Պետությունն աջակցում է ամուսին չունեցող կանանց մայրանալ. նախկինում նրանք ասոցացվում էին անառակի հետ, այսօր պատկերը այլ է

Հայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով մայրանալու գործընթացն ավելի հասանելի է դարձվում այն կանանց համար, որոնք ամուսնացած չեն եւ չունեն զուգընկեր, սակայն ցանկանում են մայրանալ:

Կառավարությունը մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Փոփոխությունները նախաձեռնվել է՝ հաշվի առնելով մեր երկրում վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրված ծնելիության եւ ժողովրդագրական ցուցանիշների վատթարացումը:

Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ, անդրադառնալով վերոնշյալ նախագծին, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանում պտղաբերության ինդեքսը 1.6 է, այսինքն՝ կանայք հնարավորություն չեն ունենում անգամ 2 երեխա ունենալու։ «21-րդ դարի վերջում ուղիղ երկու անգամ պակաս բնակչություն կունենանք` 1.5 մլն։ Օրենքում փոփոխություններն առաջացել են պահանջարկից։ Հազարավոր կանայք են դիմում մեզ, որոնք զուգընկեր չունեն եւ երեխա են ուզում ունենալ»,- ասել էր Համբարձումյանը։

Երբ այս նախագիծը դեռ նոր էր շրջանառության մեջ դրվել, սոցիալական ցանցերում տարատեսակ մեկնաբանություններ էին հնչում: Դրանց թվում քիչ չէին այն հայտարարությունները, որ Հայաստանը կանգնած է լրջագույն դեմոգրաֆիական խնդրի առջեւ, ժամանակն է փոխել այն կարծրատիպերը, որոնք խանգարում են մեզ՝ իբրեւ հասարակության։ 

Նկատելի էր, որ մարդիկ ոչ միայն դադարում են «քարոզել» ու պարտադրել մեծամասնության կողմից ընդունելի վարքը, այլեւ հայտարարում էին՝ պետք է օգնել մայրանալ ցանկացող միայնակ կանանց։ «Օգնելը շատ հեշտ է, մեզնից ընդամենը պահանջվում է չբամբասել, չքարկոծել նրանց, չպիտակավորել այդ երեխաներին եւ չինքնահաստատվել այն կանանց հաշվին, որոնք չեն գտել իրենց տղամարդուն, բայց ուզում են մայրանալ»,- թեմայի շուրջ հիմնականում նմանատիպ մեկնաբանություններ էին հնչում:

Շատերի համոզմամբ էլ՝ կանայք պիտի իրենց միջից հանեն կարծրատիպերը, ընդառաջ գնան մայրանալու ցանկությանն ու սպասվող բերկրանքին: Եվ ինչպես ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էր պնդում, եթե այդ կանայք իրենց գլխի «տառականներին» հաղթեն, հասարակությունն իր կարծրատիպով կմղվի շա՜տ հեռու:

Ծավալված քննարկման ժամանակ առաջ էր քաշվել նաեւ այն խնդիրը, որ բացի հասարակության քննադատելը, մեծ խիզախում ու պատասխանատվություն է միայնակ մայրանալը։ Ուստի պետք է ոչ միայն չխանգարել, այլ նաեւ խրախուսել ու հերոսացնել, օգնել պետական եւ հասարակական ծրագրերով, եթե կինն ուզում է մայրանալ:

Շատ էին նաեւ այն կարծիքները, որ միայնակ մայրերին հասարակությունը, միեւնույն է, չի ընդունում, մեղադրում է ու անբարոյականի պիտակ կպցնում, իսկ հայրերին, ի տարբերություն կանանց, հանրությունը հերոսացնում է:

Որպեսզի հարցի վերաբերյալ պատկերն ավելի պարզ լինի նաեւ վիրտուալ հարթակից դուրս «Հայկական ժամանակը» փոքրիկ հարցախույզ անցկացրեց հանրության շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում կառավարության նախաձեռնությանը, իրենց կարծիքով այսօր կա՞ դրա կարիքը, եւ վերջապես արդյոք մեր հասարակությունը պատրաստ է առանց սրերի ընդունել իրենց շրջապատում ապրող կանանց, որոնք որոշում են երեխա ունենալ առանց ամուսնանալու:

Մեր զրուցակիցներից միջին տարիքի տղամարդիկ եւ կանայք հիմանականում ողջունեցին նախաձեռնությունը, շեշտելով՝ այսօր պետությունը պիտի ամեն ինչ անի բնակչության աճը հնարավորինս խթանելու:

Հարցվածներից մի կին էլ ասաց. «Հայաստանում այդ կարծատիպերը պիտի կոտրվեն, որովհետեւ աղջկներ կան, որոնք չեն գտնում իրենց հարմար զույգը, բայց ուզում են երեխա ունենալ, ինչ է՝ դա վա՞տ է: Հա, հասկացանք՝ սիրում ենք մեր ավանդույթները, բայց տվեք մարդկանց ազատություն, տվեք ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք, հերի՛ք է: Ինչու պիտի ես հաշվի առնեմ, թե ինչ կասի հարեւանս: Այն, որ կարող եմ ամբողջ կյանքս միայնակ ու անօգնական մնալ, հարեւանս այդ ժամանակ կմտածի՞ իմ մասին»:

Հարցվածներից 28-ամյա Հեղինեն, որը Հայաստան է տեղափոխվել Իսպանիայից, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ ունի 7 տարեկան երեխա, սակայն նա երբեւէ չի տեսել կենսաբանական հորը: Մեր զրուցակիցն ասաց, որ երեխային ունեցել է բնական ճանապարհով, բայց խրախուսում է այս նախաձեռնությանը: Նաեւ շեշտեց՝ կնախընտրեի հենց սկզբից մայրանալու որոշումը կայացնել միայնակ ու չիմանալ, թե ով է երեխայիս հայրը: «Եթե համոզված չես, այսինքն չես գտնում մեկին, որ արժանի լինի դառնալ երեխաներիդ հայրը, ուրեմն՝ ավելի ճիշտ է մայրանալ այդ ճանապարհով: Կարծում եմ՝ երեխայի համար էլ հաստատ ավելի լավ է այդպես, քանի որ եթե դու երեխայիդ կենսաբանական հոր հետ խնդիրներ ունես, ընտանիքում անընդհատ վեճեր են, ու չկա երջանկություն»,-ասաց նա:

Երիտասարդ հայ տղաներից ոմանց կարծիքով էլ՝ այս նախաձեռնությունը կարող է նաեւ որոշակի ռիսկեր պարունակել, օրինակ՝ կարող է որոշ ժամանակ անցնի, աղջիկներից շատերը սկսեն անկաշկանդ օգտվել նախաձեռնությունից, բայց հետագայում լուրջ փաստի առաջ կանգնենք: «Հայ կանայք կարող են սկսել եզրափակվել նրանով, որ ունեն իրենց երեխան եւ այլեւս ոչ ոք պետք չէ: Բայց մարդիկ ստեղծված են, որ ամուսնանան, զույգավորվեն, մենակ երեխա ունենալով չէ: Եթե էդպես լինի, կարող ենք գնալ որդեգրել՝ ինչ տարբերություն: Քո կողակիցը պիտի նաեւ կողքիդ լինի, որ լիարժեք երջանիկ լինես, միայն երեխա ունենալով չէ»,-ասաց մեր մեկ այլ զրուցակից:

Երիտասարդ տղաների կարծիքով՝ արհեստական ճանապարհով ծնված երեխան կարող է նաեւ հետագայում ինտերգրման խնդիր ունենալ: «Կարելի է այդ երեխայի ապագայի մասին էլ մտածել: Մեր շրջապատում նա կոմպլեքսավորված է լինելու, շատ խնդիրներ կարող են լինել»,- վստահեցրեց երիտասարդներից մեկը:

Եթե ամբողջացնենք մեր հարցված երիտասարդների կարծիքը, ապա պատկերը հետեւյալն է՝ շրջապատի միայնակ կանանց մայրանալուն նորմալ են վերաբերվում, անգամ պատրաստ են չքննադատել, բայց եթե հերթը հասնում է իրենց քրողջը, հարազատ մարդուն, ապա ցանկալի չեն համարում:

«Այն աղջիկները, որոնք ռիսկ են անում այդ քայլին գնալ, իրենք առաջին հերթին դուխով աղջիկներ են: Կարծում եմ՝ այդ աղջիկներից զորավարներ կծնվեն»,- ասաց 45-ամյա մի տղամարդ:

Իսկ բժշկուհի մի կնոջ կարծիքով էլ՝ եթե Երեւանում հատուկենտ դեպքեր լինեն, որ այդ ճանապարհով երեխա ունենան, ապա մարզերում դա բացառվում է, որ մարդիկ համարձակվեն:

70-ամյա գյումրեցի մի կին էլ ասաց՝ չնայած Գյումրվա ավանդապահ դաստիարակությանը՝ իր վերաբերմունքն աղջիկների հանդեպ որեւէ կերպ չի փոխվի, եթե որոշեն նման քայլի գնալ: «Բնականին չի հասնի, բայց եթե չի ստացվում թող գոնե այդ ճանապարհով ունենան»,-ասաց նա:

Տեւական ժամանակ քննարկված այս թեմայի շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է նաեւ ազգագրագետ Նիկոլ Մարգարյանի հետ: Նրա կարծիքով՝ պետության այս նախաձեռնությունը որոշակիորեն կնպաստի, որպեսզի հանրության շրջանում կոտրվեն ընդունված այն կարծրատիպերը, թե միայնակ կինը չի կարող մայրանալ, սակայն, ըստ մասնագետի՝ ցանկացած միջոցառում լրացուցիչ կամ զուգահեռ միջոցառումների կարիք ունի, որոնք կօգնեն միջավայրի համար ավելի ընկալելի դարձնել վերարտադրողականության այդ ճանապարհի ընտրությունը:

«Օրինակի համար այդպիսիք կարող են լինել բազմաթիվ սոցիալական ծրագրեր: Օրինակ՝ միայնակ մայրերին բնակարանային խնդրում աջակցելը, կամ երեխայի խնամքի շրջանում որոշակի այլ աջակցությունները: Ենթադրենք ստեղծել նախապայմաններ, որպեսզի նա ավելի երկար կարողանա գտնվել խնամքի շրջանում, երեխան վաղ տարիքում որոշակի աջակցություն ստանա՝ նախադպրոցական անվճար կրթություն այլն»,- նկատեց նա:

Մեր դիտարկմանը, թե հանրության շրջանում նաեւ կան կարծիքներ, թե արհեստական ճանապարհով ծնված երեխան հետագայում կարող է որոշակի կոմպլեքսներ ունենալ, ու հնարավոր է՝ հասարակության որոշակի շերտերում ինտեգրման խնդիր, Մարգարյանը նկատեց. «Չեմ կարծում, որովհետեւ ուրբանացման բարձր մակարդակ ունեցող միջավայրերում գնալով (վերջին 20-30 տարիները) այդ երեւույթին սկսել են լոյալ վերաբերվել: Նախկինում միայնակ մայրը (եթե զավակի հայրն անհայտ էր կամ ինքն ամուսնալուծված էր), ասոցացվում էր անառակի հետ եւ երեխան դրա համար կարող էր հետապնդվել, խտրական վերաբերմունքի արժանանալ: Իսկ այսօր ընդունելի վարքագծի շրջանակներում այլեւս նման խնդիրներ չեն առաջանում»:

Նիկոլ Մարգարյանի դիտարկմամբ՝ այսօր Հայաստանում բազմաթիվ կանայք ավելի լավ են վճարվում, ավելի լավ աշխատանքներ ունեն. «Չնայած որոշ հետազոտություններ հակված են հակառակը ցույց տալու բայց միեւնույն է, նրանցից շատերն ավելի լավ են կարողանում ապահովել, ե՛ւ իրենց, ե՛ւ իրենց երեխաներին, քան տղամարդիկ»:

Ըստ մասնագետի՝ ամուսնական տարիքի տղամարդկանց եւ կանանց վիճակագրական տարբերությունները 19-ից մինչեւ 30 եւ ավելի տարեկանների շրջանում, տղաների զգալի դեֆիցիտ կա, որը անցնում է 15 տոկոսը: Իսկ մեկ այլ վիճակագրական տվյալի համապատասխան՝ աշխատունակ տղաները, որոնք ի վիճակի են ամուսնական ծախսերը հոգալու ու հայկական ավանդական պարտավորությունները կատարելու բավականին քիչ են: «Ամուսնական տարիքի մեկ տղային բաժին է ընկնում մոտավորապես 3-4 աղջիկ»,- ասաց նա՝ հավելելով, որ նման իրավիճակն էլ ինչ-որ չափով նախադրյալներ է ստեղծում վերոնշյալ երեւույթին (միայնակ մայր լինելուն) հանդուրժող ու ըմբռնումով մոտենալուն:

Նիկոլ Մարգարյանի փոխանցմամբ՝ հաճախ պատերազմներն էլ են ազգային կարծրատիպերում որոշակի հարաբերակցություններ են փոխում եւ ճշգրտումներ մտցնում. «Միջնադարում օրինակ՝ հանդիպում են դեպքեր, երբ եկեղեցին որոշել է թույլատրել ամուսնությունները 7-րդ պորտից իջեցնելով մինչեւ 5-րդ, որովհետեւ պատերազմ է եղել, համաճարակ է եղել: Արցախյան պատերազմից հետո էլ քանի որ ժողովրդագրական նման ճգնաժամ կա՝ արվում է այդ ծրագիրը՝ միայնակ մայրերի հետ կապված: Ուստի մի անչափ կարեւոր հանգամանք կա, այս ամենը եթե պատշաճ մատուցվի, հասարակությունն էլ շատ հանդուրժողաբար ու նորմալ կվերաբերվի այդ երեւույթին»:

Ամեն դեպքում ազգագրագետն այն համոզմանն է, որ առաջին հերթին պիտի խրախուսվի բնական ճանապարհով սերունդ ապահովելը, իսկ վերոնշյալ տարբերակը պիտի լինի այլընտրանք. «Գուցե մի փոքր կոպիտ հնչի, բայց կարող են, օրինակի համար՝ այս նախաձեռնությունը սոցիալական ծրագրերով ավելի քիչ պաշտպանված անել ի տարբերություն բազամազավակությունը խրախուսող այլ միջոցառումների: Շատ նուրբ քաղաքականություն պիտի արվի, որովհետեւ հնարավոր է ստացվի այնպես, որ կանայք մտածեն՝ լավ աշխատանք ունեն, երեխա էլ կունենան, էլ ինչներին է պետք ամուսին պահել: Կամ հակառակը՝ տղամարդիկ մտածեն, որ կարող են փոխնակ հայր դառնալ եւ առանց հայրական պարտականությունները կատարելու ամբողջ կյանքում շարունակեն իրենց ամուրի կյանքը: Բավական նուրբ հարցեր են, մինաշանակ ասել հնարավոր չէ»:

Տպել
5143 դիտում

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել