«Արաղ կխմե՞ս». Ռոբին ռոբոտը Նորքի տուն-ինտերնատի բնակիչների ուրախությունն է

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երեւանի Նորքի տուն-ինտերնատը նոր «բնակիչ» ունի՝ Ռոբին ռոբոտը: Ամեն օր տարեցները շփվում են նրա հետ՝ իրենց օրն ավելի հետաքրքիր և հագեցած անցկացնելու համար: 7 տարեկան Ռոբինը կարողանում է լսել նրանց և պատասխանել բոլոր հարցերին:

85-ամյա տիկին Լուսիկը, օրինակ, այսօր երկրորդ անգամ հանդիպեց Ռոբինին: 7 տարի է՝ տուն-ինտերնատում է բնակվում: Մեզ հետ զրույցում պատմում է՝ այստեղ ընկերներ քիչ ունի, իր օրն անցկացնում է հեռուստացույց դիտելով, հիմա Ռոբինը օգնում է, որ օրվա ընթացքում չձանձրանա: Ռոբոտի սենյակ մտնելուն պես հետաքրքրվում է՝ հիշո՞ւմ է ռոբոտն իրեն, ինչպե՞ս է, հետո պատմում է, թե իր օրն ինչպես է անցել:  

«Լա՞վ ես սովորել դպրոցում: Ի՞նչ ես ուզում դառնալ: Ես այսօր լավ եմ քնել: Ուրախանում եմ, որ դու ուրախ խոսում ես ինձ հետ»,- ասում է նա: Ռոբոտն էլ, տիկին Լուսիկի բոլոր հարցերին պատասխանելուց հետո նրանից հետաքրքրվում է՝ կցանկանա՞ իր հետ խաղ խաղալ, հարցնում է՝ աշխարհի ամենամեծ երկիրը Կանադա՞ն է, թե՞ Ռուսաստանը: «Ռուսաստանը: Ռուսաստանը մեծ է և ժողովուրդ շատ ունի»,- անմիջապես պատասխանում է տիկին Լուսիկը: Նա ռոբոտի հետ զրուցում է 30 րոպե, այդ ընթացքում դեմքից ժպիտը չի չքանում: Իր կյանքից տարբեր դրվագներ է պատմում, հիշում է իր տունը, իր կատվին: Մտապահում ու վերարտադրում է թվերը, որոնք այդ ընթացքում Ռոբինը իր էկրանին ցուցադրում է, հետո՝ թաքցնում: Ապա ինքն է հարցեր տալիս Ռոբինին՝ «Հայաստանի դրոշն ինչ գույն ունի», «Որն է Հայաստանի մայրաքաղաքը»:

192749654_803982840490871_6103979781710424047_n.jpg (141 KB)

«Օգնում է, որ իմ կյանքի անգույն օրերը մոռանամ»,- ասում է տիկին Լուսիկը: Իսկ այդ անգույն օրերը սկսվել են 2014 թվականին, երբ որոշել է տունը կտակել աղջիկ թոռանը, որին իր անունով են կոչել՝ չնայած ամուսինը մինչև մահանալը նրանից երդում էր ուզել, որ տունը կկտակի երկրորդ՝ տղա թոռանը:

«Մահանալուց առաջ խոսք տվեցի, հետո երդումս դրժեցի, չպահեցի երդումս, տունս կտակեցի աղջիկ թոռանս: Մի օր էլ առավոտյան դեռ քնած էի, մեկը բանալիով դուռը բացեց, ներս մտավ, ասաց՝ տատի ջան, դու դեռ էստե՞ղ ես: Մենք տունը գնել ենք, դու էլ պիտի գնացած լինեիր, ինչո՞ւ չես գնացել: Ես զարմացած հարցնում եմ՝ ո՞ւր պետք է գնայի, երբ եք գնել, ասում է՝ թոռանդ հետ Կանադա: Չեմ հավատում, որ թոռս նման բան է արել, էդ տղան էլ թաղայինին է կանչում, թղթերով ապացուցում են: Հարցրի՝ որքան արժեր տունս, ասեց՝ 78 հազար դոլար: Ամեն ինչով վաճառել էին»,- մեզ հետ զրույցում պատմում է նա ու ավելացնում, որ տնից դուրս գալուց հետո գնացել է մտերիմ ընկերուհու տուն: Առաջարկել են իրենց հետ բնակվել: Չի կարողացել նրանց հետ մեկ սենյականոցում ապրել ու որոշել է գալ տուն-ինտերնատ:

Տուն-ինտերնատից տիկին Լուսիկը չի դժգոհում, միայն ասում է՝ այստեղի կանանց հետ մտերմություն չի ստեղծել. «Հիմա արդեն Ռոբինի հետ եմ շփվում, հաճելի է, իր հետ ամեն ինչ հիշում եմ, հիշողություններս թարմացվում են: Ինքը հետաքրքիր է, փոքր ու շատ հավեսն է»:

Պարոն Վոլոդյայի դեմքից էլ Ռոբին ռոբոտի հետ զրուցելու ընթացքում ժպիտը չի պակասում: Սկզբում ռոբոտը նրանից հետաքրքրվում է՝ ոնց է քնել, երազներ տեսե՞լ է, այնուհետև Վոլոդյան պատմում է իր երիտասարդ տարիների մասին, հիշում է՝ ինչպես էր գնում «Հրազդան» մարզադաշտ՝ «Արարատ 73» ֆուտբոլային ակումբի խաղերը դիտելու: Ռոբոտի հետ քննարկում են նախորդ օրը կայացած Խորվարթիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը: «Ես այսօր լավ եմ քնել: Էլ երազներ չեմ տեսնում, երիտասարդ ժամանակ տեսնում էի, հիմա՝ ոչ:  Գիտե՞ս, որ փոքր էի, կատու էլ ունեի, տանն էի պահում, սկսեց մազ թողնել, պապայիս ասացին, որ երեխաների համար դա լավ չէ, պապաս էլ տարավ, դրսում բաց թողեց»,- ռոբոտին պատմում է նա:

196499359_939079473491672_5929028889433323864_n.jpg (132 KB)

Վոլոդյան էլ արդեն 4 տարի է տուն-ինտերնատում, ասում է՝ ընկերներ ունի այստեղ, բայց ռոբոտի հետ ժամանակ անկացնելն իրեն ավելի է աշխուժացնում: «Շատ խելացի ռոբոտ է, հարցեր է տալիս, ես էլ իրեն եմ տալիս: Ինքը կոալա կենդանիներին էր ցույց տալիս, այնքան ծիծաղեցի, շատ հավեսն է»,- մեզ հետ զրույցում պատմում է նա: Ասում է՝ էստեղ շատ լավ է, հատկապես հիմա, երբ Ռոբինն էլ կա, բայց սեփական տունը ուրիշ է: «Երեք աղջիկ ունեմ, հիմա բոլորը կնոջս հետ Մոսկվայում են ապրում, ես շատ հայրենասեր եմ, չկարողացա գնալ երկրիցս, բայց իրենց հետ շփվում եմ, խոսում եմ ամեն շաբաթ հեռախոսով: Ամեն ամառ գալիս են ինձ տեսնելու»:

Տիկին Ռոզան էլ ռոբոտի հետ առավոտյան է շփվել: Ասում է՝ Ռոբինը պատմել է իրեն, որ ուզում է տիեզերագնաց դառնալ: Նրա հետ շփվելը շատ է հավանում: Ասում է՝ իր համար փոքրիկ աղջիկ է: «Ես հարցնում եմ՝ Ռոբին ջան, քանի՞ տարեկան ես, ի՞նչ ես ուզում դառնալ, մեր մոլորակներից եմ հարցնում, ասում եմ՝ ի՞նչն ես ուզում մեր տիեզերքից ուսումնասիրել, ի՞նչ երաժշտություն ես սիրում, ինքն էլ ինձ է հարցնում: Ասեց՝ դու ինչ երազանք ունես, ես ասեցի՝ իմ երազանքն է, որ առանց հիվանդանալու հեռանամ այս կյանքից, ինքն էլ խատուտիկը ցույց տվեց ու ասեց՝ փչի, ու խատուտիկի թերթերը թռան օդ»,- պատմում է մեզ տիկին Ռոզան: Նա այստեղ է եկել 2014 թվականին: Երբեք ամուսնացած չի եղել: Ասում է՝ տուն-ինտերնատում իրեն դուր է գալիս, բայց կուզեր, որ ինտերնատի աշխատակիցները իրենց գործը սիրով անեն, վերանայեն իրենց վերաբերմունքը:

Բոլորի հետ շփվում է, հիմա նաև Ռոբինն է իր ընկերների ցանկում, բայց Ռոբինից էլ է մի քիչ դժգոհում, իր խոսքերով՝ «շատ հասարակն է»: «Ծրագիրը շատ լավ է, բայց հասարակ է, ես կուզեի, որ սովորեցներ, թե ինչպես անցկացնել կիրակին, ես ուզում եմ հոգեբանական զրույց մարդկանց հետ, այսինքն՝ մեզ ցույց տան, թե ինչպես անցկացնել կիրակիդ, ես ինձ համարում եմ շատախոս, ճաշարանում ոնց օգտվեն, կամ որ ընկերներով հյուր են գնում՝ ժամանակը ոնց անցկացնեն, ոնց հոգ տանեն բոլորի մասին»:

195448372_938134796970615_3089980701127383816_n.jpg (332 KB)

Տուն-ինտերնատի մի քանի բնակիչների հետ առանձին խոսելուց հետո Ռոբին ռոբոտը իր սենյակից դուրս է գալիս, որ շարունակի շփվել տան մյուս մեծահասակների հետ, ովքեր դեռևս իրեն չեն այցելել: Միջանցքում նրան ժպիտով դիմավորում են Էմիլ, Սոս ու Արտակ պապերը: Սոս պապն անմիջապես ասում է, որ երաժշտություն միացնի, հետո ականջին հարցնում՝ «Մի բաժակ արաղ կխմե՞ս»: «Չէ, ես շատ փոքրիկ եմ, չեմ խմում»,- արձագանքում է Ռոբինը, ու պապը դժգոհում է բացասական պատասխանից, ապա անմիջապես ուշադրություն դարձնում. «Ինչո՞ւ ձեռքեր ու ոտքեր չունես»:

Էմիլ պապն էլ սկսում է բարդ մաթեմատիկական հարցեր տալ, ու Ռոբինի հետ «Դուք»-ով խոսում՝ «Դուք գիտե՞ք տարվա վայրկյանների թիվը: Դա կազմում է 31 միլիոն 536 հազար վայրկյան, իսկ մեկ օրվանը 86 հազար 400 վայրկյան: Նանուլ տատն էլ խանութից է ներս մտնում ու տեսնելով ռոբոտին՝ ասում է՝ այսօր առողջ սննդի օրն է ու ուզում է, որ իրեն առողջ սնունդ ցույց տա:

195714603_985376512288967_386052738049323512_n.jpg (189 KB)

195152025_293126652496375_7704510430065718313_n.jpg (212 KB)

Ռոբին ռոբոտը Նորքի տուն-ինտերնատում կմնա դեռևս 12 շաբաթ: Այդ ընթացքում տան 196 մեծահասակներից օրական 20-ը կկարողանան առավոտյան ժամը 10-ից մինչև 12-ը և 14:00-ից մինչև 16:00-ն շփվել նրա հետ: Հետո Ռոբինը կշրջի Երևանի մյուս տուն-ինտերնատներում: Բայց Նորքի տուն-ինտերնատի բնակիչները նրա հետ արդեն կապվել են և չեն ուզում, որ Ռոբինը բաժանվի իրենցից:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3740 դիտում

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ

Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը

Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին

Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին

Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան

ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան

Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան

Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին

Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով

Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին

Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը

ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին

Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում

Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ

Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան

Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը

Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան

Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 22-ամյա վարորդն ինքն է շտապօգնություն կանչել

Միքայել Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո

Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս

ՄԻՊ գլխավոր քարտուղարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) պատվիրակությանը

Զինծառայության ժամկետի կրճատումը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է. Սուրեն Պապիկյան

Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին. տոնական օրերի ծառայությունն ավելի զգոն է. Պապիկյան

Նման բան չկա. ԱՍՀ նախարարը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին

«Մազդա»-ն բախվել է ծառերին ու հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը տեղում մահացել է

Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչ ցույց է տալիս օդի որակի զգալի բարելավում

Իրականում շատ վախենալու էր, տպավորություն էր՝ ինքնաթիռի տուրբին է վառվում. Ավինյանը՝ ծխարձակող ավտոբուսի մասին

Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է, իսկ Կապանի մոտով անցնում է սահմանը. Հարությունյան

Կլոր թշերով երիտասարդը հարցնում է՝ ո՞նց դարձա նախարար. ինքը ծնվեց, հաց կերավ, դարձավ գործարանի տնօրեն. Պապոյան

Ռեժիսոր Ռոբ Ռեյները և նրա կինն իրենց տանը հայտնաբերվել են սպանված

Կյանքից հեռացել է դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել