Երևան
12 °C
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին:
«Կարող եմ արձանագրել, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի՝ արդեն բոլորիս հայտնի հատվածներում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը, իհարկե, շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռեւս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես՝ 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում: Մեր զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետեւյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ քաղաքական առումով իրենց խնդիրը հետեւյալն է. առաջինը՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից. «Այսինքն՝ անել մաքսիմալը՝ պատերազմական կամ ռազմական բախման որեւէ սցենար բացառելու համար: Երկրորդը, հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը: Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել եւ արվում, ու դրա կարեւոր վկայություններից է նաեւ այն, որ այսօր Կառավարության նիստում արտաքին գործերի նախարարության տեղը թափուր է, որովհետեւ ԱԳՆ մեր բոլոր գործընկերները հենց այս պահին զբաղվում են օպերատիվ աշխատանքով»:
Վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ այս պահի դրությամբ դիվանագիտական կատարված աշխատանքը համարում է արդյունավետ եւ ընդգծեց, որ ոչ միայն ԱԳՆ-ն է դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլեւ ՊՆ-ն եւ փոխվարչապետները:
«Համարում եմ հաջողված, որովհետեւ մեր միջազգային գործընկերների եւ ՀՀ դիրքորոշումները նույնական են, այն է՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը: Ըստ էության՝ սա մի փաստ է, որն աշխատանքային մակարդակում արձանագրված է: Ես ուզում եմ, որ մենք սա արձանագրենք նաեւ հրապարակային: Բայց, բնականաբար, սա չանելու համար Ադրբեջանն օգտագործում է որոշակի լծակներ եւ ՀՀ-ում ունի անսպասելի կամ հիմա արդեն կարող ենք ասել՝ սպասելի դաշնակիցներ, բառի բուն իմաստով՝ դաշնակիցներ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարեւոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը. «Կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ընդ որում, մարդիկ կան, որ նրանց գործունեությունը նոր չէ: Այդ մարդիկ նախ 2020 թվականին Ադրբեջանին հրապարակային հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա, այդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս ամենատարբեր արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը»:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում են, եւ այն դիվանագիտական արձանագրումները, որ տեղի են ունեցել, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան:
«Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունը՝ ընդդեմ ՀՀ-ի: Գիտեք՝ շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ, համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, այսինքն՝ սեւով փակված է: Ու դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Պատկերացնո՞ւմ եք, պատկերացրեք՝ ես այս թուղթը հրապարակեմ, ամբողջ բովանդակությունը ծածկված, ասեմ՝ տեսեք՝ ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայկական փաստաթուղթն է ստորագրվում: Բա եթե այդպես է, ընդհակառակը, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ բացվեն եւ ներկայացվեն հանրությանը, ինչի՞ եք թաքցնում դա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ այս գործողություներն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, չի կարող որակել. «Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձեւակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականն այդ է, եւ այլ կերպ լինել չի կարող: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, դա Ադրբեջանն է, որովհետեւ եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան եւ Ադրբեջան, եւ ինչքան վերլուծում եմ, ես հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից»:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել՝ նախնական համաձայնություններով, 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99.9, այլ 100 տոկոսով. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետեւ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետեւ կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան եւ այլն»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ երեկ ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութին:
«Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տեւած տեսանյութից 3 կամ 4 րոպե տեւած մի հատված, եւ նրանք վերցնում եւ հրապարակում են իրենց էջերում՝ ընդ որում թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրը ադրբեջանական աղբյուրներն են: Պատկերացնո՞ւմ եք, 2 ժամ գործողություն է տեղի ունեցել, եւ 2 ժամից 3 րոպեանոց մի կտոր են հրապարակել: Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործողություն, ես չեմ կարող որակել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ եթե այստեղ 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ չունեն, ապա հանրությունը պետք է սրան արձագանքի, որովհետեւ սա անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ. «Եթե մեր հայրենակիցները հակադրությունները պատկերացնում են որպես կռիվ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ, այդպես չի լինում երբեք, նույնիսկ՝ ամենահաղթական պատերազմներում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT