Երևան
12 °C
«Բանանց» ֆուտբոլային ակումբը պատրաստ է 2017-18 մրցաշրջանի գարնանային հատվածին: Ձմեռային արձակուրդից հետո ֆուտբոլիստները նախ մարզվել են Երեւանում՝ շեշտը դնելով ֆունկցիոնալ վիճակի վրա: Այնուհետեւ մեկնել են Թուրքիա: Արտասահմանյան հավաքի նպատակը եղել է ստուգողական հանդիպումների միջոցով խաղային օղակների խաղակցվածությունը բարելավելը: Նախատեսված է եղել 4 հանդիպում, սակայն կարողացել են, բացի «Ստալից», Կարագանդայի «Շախտյորից», «Օլիմպիեցից» ու «Տոսնոյից», խաղալ նաեւ «Ակժաիկի» ու «Չիխուրայի» հետ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն ասաց, որ մարզումները եւ ընկերական հանդիպումներն արդյունավետ են եղել:
«Առիթից օգտվեցինք, որ արտասահմանում ավելի շատ թիմեր կան, եւ նախատեսված 4 խաղից բացի, եւս 2 խաղ անցկացրինք: 6 խաղ խաղացինք, բոլորը շատ խաղաժամանակ ստացան, մեզ համար էլ ավելի պարզ դարձավ, թե ով ում հետ կարող է ավելի լավ համագործակցել խաղադաշտում: Նախընտրելի էր, որ մրցակիցները տարբեր երկրներից լինեին, որովհետեւ դրանցից յուրաքանչյուրն իր մարտավարությունը, փիլիսոփայությունն ունի: Ամեն խաղից մաքսիմումը քաղեցինք»,- ասաց նա:
Ձմեռային դադարի ընթացքում «Բանանցը» շատ համալրումներ չի ունեցել: Թիմին են միացել պաշտպան Էդուարդ Կպոդոն, հարձակվողներ Լեստեր Պելտիերը եւ Ֆագներ Սանթոս դա Պաիշաոն: Ոսկանյանն ընդգծում է, որ իրենց հիմա շատ նորեկներ պետք չէին:
«Նորերը քիչ են, որովհետեւ հեռացողներն էլ շատ չեն եղել: Ֆուտբոլում այդքան էլ դրական արդյունք չի ունենում այն, որ շատ ֆուտբոլիստներ հեռանում են, ու շատ նորեկներ են լինում: Իմ փիլիսոփայությունն է, որ այն ֆուտբոլիստները, որոնք միմյանց հետ երկար ժամանակ խաղացել են, մնան, որպեսզի խաղակցվածությունը չտուժի, այլ բարելավի, ինչպես նաեւ կետային սելեկցիա վարելը, այսինքն՝ ֆուտբոլիստներ բերել կոնկրետ խնդիր լուծելու համար»,- ասաց նա:
Բարձրագույն խմբի առաջնությունում «Բանանցը» 15 տուրերից հետո 22 միավորով 3-րդն է: 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանին» զիջում է 2, իսկ առաջատար «Ալաշկերտին»՝ 8 միավորով: Մասնագետը նշում է, որ այս պահին իր թիմն ավելի լավ վիճակում է, քանի մրցաշրջանի մեկնարկից առաջ էր, եւ հույս հայտնում, որ իրենք կպայքարեն չեմպիոնության համար:
«Բոլոր թիմերն էլ ձեռքերը ծալած չեն նստելու, քանի որ բոլորն էլ աշխատանք են կատարել: Քանի որ 6 թիմ է, որ թիմի մարզչին էլ հարցնեք՝ ասելու է՝ առավելագույնին ենք ձգտելու (խմբ. նկատի ունի չեմպիոնթյանը): Ես, առաջին հերթին, ցանկանում եմ, որ թիմը ցույց տա այն, ինչին ընդունակ է, որովհետեւ լավ թիմ ունենք: Ամեն դեպքում, մենք նպատակն ամենաքիչը եվրագավաթների ուղեգիր ձեռքբերելն է»,- ասաց նա:
«Բանանցը» նաեւ շարունակում է պայքարը Հայաստանի գավաթի խաղարկությունում: Մարզիչը նշում է, որ այնտեղ էլ իրենք հաղթելու նպատակ ունեն, սակայն գիտակցում են, որ բարդ է լինելու: Կիսաեզրափակչում մրցակիցն «Ալաշկերտն» է:
«Գավաթում, իհարկե բարդ մրցակից ունենք. շատ ուժեղ սելեկցիա է կատարել, փորձառու ֆուտբոլիստներով համալրված, փորձառու մարզիչ, ղեկավարություն... Բայց մենք էլ լավ թիմ ունենք: Կաշխատենք, կձգտենք գավաթակիր դառնալ: Պետք է հիշենք, որ բացի «Ալաշկերտից» դեռ եզրափակիչն էլ կա: Եթե հաղթահարենք «Ալաշկերտի» արգելքը, եզրափակչում էլ պետք է մրցենք «Գանձասար»-«Շիրակ» զույգի հաղթողի դեմ»,- ասաց նա:
Ձմեռային դադարից հետո «Բանանցն» առաջին հանդիպումն անցկացնելու է փետրվարի 28-ին: 16-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ» մարզադաշտում հյուրընկալվելու է «Փյունիկին», որը 17 միավորով 5-րդն է: Հանդիպումը սկսվելու է 14:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT