենք կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու 2020 թվականի հունիսի 20-ից հետո»,- հրապարակում հավաքվածների առջեւ ելույթում հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ տեղի կունենա:
Ըստ նրա՝ իրենք կոչ չեն էլ անելու քվեարկել իրենց օգտին, ասելու են՝ «ժողովո՛ւրդ, քվեարկեք ձեր օգտին»:
«Այո, ժողովուրդ, պատերազմը մեծ հարված հասցրեց մեզ, բայց մենք ի՞նչ ենք արել, որ այդ պատերազմը էդպիսին չլինի: Մենք 2018-20 թթ. ընթացքում մոտ 48 տոկոսով ավելացրել ենք ռազմական բյուջեն: 2 օր առաջ հրապարակվեց միջազգային կառույցների զեկույցը զենքի ներկրման վերաբերյալ եւ բացահայտվեց, որ 2011-2020 թթ. ընթացքում ներկրված զենքի 62 տոկոսը ձեռք է վարվել 2019 թվականին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուի խոսքով՝ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի խաղաղ դարաշրջան բացելը, որ հայ ժողովուրդը կարողանա ազատ ապրել ու ստեղծագործել իր հայրենիքում:
«Բայց խաղաղություն ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն արտաքին, այլեւ ներքին: Այս ընտրությունները նաեւ ներքին խաղաղություն ապահովելու համար են: Ընտրողը, վերցնելով 3-րդ քվեաթերթիկը, առաջինը պետք է մտածի, որ ինքը քվեարկում է, որ Հայաստանում չլինի գող եւ թալանչի իշխանություն, չլինի Հայաստանի դեմ դավադրություններ պատրաստող իշխանություն: Այս իրավիճակում պետք է առաջ գնալ քայլ-քայլ, շատ զգույշ՝ արձանագրելով, որ մենք անցնում ենք ականապատված մի դաշտի միջով: Որովհետեւ, այո՛, վերջին 20 տարում Հայաստանի միջավայրը բանակցային գործընթացում ականապատվել է, ականապատվել է՝ փուլ- փուլ, կտոր-կտոր նահանջներով: Եվ մենք այդ դաշտով պետք է իրար հետ շատ զգույշ քայլենք՝ նպատակ ունենալով Հայաստանի խաղաղ զարգացման դարաշրջանին հասցնելը: Եվ այսօր մեր ամենամեծ խնդիրը ՀՀ-ում առաջին հերթին քաղաքացիական պատերազմը կանխելն է, որովհետեւ ակնհայտ է՝ 2020 թվականին նոյեմբերի 9-ից սկսած՝ շատ կոնկրետ ուժեր ուզում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ հրահրել: Ունենալով ամենատարբեր տեղերից աջակցություն՝ նրանց չի հաջողվում դա: Մենք հունիսի 20-ին առնվազն 60 տոկոս քվե ենք ակնկալում, որպեսզի մենք ձեր տված ուժեղ եւ պողպատե մանդատով արմատախիլ անենք Հայաստանի քաղաքական դաշտից այն ուժերին, որոնք ուզում են Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրել»,- ընդգծեց վարչապետի թեկնածուն:
Նրա համոզմամբ՝ մենք այսօր շատ բարդ ընտրության առաջ ենք կանգնած. «Մենք պիտի պաշտպանենք կամ չպաշտպանենք մեր քաղաքացիությունը, մենք պիտի պաշտպանենք կամ չպաշտպանենք ինքնիշխանությունը, պիտի պաշտպանենք կամ չպաշտպանենք պետականությունը, եւ ամեն ինչ սկսվում է քաղաքացիությունից: Եվ ես ձեզ կոչ եմ անում հունիսի 20-ին գնալ տեղամասեր, քվեարկել քաղաքացիության, ինքնիշխանության օգտին: Հայաստանի Հանրապետությունում կա ապագա, բայց այդ ապագան օդից չի ընկնելու, այդ ապագան քաղաքացիական գործունեության պահվածքի հետեւանք պետք է լինի»,- ասաց Փաշինյանը՝ մասնավորապես խոսելով հարկ վճարելու անհրաժեշտության մասին:
Փարաքարցիների առջեւ իր ելույթի եզրափակիչ մասում Նիկոլ Փաշինյանը խոսեց թավշյա մեթոդներից հրաժարվելու մասին: Ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց. «Եթե դուք կորոշեք, որ այդ մանդատը մեզնից պետք է վերցնեք, տաք ուրիշին, մենք խոնարհ ենթարկվելու ենք այդ որոշմանը: Բայց եթե դուք կորոշեք ձեր իսկ տված թավշյա մանդատը փոխարինել պողպատյա մանդատով, մենք ձեր անունից ամեն ինչ կանենք, որ ոմանք «կռեն» (կրել, հաղթել բառը՝ Քոչարյանի արտասանությամբ-խմբ.) ՔԿՀ-ներում եւ Հայաստանի ունեցած պարտքը վերադարձնեն: Ներողություն ենք խնդրում, որ մինչեւ հիմա էդ ամեն ինչը չենք արել, բայց ուժեղացրեք մեր մանդատը, եւ մենք ձեզ հետ կանենք դա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT