Երևան
12 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին, փոխանցում են ՀՀ կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում ՀՀ 2017 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 408.9 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 30.1 տոկոս), 91 ծախսային ծրագրի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 365 մլրդ դրամ: Ծախսարդյունավետության բարձրացումը կազմել է շուրջ 8.5 մլրդ դրամ, որից 1.7 մլրդ դրամն ուղղվել է որոշակի անհրաժեշտ ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ շուրջ 6.8 մլրդ դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցով իրականացվելիք այդ ծրագրերի ուղղություններին: Նախարարի խոսքով հասցեականության մակարդակի բարձրացման առումով կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ բնակչության խոցելի խմբերին, ծայրահեղ աղքատության և աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը շարունակական կատարելագործման կարիք ունեն: Իսկ քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն առաջին հերթին պայմանավորվում է գնահատված կարիքներով:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը զեկուցել է, որ 2017 թ. արմատապես փոխվել է հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի տրամադրման ընթացակարգը. այժմ անձը պետական հավաստագրերի միջոցով կարող է ձեռք բերել իր անհատական կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք: Ֆինանսական տեսանկյունից ներդրվել է որոշակի բոնուսային համակարգ, որպեսզի շահառուն իր կողմից օգտագործվող պարագան ավելի արդյունավետ և խնայողաբար օգտագործի: Բարեփոխումների արդյունքում ակնկալվում է տարեկան ունենալ 25 տոկոս տնտեսում:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը զեկուցել է, որ 2017 թ. հունվարից ներդրվել է 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումի առցանց համակարգը, որը հնարավորություն է տալիս ծնողին, առանց տանից դուրս գալու, առցանց եղանակով դիմել և ստանալ նպաստի գումարը: 2018 թ. հունվարից կներդրվի 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգը:
Շարունակվել է մանկատների, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների, որտեղ ծառայություններ են մատուցվում նաև հաշմանդամ երեխաների համար:
Համակարգի 6 մանկատանը կազմակերպվել է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 620 երեխայի խնամքը: Երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ծրագրի շրջանակում Լոռու և Շիրակի մարզերում կենսաբանական ընտանիք է վերադարձել 40 երեխա, կանխարգելվել է 60 երեխայի մուտքը հաստատություններ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է խոցելի խմբերի երեխաների համար համապատասխան պայմանների ստեղծումը և հանձնարարել է այդ ծրագիրն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել:
Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել բնակչության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը՝ հանձնարարելով ներկայացնել համապատասխան վերլուծություն:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել խնդիրները, որին ձգտում են հասնել. «Բիզնեսի մեջ, կառավարման մեջ չափազանց պարզ մի կանոն կա, եթե դու չես կարողանում ձևակերպել՝ ինչի ես ուզում հասնել, դու դրան հասնելու շանս չունես: Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը: Ծանրաձողը, որը վերցնում եք, պետք է մաքսիմալ ծանր լինի»:
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Փլուզում Երևան-Սևան ճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
Գագիկ Ծառուկյանին որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար, «ստոյկա կտար». Նիկոլ Փաշինյան
ՊՆ սպա է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ. ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա. Փաշինյան
Կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան
Ասենք՝ 20-30 հոգի գնացինք, գլխին 5000 փող են տալի. ԲՀԿ աջակից 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառքի նոր դեպքերով
Աղջիկն ինքնասպանություն չի գործել, ամուսինները նրան նետել են պատուհանից. նախաքննությունն ավարտվել է
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ստիպված կլինենք որոշումն ընդունել ի գիտություն. վարչապետ
Հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների գնահատման նոր մոդել կգործի. նախարարը մանրամասնել է
Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Նիկոլ Փաշինյան
«Կարո՞ղ ա հետո պարզվի՝ ՀՀ-ում ծիրան չկա». Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագիրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT