31 տարի է՝ Լուսակնի դպրոցը գործում է բնակելի տանը. այս տարի այն կճանապարհի առաջին եւ միակ շրջանավարտին

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Լուսակն գյուղում արդեն 31 տարի է՝ դպրոցի շենքի փոխարեն երեխաների կրթությունը կազմակերպվում է բնակելի տանը: Այս տարի գյուղը կունենա իր առաջին մոդուլային դպրոցը, որի աշխատանքները արդեն սկսվել են:

1990 թվականին հիմնադրված գյուղում դպրոց բացելու նախաձեռնողները եղել են գյուղի առաջին բնակիչ Հակոբ Հակոբյանը եւ Ռոբերտ Մելոյանը, որն էլ հետագայում դարձել է այդ կրթօջախի առաջին տնօրենը: Բայց քանի որ դպրոցի շենք չի կառուցվել, բնակելի տունը, որտեղ ոչ ոք չի ապրել, հարմարեցվել է դպրոցի: Չնայած դրան՝ երկհարկանի տունը կահավորված է դպրոցական կահույքով: Հիմա դպրոց է հաճախում 46 աշակերտ, այժմ գործում է 9 դասարան, քանի որ որոշ դասարաններ բազմակոմպլեկտ են, յուրաքանչյուր դասարանում սովորում է 1-7 երեխա: Ուսուցիչների թիվը դպրոցում 13-ն է: Երեխաներն անցնում են բոլոր առարկաները:

185959393_2744526045839085_2310209030115689597_n.jpg (61 KB)

Դպրոցի տնօրեն Տաթևիկ Մնացականյանի խոսքով՝ շինությունը, ճիշտ է, կառուցված չէ այնպես, ինչպես կառուցվում են դպրոցների շենքերը, բայց վթարային էլ չէ. «Մեր գյուղը հիմնադրման ժամանակից չի ունեցել դպրոց: Գյուղի երեխաները հաճախել են կողքի գյուղի դպրոց: 1990 թվականից, երբ գյուղի աշակերտները շատացել են, համայնքի որոշմամբ՝ գյուղում դպրոց է բացվել, քանի որ դպրոցի շենքը տիպային չէ, բնակելի տունը հարմարեցվել է՝ որպես դպրոց»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Տուն-դպրոցը ցանկապատված է, ունի մշտական ջուր, ապահոված է սանհանգույցով: Բարձր դասարաններին տրամադրված է համակարգիչ: Միակ խնդիրն այն է, որ դպրոցը չունի սպորտային դահլիճ: «Մեր դպրոցը սովորական դպրոցներից չի տարբերվում, պարզապես սպորտդահլիճ չկա, դպրոցի բակը հարմարեցված է, ֆիզկուլտուրա առարկայի դասը երեխաները անցկացնում են այդտեղ, բայց հիմա կորոնավիրուսային հիվանդության պատճառով անում են դասարանում»,- ասում է դպրոցի 10 տարվա տնօրենն ու հավելում՝ վերջին տարիներին աշակերտների թվաքանակի աճ ունեն:

185733464_456142658790126_3710344222045435440_n.jpg (123 KB)

Դպրոցն ի սկզբանե եղել է հիմնական՝ 9-ամյա կրթությամբ, 2017 թվականին, Կառավարության որոշմամբ, այն դարձել է միջնակարգ դպրոց: Վերջին չորս տարվա ընթացքում, սակայն, գյուղը շրջանավարտներ չի ունեցել, քանի որ աշակերտները լքել են գյուղը և մեկնել Ռուսաստան: Այս տարի դպրոցը ճանապարհելու է իր միակ և առաջին շրջանավարտին:

Անահիտ Անտոնյանը այս տարի դպրոցի միակ 12-րդ դասարանցին է: Մեզ հետ զրույցում պատմում է՝ դասարանում առաջին տարվանից սկսած՝ միայնակ է սովորել: Ասում է՝ դասերն իր համար անցկացվում են այնպես, կարծես անհատական պարապմունքներ լինեն:

«Եղել է, որ երբեմն միացել եմ այլ դասարանների և մասնակցել դասերին, բայց հիմա 12-րդ դասարանում միայնակ եմ հաճախում: Բոլոր առրկաները անցել եմ և անցնում եմ, ամեն օր առավոտյան 9-ից մինչև 3-ը դասի եմ»,- ասաց նա:

Անահիտի խոսքերով՝ դպրոցը միայն տեսքից է տարբերվում, ներսում այն սովորական դպրոց է հիշեցնում, որտեղ դասերն անցկացվում են սովորական հունով, իր խոսքերով՝ «նույնիսկ շատ ավելի լավ»: 18-ամյա Անահիտը դպրոցը կլքի հունիսին, իսկ թե ինչպես է նշելու այդ օրը, միայն ասաց, որ դպրոցում «Վերջին դաս» է անելու: Դեկտեմբերին արդեն հանձնել է երկու ավարտական քննությունները, սպասում է՝ հանձնելու ևս երկուսը: Արդեն ընտրել է, թե ինչ մասնագիտություն է ուզում ձեռք բերել: «Ուզում եմ սովորել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ապագա  հոգեբան եմ»,- հավելեց նա:

185733464_925350031575829_6044767528411965733_n.jpg (238 KB)

Լուսակն բնակավայրում հետխորհրդային տարիներից ի վեր դպրոցաշինության ծրագիր չի իրականացվել: Այս տարի միայն գյուղի դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակում, արժեքը շուրջ 540 մլն դրամ է:

Գյուղի հին դպրոցը կանգուն է մնալու, իսկ նոր դպրոցը կառուցվելու է գյուղի կենտրոնական հատվածում: Այժմ ընթանում է դպրոցի հիմքի կառուցման գործընթացը: Նորակառույց դպրոցում առկա կլինեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հարմարավետ դասասենյակներ, առարկայական լաբորատորիաներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, բացօթյա սպորտհրապարակ: Կտեղադրվեն նաև արևային կայաններ: Մոդուլային դպրոցները նախատեսված են մինչև 100 աշակերտի համար: 

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4830 դիտում

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել