Երևան
12 °C
Մայիսի 21-ին ռուսական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ծեծել է իր թիմի ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյին։ Championat.com-ը հայտնում էր, որ մարզչի ու ֆուտբոլիստի հարաբերությունները փչացել էին մայիսի 11-ին տեղի ունեցած Հայաստանի առաջնության 23-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղի ժամանակ, ինչից հետո ակումբը որոշել է ծզել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։ Ռուսաստան մեկնելուց առաջ՝ մայիսի 20-ին, Կոբյալկոն ժամանել է ակումբի մարզաբազա, որպեսզի հրաժեշտ տա թիմին, որը պատրաստվում էր մեկնել Գյումրի՝ «Շիրակի» հետ հանդիպման:
Կոբյալկոն մոտեցել է նաև Մելիքյանին՝ հրաժեշտ տալու, նաև պահանջել է ներողություն խնդրել այն բանի համար, որ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի ժամանակ մարզիչը հայհոյել է ֆուտբոլիստին՝ վիրավորելոբ վերջինիս մորը։ Մելիքյանը հրաժարվել է, ի պատասխան՝ Կոբյալկոն ապտակել է մարզչին և արագորեն հեռացել բազայից՝ մեկնելով օդանավակայան։ Օդանավակայանում վերջինիս հետևից հասել են Մելիքյանը, ինչպես նաև ակումբի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՖՖ գործկոմի անդամ Կիմ Առաքելյանը, և ծեծել են ֆուտբոլիստին՝ բոլորի աչքի առաջ գցելով նրան գետնին ու բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխին։ Ոստիկանությունում Կոբյալկոն հրաժարվել է ցուցմունք տալ՝ նախընտրելով արագ մեկնել Ռուսաստան։
Իր հերթին, Եղիշե Մելիքյանը հարցազրույց է տվել Sport24-ին՝ նշելով, որ ֆուտբոլիստի հետ տարաձայնություններ ունեցել է, բայց այն ինչ ներկայացվել է մամուլում բացարձակ սուտ է։
«Յուրաքանչյուր կոլեկտիվում էլ տարաձայնություններ լինում են։ Դա ՛ատ նորմալ է։ ԶԼՄ-ները տեղեկությունն այնպես են ներկայացրել կարծես հոլիվուդյան ֆիլմ լինի։ Ոչ մի կռիվ րականում չի եղել։ Ֆուտբոլն այնպիսի մարզաձև է, որ մարզչի ու ֆուտբոլիստի միջև հնարավոր են տարաձայնություններ։ Հնարավոր է՝ երբեմն պետք է բարձրացնել տոնը, բայց մենք անձնական վիրավորանքներ թույլ չենք տվել։ Մենք պրոֆեսիոնալներ ենք։
Տարբեր աղբյուրներ գրել են, որ ես օդանավակայանում են եղել, բայց դա այդպես չէ։ Ես ակումբի մարզաբազայում էի, որտեղ նրան ասացի, որ որպես ֆուտբոլիստ նա ինձ պետք չէ։ Ես նրա խաղից ավելի մեծ ակնկալինքեր ունեի։ Պահեստայինների նստարանին էմոցիաները չափից շատ են լինում, բայց սա ֆուտբոլ է։ Նրա մորն էլ ես չեմ վիրավորել։ Միակ բանը, որն ասել եմ նրան՝ եթե չի ստացվել մեզ մոտ իրեն դրսևորել, չի նշանակում, որ վատ ֆուտբոլիստ է։ Հնարավոր է՝ ուրիշ թիմում կարողանա ավելի լավ իրեն դրսևորել։
Ես անպայման կսեղմեմ նրա ձեռքը հաջորդ անգամ տեսնելիս։ Նա խաղադաշտում ներդնում էր իր բոլոր ուժերը, թիմին չի դավաճանել։ Ինձ դուր չէր գալիս, թե ինչպես է նա գործում խաղադաշտում, բայց դրանում վատ բան չկա, պարզապես այս ամենից ինչ-որ կինո են սարքել»,- պատմել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը։
Թեև Մելիքյանն ասում է, որ չի եղել օդանավակայանում, սակայն Shamshyan.com-ի տեղեկություններով ֆուտբոլիստի և մարզչի միջև վիճաբանություն օդանավակայանում, իրոք, եղել է։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանության ծառայողները տեղեկություն են ստացել, որ մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել ու դրա արդյունքում, ժամը 11:50-ի սահմաններում, գծային բաժին են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Անտոն Կոբյալկոյին և Ուկրաինայի քաղաքացի, 42-ամյա Եղիշե Մելիքյանին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11:30-ի սահմաններում, մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, և Ա. Կոբյալկոյին դեմքի հատվածում պատճառվել է ֆիզիկական ցավ։ Կիմ Առաքելյանի մասին կայքում հիշատակություն չի եղել։
Ամեն դեպքում, Մելիքյանը հասցրել է միջադեպից հետո արագորեն հասնել Գյումրի և ներկա լինել «Շիրակի» հետ հանդիպմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT