Եվս երկու ուղեգիր Տոկիոյի օլիմպիական խաղերի համար․ հունահռոմեական ոճի ըմբիշները հիանալի ելույթ ունեցան Սոֆիայում

Մայիսի 9-ին Սոֆիայում ավարտվեց ըմբշամարտի համաշխարհային վարկանիշային մրցաշարը։ Եթե ազատ ոճի Հայաստանի հավաքականը Բուլղարիայի մայրաքաղաքից վերադարձավ ձեռնունայն, ապա հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին 50 տոկոսանոց արդյունք ունեցավ․ 4 մասնակիցներից 2-ը կարողացան հասնել եզրափակիչ ու ապահովել ուղեգիրը։

60 կգ քաշային Արմեն Մելիքյանն իրեն ընձեռված հնարավորությունը գերազանց օգտագործեց։ Գևորգ Ղարիբյանը չէր կարողացել ուղեգիր նվաճել ո՛չ 2019թ․-ի աշխարհի առաջնությունում, ո՛չ էլ այս տարվա առաջին վարկանիշային մրցաշարում։ Իսկ ահա 2019թ․-ի Մ23 աշխարհի առաջնության չեմպիոնը Սոֆիայում կարողացավ ապացուցել, որ արժանի է ավելի շատ հնարավորություն ստանալ մարզչական շտաբի կողմից։ Մեքսիկացի և լիտվացի մրցակիցների նկատմամբ հաղթանակներ Մելիքյանին հեշտ տրվեցին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 3-1 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Արնաուցին, որը երկու շաբաթ առաջ Եվրոպայի առաջնությունում հաղթել էր Ղարիբյանին։ Իսկ կիսաեզրափակչում Արմենը 5-2 հաշվով պարտության մատնեց կորեացի Հանջաե Չունին, որն ավելի վաղ կարողացել էր հաղթել մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ ադրբեջանցի Մուրադ Մամադովին։ Կորեացու հետ գոտեմարտն ամենաբարդն էր Մելիքյանի համար։ Գոտեմարտի ավարտից մոտ մեկ րոպե առաջ նա հաղթում էր 3-2 հաշվով, բայց մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում․ Մելիքյանից մեծ ջանքեր պահանջվեց պահպանելու առավելությունը և ապահովելու Տոկիոյի խաղերի ուղեգիրը։ Նա ապացուցել, որ միանգամայն արժանի է նաև Հայաստանը ներկայացնել Ճապոնիայի մայրաքաղաքում, բայց թե ինչ որոշում կկայացնեն մարզիչները՝ դեռ վաղ է ասել։ Ըմբշամարտում ուղեգրերն անվանական չեն, և մարզչական շտաբը կարող է որոշել ուրիշ մարզիկի ուղարկել խաղերին։

Գրեթե նույն իրավիճակն է 67 կգ քաշային կարգում։ Կարեն Ասլանյանը, որը մի քանի տարի առաջ համարվում էր հայ ամենահեռանկարային ըմբիշներից մեկը, վերջապես կարողացավ լիարժեքորեն դրսևորել իր ամբողջ ներուժը։ Սոֆիայում նա նախ շատ վստահ հաղթանակ տարավ նորվեգացի փորձառու Տորեսենի նկատմամբ, այնուհետև բարդ գոտեմարտում հաղթեց ղրղզ Ամանտուր Իսմայիլովին, թեև երկրորդ մրցափուլի սկզբում թույլ տված սխալը կարող էր ճակատագրական լինել։ 5-5 հաշվի ժամանակ ղրղզ ըմբիշը հաղթում էր, քանի որ ավելի բարձր միավորանոց հնարք էր կատարել, բայց հայ ըմբիշը կարողացավ ուղղել սխալը և բարդ դրությունից երկու միավոր վաստակեց, որի շնորհիվ հաղթանակ տարավ։ Իսկ կիսաեզրափակչում Ասլանյանին դիմակայում էր մրցաշարի անակնկալ դարձած ֆրանսիացի Մամադասա Սիլան, որը կարողացել էր պայքարից դուրս թողնել Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանին։ Թեև Սիլան բարձրահասակ ըմբիշ է, և նրա դեմ գոտեմարտելը բավականին բարդ է, բայց Ասլանյանը կարողացավ պարտերում գլորել մրցակցին, իսկ պաշտպանվելիս սխալ թույլ չտալ, ինչի շնորհիվ հաղթեց 3-1 հաշվով։ Ինչ վերաբերում է Սահակյանին, ապա Լեհաստանը ներկայացնող հայ ըմբիշը, լինելով քաշային կարգի առաջատարներից մեկը, մնաց առանց ուղեգրի սեփական սխալների պատճառով։

67 կգ քաշային  կարգում Հայաստանն ունի ևս մեկ շատ ուժեղ ըմբիշ՝ Սլավիկ Գալստյանը, որն այս տարի լավ ելույթներ է ունենում, բայց Հայաստանի հավաքականի մարզիչները սովորաբար նախապատվություն են տալիս այն ըմբիշներին, որոնք նվաճել են ուղեգիրը։ Թե ինչ որոշում կկայացվի այս անգամ, մարզիչները կհայտնեն արդեն հայրենիք վերադառնալուց հետո։

87 և 130 կգ քաշային կարգերում Հայաստանը մնաց առանց ուղեգրի։ Փորձառու Արթուր Շահինյանն ու երիտասարդ Դավիթ Օվասափյանը երկուսը միասին երեք գոտեմարտ անցկացրին Սոֆիայում։ Շահինյանը տարավ մեկ հաղթանակ, կրեց մեկ պարտություն, Օվասափյանը պարտվեց հենց առաջին գոտեմարտում։ Այն մասին, որ նրանց համար դժվար է լինելու ուղեգիր նվաճել, արդեն խոսել էինք, բայց մրցաշարը ցույց տվեց, որ շանսեր կային։ Երկու ըմբիշներն էլ զիջեցին իրենց մրցակիցներին գրեթե հավասար գոտեմարտերում, իսկ նրանց հաղթած ըմբիշներն էլ իրենք էին շատ մոտ ուղեգիր նվաճելուն։ Սակայն 34-ամյա Շահինյանը շվեդ մրցակցի հետ գոտեմարտի վերջում արդեն շատ էր հոգնել, Օվասափյանին փորձառու Կուչմիի հետ գոտեմարտում խանգարեց փորձի պակասը։ Եթե Շահինյանի համար սա, ամենայն հավանականությամբ, վերջին հնարավորությունն էր հանդես գալու օլիմպիական խաղերում, ապա Օվասափյանի մոտ ամեն ինչ առջևում է, և նա կարող է իր ամբողջ ուժերը ներդնել արդեն 2024թ․-ի օլիմպիական խաղերում հանդես գալու համար։

Նշենք, որ Արմեն Մելիքյանի ու Կարեն Ասլանյանի եզրափակիչ գոտեմարտերը տեղի չունեցան․ առաջինն ինքը հրաժարվեց մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ գոտեմարտից, իսկ երկրորդի դեպքում մարտից հրաժարվեց մրցակիցը՝ Ուկրաինան ներկայացնող ադրբեջանցի Պարվիզ Նասիբովը։ Այդպիսով, Մելիքյանը դարձավ մրցաշարի փոխչեմպիոն, իսկ Ասլանյանը՝ չեմպիոն։ Առհասարակ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 6 քաշային կարգերից ոչ մեկի եզրափակիչը տեղի չունեցավ։ Ըմբիշները, արդեն ապահովելով օլիմպիական ուղեգիրը, նախընտրեցին ավելորդ ռիսկի չդիմել, խուսափել վնասվածքներից և Տոկիոյում իրենց հավանական մրցակիցների առջև խաղաքարտերը բացելուց։ Գլխավոր ձեռքբերումը՝ ուղեգիրը կա, մնացածն արդեն՝ Ճապոնիայի մայրաքաղաքում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21807 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ