Երևան
12 °C
2020 թվականին ֆինանսական համակարգը գործել է համավարակով եւ պատերազմով պայմանավորված աննախադեպ շոկերի եւ բարձր անորոշության պայմաններում: Այսօր 2020 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Միջավայրը, եթե մտաբերեք, կհիշեք, որ չափազանց ծանր տարի էր, ինչպես բոլորիս, այնպես էլ ֆինանսական համակարգի համար: Բայց, ի պատիվ ֆինանսական համակարգի, ուզում եմ փաստել, որ համակարգը ապահովել է ֆինանսական միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով ռիսկերի կլանման ունակությունը»,- նշեց Գալստյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի տնտեսությունը մարտ ամսից կրել է համավարակի ազդեցությունը, բացի այդ էլ, սեպտեմբերին պատերազմական իրադրություն ստեղծվեց եւ բարդ իրավիճակի հանգեցրեց տնտեսությանը: 2020 թվականի ընթացքում սրա հետևանքով գրանցվեց 7.4 տոկոս տնտեսական անկում:
Խոսելով վարկերի մասին՝ Գալստյանն ասաց, որ վարկային ռիսկն աճել է գրեթե բոլոր վարկատեսակներով: Սպառողական վատորակ վարկերի կշիռը զգալիորեն աճել է, վատորակ բիզնես վարկերն ու գյուղատնտեսական վարկերը որոշակի աճել են: Սակայն հիփոթեքային վարկերը մարդիկ շարունակել են նորմալ վճարել, եւ այս առումով փոփոխություն չկա:
Այս տարվա ապրիլի վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը 7 տոկոսի շրջանակներում է: Իսկ ընդհանուր առմամբ վարկերի 66.7 տոկոսը բիզնես վարկերն են, 23.7 տոկոսը՝ հիփոթեքային, 7.1 տոկոսը՝ գյուղատնտեսական եւ 2.5 տոկոսը՝ սպառողական: Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում կա նաեւ վարկերի պահանջարկի նվազում:
Անդրադառնալով ավանդներին՝ ԿԲ նախագահն ասաց, որ 2020 թվականի սեպտեմբերից սկսած՝ կա ավանդների նվազում, իսկ վերականգնումը սկսել է 2021-ի սկզբից. «Հիմնականում ավանդները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին են նվազել, այդ արտահոսքին նպաստել են համավարակի եւ ռազմական դրության հետ կապված տնտեսական անորոշությունները, բայց մայիսին ավանդները վերականգնվել են մինչպատերազմական իրավիճակի մակարդակին»:
Նա հայտնեց, որ 2020 թվականին ֆինանսական համակարգի կողմից մոտավորապես 1.3 տրլն դրամի վարկ է վերանայվել, խոսքը 980 հազար պայմանագրի մասին է:
Աճ են գրանցել առցանց ծառայությունները եւ անկանխիկ գործարքները: Ռազմական դրության հետեւանքով էլ ֆինանսական համակարգը մոտավորապես 2.5 մլրդ դրամի չափով ներել է Արցախում զոհված անձանց, նրանց հարազատների, նաեւ հաշմանդամություն ստացած անձանց վարկերը:
«Առաջին անգամ նաեւ Կենտրոնական բանկը հրապարակել է իր իրականացրած սթրես թեստը: Հաշվարկել ենք՝ եթե հանկարծ 2021 թվականը ավելի վատ լինի, քան 2020 թվականն էր, արդյոք բանկային համակարգը կկարողանա՞ կլանել այդ խնդիրները, եւ այդ սթրես թեստը ցույց է տալիս, որ նույնիսկ ծայրահեղ վատ սթրեսային սցենարի դեպքում բանկային համակարգը միջինում մնում է 12 տոկոսից ավելի բարձր մակարդակի վրա»,- հայտարարեց ԿԲ նախագահը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT