Դուք վստա՞հ եք, որ վառելիք չկար. եթե «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարտքը չտա, «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն կդիմի դատարան

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն չի ընդունում իրեն վառելիք մատակարարող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունները, պարտքը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունից:

«Հաշվապահորեն գոյություն ունի փոխադարձ հաշվարկման արձանագրություններ, բայց տվյալ ընկերությունը չի համաձայնում ստորագրել»,-ասաց «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչը՝ չցանկանալով հրապարակել անունը: Նա հավելեց, որ խոսքը 3 ամասվա ընթացքում կուտակված պարտքի մասին է:

Հիշեցնենք՝ այսօր այն երթուղիներում, որոնք սպասարկում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, քաղաքացիները չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ ավտոբուսները պարկից դուրս չեն եկել՝ պատճառաբանելով, որ վառելիք չունեն: Մատակարարող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը չի կատարում իր պարտավորությունները:

«Դուք ստուգե՞լ եք իրենց պահեստները: Այնտեղ վառելիք չկա՞ր»,- հարցադրում արեց «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ի ներկայացուցիչը՝ հավելելով՝ բոլորս էլ շատ լավ ենք հասկանում խոսքի ուժը: Վերջինս նաեւ նշեց, որ այսօր, օրվա երկրորդ կեսից հետո «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին արդեն վառելիք է մատակարարվել:

Հետաքրքրվեցինք, թե սկսել են մատակարարումը քանի որ ընկերությունը պարտավորվել է վճարել 75 միլիոն դրամը, թե այլ հանգամանքներ են դրդել դրան: «Դեռ այդ հարցի շուրջ քննարկում չի եղել»,- ասաց աշխատակիցը: Հարցին, թե իսկ հետագայում շարունակելո՞ւ են մատակարարումը, քանի որ ինչպես իրենք են վստահեցնում՝ երկրորդ կողմը չի կատարում ու չի ընդունում պայմանագրային պարտավորությունները: «Մենք մեր պարտավորությունները շարունակելու ենք կատարել: Այսօր մատակարարել ենք, վաղն էլ ենք մատակարարելու, բայց եթե բանակցությունների ընթացքով չգանք որոշակի համաձայնության, դիմելու ենք դատարան»,- փոխանցեց «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ երեկ վառլիք չէին մատակարարել (համենայնդեպս մեզ այդպես էին փոխանցել Երեւանի ավտոբուս ՓԲԸ-ից), աշխատակիցն ասաց. «Դա տեխնիկական խնդիր է: Առավոտյան, երբ մեքենան բարձվել, դուրս է եկել պահեստից, ճանապարհին փչացել էր: Մինչեւ այդ մեքենան վերադարձել է հետ, մնացած մեքենանաերը, որոնք այլ հիմնարկներում էին մատակարարման հետ են եկել, եղել է արդեն ժամը 10-ը»: Դիտարկմանը, թե իսկ ինչու այդ տեխնիկական խնդրի մասին հայտարարության մեջ ասված չէր, այլ միայն պարտավորությունների չկատարումն էր շեշտվում, «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչ կրկին նույն հարցադրումն արեց. «Դուք վստա՞հ եք, որ իրենց պահեստները դատարկ են եղել»:

«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը սպասարկում է ինչպես Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը, այնպես էլ «Երեւանի աղբահանության» հիմնարկը, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունը, Երեւանի վարչական շրջանները եւ այլ հիմնարկ-ձեռնարկությունները, սակայն, ընկերության աշխատակցի վստահեցմամբ՝ վերոնշյալ խնդիրը միայն «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ է:

«Մեր հեղինակության վրա ազդեց այսօրվա կատարվածը: Մեր քաղաքականությունը միշտ եղել է հօգուտ մեր հաճախորդների, մեր քաղաքացիների: Ինքներդ տեսաք, թե ինչ գնային տարբերությամբ ենք իրենց մատակարարում: Հլը մոռանանք 2020 թվականի օգուտները, որոնք քաղաքապետարանին տվել ենք: Հիմա ստացվեց, թե մենք չարամտորեն խոչընդոտել ենք հանրային տրանսպորտի աշխատանքին: Եկեք նաեւ չբացառենք, որ սա կարող էր դիտավորությամբ կազմակերպված լինել»,-շեշտեց ընկերության ներկայացուցիչը:

Վերոնշյալի առնչությամբ «Հայկական ժամանակը» մեկնաբանություն խնդրեց «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ից, սակայն հայտնեցին, որ բոլոր հարցերով դիմենք Երեւանի քաղաքապետարան: Երեւանի քաղաքապետարանից էլ ասացին՝ դեռեւս մեկնաբանելու ոչինչ չունեն:

Ավելի վաղ ՀԺ-ն գրել էր, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի շահագործման բաժնի պետ Խաչիկ Մելոյանը հայտնել էր, որ վառելիք մատակարարող ընկերությունը նախապես չէր զգուշացրել նման խնդրի մասին: «Դեռ երեկվա համար էին խոստացել, որ վառելիք կտան, սակայն չեն մատակարարել»,- ասել էր նա:

Ավելի ուշ ի պատասխան «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ից ստացված տեղեկությունների՝  Վառելիք մատակարարող ընկերությունը «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն հայտարարություն էր տարածել, ու հայտնել, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության պարտքն իրենց նկատմամբ մայիսի 12-ի դրությամբ ավելի քան 75 մլն ՀՀ դրամ է:

«Եթե կարճ, ապա վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է։ Մենք վառելիք ենք տալիս, որի դիմաց ամիսներով չեն վճարում եւ չեն ընդունում պարտքերը, ինչպես բոլորը կվարվեին նման դեպքում։ Երբ համբերության բաժակը լցվում է, ստիպված ես լինում հետեւել պայմանագրի տառին»,- մասնավորապես ասված էր հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39455 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին