Նպատակը ոչ թե փակուղի տանելն էր կամ տապալելը, այլ ավելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելը. ԿԳՄՍ նախարարը՝ նոր որոշման մասին

Այսօր  ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը անդրադարձավ Կառավարության այն որոշմանը, թե ինչու է որոշվել փոփոխության ենթարկել հոգաբարձուների խորհրդի կազմը, մասնավորապես՝ խոսելով ԵՊՀ-ում ստեղծված շուրջ երկու տարվա ճգնաժամի մասին:

«Հոգաբարձուների խորհրդի մթնոլորտը, երկար քննարկումները հիմնադրի եւ լիազոր մարմնի ներկայացուցիչների մոտ լավ տպավորություն չէին թողել: Ինձնից՝ որպես այսօրվա նախարարից, իմ գործընկերները բնականաբար պետք է ակնկալեն, որ ես հարցը կարգավորեմ: Եվ այո՛, առաջացավ ցանկություն՝ նոր խորհուրդ ունենալու: Եվ նորից եմ կրկնում՝ մթնոլորտը լավագույնը չէր, չեմ թաքցնում: Եվ նպատակը փակուղի տանելը կամ տապալելը չէր: Եղել է ցանկություն՝ նոր խորհուրդ ձեւավորելու, ավելի գործնական եւ իմ կարծիքով՝ ավելի աշխատանքային մթնոլորտ՝ ի շահ համալսարանի: Վստահ եմ ՝ բոլորն էլ գործում են ի շահ համալսարանի, բայց յուրաքանչյուր ոք յուրովի է պատկերացնում այդ շահին հասնելու ճանապարհները»,- նշեց Վահրամ Դումանյանը:

Գիտխորհդրի անդամ Մենուա Սողոմոնյանի այն հարցին, թե՞ հոգաբարձուների խորհրդի անդամներ հանդիսացող ԿԳՄՍ ներկայացուցիչների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկ-հորդոր եղե՞լ է նախարարի կողմից, Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ բնականաբար այդ որոշումները միանձնյա աշխատանքային թղթի վրա չեն կայացվում, դրանք խորհրդակցվում են:

«Համարեք, որ այո՛, գաղափարը ասենք թե իմն է եղել՝ ինչպես կարելի է նոր խորհուրդ ձեւավորել: Շատ զարմանալի է, որ նույն օրը նույն ժամին 11 հոգի դիմում են գրում, բա՞րդ է դա հասկանալը, որ այո՛, քննարկում է եղել: Եվ ցանկացած հարց, ցանկացած որոշում ընդհանրապես քննարկվում է ցանկացած կազմակերպությունում,- ասաց նա, ապա հավելեց, որ որոշմանը նպաստել է նաեւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի անակնկալ հրաժարականի դիմումը:

«Անակնկալ եղավ, երբ որ պարոն Գեւորգյանը դիմում ներկայացրեց ազատման: Եվ բառիս բուն իմաստով առաջացավ անլուծելի խնդիր: Դրան էլ նախորդեց նախագահի կողմից օրենքը (նկատի ունի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» վերջերս ընդունվածը-խմբ.) ՍԴ ուղարկելու գործընթացը:

Այս ամենի նպատակը խնդիր լուծելն է: Կա խնդիր, գործող օրենքների շրջանակում առաջարկվել է լուծում: Լավն է, թե վատն է, դա այլ հարց է, բայց լուծում է: Որպեսզի համալսարանում չառաջանա կառավարչական վակուում՝ առաջարկվել է այդ լուծումը, այո՛ պահպանելով այն սկզբունքը, որ հիմանդիրը պետք է մեծամասնություն ունենա՝ իր իսկ հիմնադրած հիմնադրամում»,- ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Պատասխանելով հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների հարցերին, Վահրամ Դումանյանը նշեց, որ ինքը մնում է իր այն տեսակետին, որ հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական եւ ուսանողության կազմից ներկայացուցիչներ չպետք է լինեն:

«Ես չեմ թաքցրել, հիմա էլ չեմ թաքցնում. իմ խորին համոզմամբ՝ հոգաբարձուների խորհրդում չպիտի լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Չպետք է լինեն ուսանողներ, դասախոսներ, այլ պետք է լինեն հոգաբարձուներ: Ես 9/0-ի կողմնակիցն եմ եղել եւ բազմիցս այդ մասին ասել եմ ԱԺ-ում: Այս որոշման մեջ էլ ուրիշ դավեր, անակնկալի բերելու հարց չկա. թվերն էլ ընտրված են գործող օրենքից. հոգաբարձուների խորհրդի առաջարկված 20 թիվը մինիմալն է, իսկ 25% ուսանողությունը գործող օրենքն է պահանջում:

Այս դրույթը համահունչ է այն դրույթին, որը վիճարկվում է ՍԴ-ում: Սակայն ես կարծում եմ, որ այդ համամասնության փոփոխությունը որեւիցե սահմանադրական խնդիր չպետք է առաջացնի։ Այստեղ տարբեր կարծիքներ կան, կապրենք կտեսնենք: Թող սահամանդրական դատարանը որոշի»,- ասաց նա:

Ի պատասխան ԵՊՀ գիտխորհրդի անդամ, արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի այն դիտարկմանը, թե այս որոշմամբ պարզապես ցանկանում են ուղղահայաց կառավարում իրականացնել՝ նշանակելով ռեկտորներ, եւ այդ ամենը բուհի ինքնավարությունը տապալելու հաշվին, Վահրամ Դումանյանն ասաց հետեւյալը.

«Ես հիշում եմ 2006 թվականին ռեկտորի ընտրությունը, երբ մամուլում՝ ըստ օդում կախված լուրերի՝ կեղծվեց ռեկտորի ընտրությունը, եւ որեւիցե մեկը չի ասել ինքնավարության սահմանափակում: Եթե մենք դա համարում ենք ժողովրդավար ընտրություն, կներեք ես այստեղ վերապահումներ ունեմ: Ես հիմա հարց եմ տալիս՝ խնդրում եմ մտածեք՝ կարո՞ղ է դիմենք ՍԴ, որ 2006 թվականին խախտվել է մեր ինքնավարությունը, որ խորհրդի կազմը փոխվել է մեկ-երկու օր առաջ, ինչ-որ ցուցում ստացվեց, կասկածելի ընտրություն, հաշվարկ եղավ: Այ սա է հակասահմանադրականը:

Մենք այս նույն դահլիճում տարիներ շարունակ հանդուրժել ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամին 100 միլիոնից ավելի գումար տալը՝ լինելով ինքնավար, ժողովրդավար ռեկտորներով շրջապատված: Ես միայնակ բարձրացրել եմ այդ հարցը, հիմա էլ եմ բարձրացնում, որ դա եղել է սկզբունքային սխալ եւ մենք հանդուրժել ենք», - ապա նշեց, որ իր պատկերացրած բուհի ինքնավարությունը չի սկսվում ու ավարտվում, թե ռեկտորը ինչ մեխանիզմով կնշանակվի:

Ըստ նախարարի՝ ակադեմիական ազատությունը, ինքնավարությունը եւ ակադեմիական պարկեշտությունը տվյալ բուհի կանոնադրության մեջ է.

«Այդ ով որոշեց, որ լիազոր մարմինն ու Կառավարությունը բարիկադի այս կողմում են, իսկ ուսանողությունն ու դասախոսները՝ բարիկադի մյուս կողմում: Այս մտածողությունը մեզ տանում է դեպի ոչ մի տեղ: Այ սա պետք է քանդվի: Մենք բոլորս նույն բանն ենք ուզում, որ համալսարանին լավ լինի»:

Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի հարցին՝ զարգացած երկրներում ինչ փորձ կա հոգաբարձուների խորհրդում անդամների համամասնության մասին, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինքը բազմաթիվ օրինակներ կարող է բերել այն բուհերից, որտեղ ռեկտորն ուղղակի նշանակովի է.

«Կան բուհեր, որոնց հոգաբարձուների խորհրդում ընդհանրապես ուսանողներ չկան, կան, որ ուսանող-շրջանավարտներին են ընդգրկում, կա, որ ուսանողները քիչ են: Տարբեր մոդելներ կան, բայց մեր նման, որ 25 տոկոս ուսանող, ես այդպիսի բան ուղղակի չգիտեմ»:

Քննարկումը, սակայն, բավականին լարվեց, երբ հնչեցին դիտարկումներ՝ ԿԳՄՍ նախարարի՝ իշխանահաճո լինելու մասին: Նույնիսկ լարված բանավաեճ տեղի ունեցավ նախարարի եւ ԵՊՀ արհմիության նախագահի միջեւ: Այդ դիտարկումներին՝ ԿԳՄՍ նախարարը չկարողացավ չարձագանքել.

«Իմ վարքում որեւիցե քաղաքական մնացորդ, նշույլ չփնտրեք՝ կուսակցական, քաղաքական, իշխանահաճո: Իշխանահաճո եմ այնքանով, քանի դեռ ես իշխանության ներկայացուցիչ եմ եւ անում են այն, ինչը ես մտածում եմ եւ գտնում եմ ճիշտ: Եթե այդպես չլիներ, շատ տարօրինակ կլիներ: Այս փոփոխությունների մեջ ես ունեմ իմ ամենաանմիջական մասնակցությունը: Դա իմ գաղափարն է: Եվ որեւիցե մեկն ինձ չի պարտադրել»,- ասաց Վահրամ Դումանյանը:

ԵՊՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Գագիկ Ղազինյանն էլ նշեց, որ ողջամիտ կասկածներ ունի, որ այս բոլոր գործընթացները՝ այդ թվում նաեւ ռեկտորի հրաժարականը, տանում են նրան, որպեսզի հնարավորինս կազմալուծեն կառավարումը եւ կատաստրոֆիկ իրավիճակ առաջացնեն բուհում:

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ ինձ համար դա եղել է անկանկալ: Ազնվորեն, եթե դա այդպես չլիներ, սա այսպես չէր լինի»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը:

Ընդմիջելով խոսակցությունը՝ Գեղամ Գեւորգյանը նշեց հետեւյալը.

«Որ օրն էլ գրեի, այդ օրն էլ երկրում ինչ-որ մի բան կկատարվեր, եւ մեծ ցանկության դեպքում կարելի էր կապել դրա հետ:  Ես ասել եմ՝ պատճառն իմ մեջ է: Ես երկար մտածել եմ, մի օր պետք է գրեի, այդ օրը գրել եմ: Հիմա դուք  ինչի հետ կկապեք, ոնց կկապեք, դա ձեր երեւակայության արդյունքն է, նաեւ ձեր իրավունքն է՝ մտածել ինչպես ուզում եք: Համալսարանը կատաստրոֆայի առաջ իմ պատճառով կանգնած չի, ես ասել եմ՝ դիմումը հետ չեմ վերցնի, բայց իրավունք ունեմ պաշտոնավարելու մինչև օրինական ճանապարհով իմ դիմումի ընդումը: Իսկ իմ դիմումը օրինական ճանապարհով կարող է ընդունվել միայն հոգարձուների խորհրդի հաստատմամբ»: 

Քննարկման արդյունքում, սակայն, կողմերից յուրաքանչյուրը մնաց իր կարծիքին. համալսարանի ներկայացուցիչները Կառավարության որոշումը համարում են հակասահմանդրական, իսկ նախարարի կարծիքով՝ առաջարկված համամասնությունը որեւիցե սահմանադրական խնդիր չի առաջացնում: Հետեւաբար, համամասնության սահամանադրականության հարցը կմնա ՍԴ որոշմանը:

Հիշեցնենք, որ Կառավարությամբ որոշմամբ փոփոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ են ունենալու, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը: 

 Մարիամ Գեւորգյան

Տպել
1156 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են