Զանգեզուրը խաղալիք չէ. Վահե Հակոբյանը թող իր ուղղաթիռից իջներ, գնար, կանգներ զինվորների կողքին. Անդրանիկ Քոչարյան

Սյունիքում տեղի ունեցածը դիրքային խնդիր է. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մանրամասնելով. «Ադրբեջանցիները, 74 թվականի ինչ-որ քարտեզ ձեռքներին, եկել, ինչ-որ բարձունքի վրա նստել, ասում են, որ սա մերն է»:

Ըստ Քոչարյանի՝ այդ դիրքը մի այնպիսի դիրք է, որ ընդամենը մեկ զինվորական փոքր գործողության արդյունքում այնտեղ նստածները կհայտնվեն շրջափակման մեջ:

Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ այդ դիրքի հետ կապված միջադեպը չի կարող վերածվել լարվածության, որովհետեւ հրադադարի ռեժիմը եւ Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են այլ փաստաթղթերի եւ պայմանագրերի շրջանակում:

Խոսելով բարձունքի գրավման փորձից հետո Սյունիքում իրականացվողի մասին՝ Քոչարյանն ասաց, որ հենց հիմա այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը: Գործընթացը, ըստ նրա, բանակցությունների փուլում է եւ կավարտվի հանգուցալուծմամբ:

«Հիմա կասեք՝ բա ինչի՞ մեր զինվորները այնտեղ չեն... Պատկերացրեք, որ սահմանի ամեն մետրի, սանտիմետրի վրա մի զինվոր կանգնած չէ»:

Քոչարյանը կարծիք հայտնեց նաեւ, որ հակառակորդը եւս իր այսօրվա նախաձեռնությամբ հաշվի է առել Հայաստանի ներսում առկա ներքաղաքական մթնոլորտը:

«Այս հարցը առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով, համոզված եմ՝ ունի քաղաքական կոմպոնենտ հակառակորդի կողմից, որ լարվածություն է առաջացնելու մեր ներքաղաքական կյանքում, լարվածություն է առաջացնելու Ռուսաստանի ներգրավվածության առումով եւ հրադադարի ռեժիմի պահպանման հարցում: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սկսել է խնդիրը այլ ձեւով բարձրացնել, որ Ռուսաստանի ներգրավվածությունը մեր սահմանների պահպանությանը ցանկալի չէ: Գուցե ամբողջական չի ասվում պետական մակարդակով, բայց դրա մասին խոսակցությունները զարգացվում են»:

Անդրադառնալով առավոտից մամուլում տարածվող տագնապալի տեղեկություններին՝ Քոչարյանը վստահություն հայտնեց, որ դրանք էլ քաղաքական ենթատեքստ ունեն:

Հիշեցնենք՝ տեղեկությունը առաջինը տարածեց մի կայք, որից հետո սյունեցի ընդդիմադիր գործիչները սկսեցին հարցազրույցներ տալ «տագնապալի» իրավիճակի մասին:

«Վահե Հակոբյանը (Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի ներկայացուցիչ -խմբ.) ասել է, որ ինքը տեղեկություն ունի, թե Սյունիքում կան վիրավորներ եւ այլն, եւ այլն: Բնականաբար, այստեղ ակնհայտ էր՝ կարծես առիթ լիներ, որ Սյունիքում լարվածության օջախ լիներ, եւ մենք դա ճոխացնեինք եւ մեր երկիրը գցեինք լարվածության մեջ, ընդ որում՝ մի աննկարագրելի լարվածություն»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով.

«Զանգեզուրը դարձրել ենք քաղաքական շահարկման առարկա եւ այսօրվա արտահերթ ընտրությունների շեմին մենք քաղաքական իրավիճակի մեջ ներգրավված ճոճանակի ենք վերածվել: Զանգեզուրը չի կարող ճոճանակ լինել, դա մեր երկրի հարավային դարպասն է»:

Պատգամավորը հիշեցրեց, որ լրատվականներից մեկն այսօր լուր է տարածել նաեւ մեր զորքի տեղաշարժի մասին: Սա, ըստ նրա, նշանակում է, որ Ադրբեջանին արդեն նույնիսկ հետախուզություն պետք չէ՝ մեր զորքի տեղաշարժը հսկելու համար:

«Մնում էր՝ կոորդինատներն էլ տային, եւ էսօրվա հրետանային կամ հրթիռային համակարգի պարագայում կարելի է մեկ կրակոցով ոչնչացնել: Իսկ այնտեղ խոսքը մեր զինվորների մասին է»,- հերթական անգամ հիշեցրեց նա՝ հավելելով. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նոր, փխրուն հրադադարի վիճակ է, եւ մենք այսպիսի լուր ենք տարածում, դուք պատկերացնո՞ւմ եք ծնողների վիճակը, մենք մեր երկրի դե՞մ ենք գործում, ես չեմ հասկանում»:

Պատգամավորը կարծիք հայտնեց՝ ԱԱԾ-ն պետք է մատների արանքով չնայի այսպիսի հարցերին՝ հաշվի առնելով, որ սա պլանավորված մանիպուլյացիա էր.

«Այսօր շատ լուրջ բան է տեղի ունեցել: Այս նույն ընկերուհին (Նկատի ունի լուրն առաջինը հայտնած կայքի խմբագրին -հեղ.) 2016 թվականին այսպիսի մանիպուլյատիվ խարդախության համար դատապարտվել է, ընդ որում՝ 2016 թվականին մենք չենք եղել իշխանության: Հիմա էդպիսի մարդկանց ներգրավել են մեր անվտանգային համակարգի դեմ գործողությունների մե՞ջ: ԱԱԾ-ն հստակ պետք է տրամաբանություն գտնի կամ հեռու պահի մեզ այն կառույցներից, որոնք կարող են երկիրը ապակայունացման գործողությունների տանել»:

«Մենք պետք է լրջանանք»,- կոչ արեց Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով. «Իրականում կա պրոբլեմ, ես չեմ ասում՝ պրոբլեմը չի եղել, բայց դա այն պրոբլեմը չէ, որի համար պետք է երկիրը քաշել այս պրոբլեմի լուծման եւ վախերի մեջ: Այո՛, կա պրոբլեմ, եւ պրոբլեմի լուծումը շատ մոտ է, բայց զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան, չեն էլ եղել: Հիմա հարց է՝ Վահե Հակոբյանն այդ կրակոցները որտե՞ղ է լսել, իր ականջո՞վ է լսել, թե՞ իր ուղղաթիռով պտտվում էր կրակոցների տարածքում, թող ուղղաթիռը իջեցներ, վերցներ իր ավտոմատը, գնար, կանգներ զինվորների կողքը: Թող պանիկա չտարածի, Զանգեզուրը իրենց համար խաղալիք չէ, ինչպես կասեր դասականը՝ թող հանգիստ նստեն տեղները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13150 դիտում

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա