Երևան
12 °C
Մայիսի 11-ին կայացել է «Շախմատ հանուն ազատության» ծրագրի առցանց կոնֆերանսն ու միջազգային մրցաշարը մասնակից չորս երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների միջև։
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակը շախմատի ներդրումն է՝ որպես տարբեր երկրների բանտերում կրթության և սոցիալական ներառման գործիք։ Նախագիծն իրականացվում է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո:
Շախմատի համաշխարհային առցանց կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել են այն դատապարտյալները, որոնք ընտրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացած շախմատի առաջնության արդյունքներով՝ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից և Արմեն Գորոյանը՝ «Հրազդան» ՔԿՀ-ից։ Դատապարտյալների հետ աշխատել է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը։
Մրցաշարին նախորդած ասուլիսի ժամանակ Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարությանն ու ԱՆ քրեակատարողական ծառայությանը՝ արդյունավետ համագործակցության համար և նշել, որ մեկ ամիս է, ինչ, օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկսվել են աշխատանքները քրեակատարողական հիմնարկներում շախմատի ուսուցման և մասսայականացման ուղղությամբ։ Գրոսմայստերը վստահություն է հայտնել, որ այդ աշխատանքները շարունակական կլինեն, և բոլոր ՔԿՀ-ներում կունենանք շախմատի ուսուցման դասընթացներ։
Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, Հայաստանի շախմատի ֆեդերացիային դատապարտյալներին նման հնարավորություն ընձեռելու համար և ընդգծել, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ արդեն հասցրել են կայուն համագործակցություն ձևավորել և կազմակերպել մի շարք միջոցառումներ: «Շախմատն անձի երկու հոգեբանական որակները՝ ինտելեկտը և ստեղծարար մտածողությունը զարգացնելու արդյունավետ միջոց է: Շախմատասերները ևս կփաստեն, որ շախմատում կատարված յուրաքանչյուր քայլ պահանջում է ստեղծագործական լուծում: Այս տեսանկյունից կարևորում եմ այն, որ այս ծրագրի շահառուներն անազատության մեջ գտնվող անձինք են, որոնք գտնվում են հասարակությունից մեկուսացման պայմաններում, ուստի նրանց համար կենսական նշանակություն ունի իրենց օրն օգտակար զբաղվածությամբ լցնելը»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ անազատության մեջ գտնվող անձանց հետ տարվող ցանկացած աշխատանք միտված է նրանց վերասոցիալականացմանը։
ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ևս կարևորել է նման ծրագրերում դատապարտյալների ներգրավման անհրաժեշտությունն ու նշել, որ մարդուն նախապատրաստել հասարակությունում նորմալ կյանքի երկար ու բարդ գործընթաց է։ «Երբ մարդու մոտ նման զբաղմունքներ, նման արժեքներ են ի հայտ գալիս, նա այլ կերպ է նայում հանցավոր աշխարհին և այլ կերպ՝ հասարակական և ազգային արժեքներին։ Բանտարկյալների հետ զրույցներում մենք դա առանձին դեպքերում տեսնում ենք»,- ընդգծել է ՔԿԾ պետի առաջին տեղակալն ու կարևորել դատապարտյալների զբաղվածությանն ուղղված միջոցառումների շարունակականության ապահովումը։
Շախմատի առցանց միջազգային մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը։ Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը։
Մրցաշարի արդյունքների ամփոփմանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը շնորհակալություն է հայտնել դատապարտյալներին մասնակցության համար ու շնորհավորել արժանի հաղթանակի համար։
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 13-14-ը կմասնակցի նաև «Բանտարկյալների համար» միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT