Վերարտադրողական առողջության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հավանության արժանացավ. ինչ է նախատեսվում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հարցը զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հաշվի առնելով վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրված ծնելիության եւ ժողովրդագրական ցուցանիշների վատթարացումը եւ պարզ վերարտադրողականության գործակցի ոչ բարենպաստ ցուցանիշները՝ փոփոխություններ են նախաձեռնել վերարտադրողական առողջության մասին օրենքում:

«Պիտի նշեմ, որ այս փոփոխությունը բավական երկար ժամանակ է քննարկվել: Մենք ստացել ենք բազում խնդրանքներ, միջնորդություններ, որ անձինք, ովքեր որոշում են կայացրել երեխա ունենալու, անհարկի իրավունքի սահմանափակումների պատճառով զրկված են երեխա ունենալու բերկրանքից»,- նշեց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ այս օրենքի փոփոխությունների արդյունքում տարանջատել են օժանդակ տեխնոլոգիաների մեջ ներառված ծառայությունների խմբերը, ու այսուհետեւ նաեւ մարզային բժշկական կենտրոնները հնարավորություն կունենան որոշակի ծառայություններ մատուցելու:

«Պիտի ասեմ, որ նախկինում այն ամբողջական մի համալիր ծառայություն էր դիտարկվում. լիցենզավորման սարքավորումների, մասնագետների բավական բարձր պահանջներ էին դրված, այնինչ այդ ծառայությունների խմբում կան որոշակի ուղղություններ, որտեղ նման բարդ պահանջների կարիք չկա: Քանի որ բուժման ընթացքը բավական երկար է տեւում, շատ կարեւոր է, որ մարզի բնակիչը ստիպված չլինի ամեն անգամ Երեւան գալ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանն ասաց, որ, բացի այդ, սահմանել են նման ծառայությունների շրջանակներում բոլոր շահառուների, դոնորների, փոխնակ մայրերի եւ ծառայությունների պարտադիր էլեկտրոնային միասնական համակարգի ձեւավորման պահանջ:

«Սա հնարավորություն կտա մի կողմից ավելի վերահսկելի դարձնել եւ օրենքով նախատեսված չափորոշիչներին համապատասխան ծառայություններ մատուցել քաղաքացիներին, իսկ մյուս կողմից նաեւ հսկել, որպեսզի 1 դոնորը հնարավորություն չունենա սահմանված քանակից ավելի դոնորություն անել տարբեր բժշկական կենտրոններում»,- ընդգծեց նա:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ներդրել են նոր հնարավորություն՝ սաղմի դոնորության հնարավորություն. «Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ մի քանի սաղմեր ստանան: Մարդիկ առաջին, երկրորդ անգամը հաջող ընթանալուց հետո երեխա են ունենում, բայց ունենում ենք նաեւ սաղմիկների ռեգիստր, որը, կարծում ենք, անընդունելի է թափոնացնելը, եթե դրա կարիքը կա, եւ անպտուղ զույգեր կան, որոնք ուզում են այդ նվիրատվությունն ընդունել ու երեխա ունենալ»:

Ավանեսյանի խոսքով՝ հանել են արգելափակումները նաեւ կանանց համար, որոնք ցանկություն ունեն երեխա ունենալու:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ կարեւոր, ինստիտուցիոնալ փոփոխություններ են տեղի ունենում. «Սա նույնպես մենք պետք է արձանագրենք, որ հընթացս պետք է լրամշակվի, որպեսզի ամենատարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ պրակտիկ կիրառման ընթացքում՝ սկսած էթիկականից, վերջացրած իրավականից, պատշաճ ձեւով լուծվեն եւ կարգավորվեն: Բայց ընդհանուր առմամբ ժողովրդագրական իմաստով այս փոփոխությունը շատ կարեւոր է, եւ հույս ունենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքների»:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ այս օրենքի փոփոխությունն էականորեն բարելավում է այն միջավայրը, որում հիմա գործում են համապատասխան ծառայությունները. «Էականորեն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են օգտվել տվյալ ծառայություններից: Նաեւ հնարավորություն է ստեղծվում ե՛ւ զույգերի համար, ե՛ւ ամուսնության մեջ չգտնվող կանանց համար նման որոշում ունենալու դեպքում տվյալ ծառայությունից օգտվելու: Մենք տիկին Ավանեսյանի հետ նախնական քննարկել ենք հետագայում որոշակի պետական ծրագիր իրականացնել, որը ֆինանսական ասպեկտով հավելյալ կօժանդակի ու ծնելիության աճի նոր հնարավորություններ կստեղծի երկրի համար»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 2019 թվականից վերսկսել են օժանդակ տեխնոլոգիաներով պետական ծրագիրը, որի մեջ հիմնականում ներառված են զինվորականները, նրանց ընտանիքի անդամները, սահմանամերձ գյուղերի բնակիչները, բավական լավ արդյունք ունեն տարեկան մոտ 1 մլրդ դրամ բյուջեով:

«Վստահ եմ, որ ծրագրին հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրելու եւ շահառուների շրջանակը մեծացնելու դեպքում ծնելիության էական աճ կունենանք»,- ասաց Թորոսյանը:

Արձագանքելով Անահիտ Ավանեսյանն ասաց, որ անգամ կորոնավիրուսի պայմաններում, երբ պլանային շատ ծառայություններ հետաձգված էին, շնորհիվ այս ծրագրի՝ արդեն 80 բալիկ ունեն. «Ասեմ, որ ունենք նաեւ բավական դիմումներ, որոնք ներառված չեն այս շահառուների խմբում: Մենք պլանավորում ենք առաջին 6 ամիսների արդյունքները ամփոփել եւ առաջարկություն ներկայացնել, թե հետագայում ինչպես կարող ենք ընդլայնել ծրագիրը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3701 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին