Երևան
12 °C
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց, որ արդարադատության ոլորտում հեղափոխական փոփոխություններ են իրականացվել:
«Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը նեղել է ընդդիմությանը, իսկ այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը. բա էլ հեղափոխությունը ո՞նց եք ուզում: Հայաստանի երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ կալանավորված եւ դատապարտված անձը ուտում է պետության տված հացը: Քրեակատարողական հիմնարկում պետության տված հաց ուտելը նշանակել է ինչ-որ անարժանապատիվ բան, որովհետեւ այդ տված հացն արժանապատիվ չի եղել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով նաեւ, որ եթե ժամանակին մարդիկ ՔԿՀ-ներում հերթով էին քնում, ապա այսօր չկա այդ խնդիրը:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, չհամաձայնելով այդ գնահատականների հետ, հիշեցրեց համակարգի թերությունների մասին: Մասնավորապես Բաբաջանյանը հիշեցրեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարություն, ԱԺ մուտք գործած խմբերի հետ կապված գործերի, ԱԺ նախագահի դեմ իրականացված հարձակման, Մարտի 1-ի գործի եւ այլնի մասին:
«Ես չեմ ասել, որ մեր դատական համակարգն անթերի է: Ես ասել եմ, որ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, որի շահառուն մարդիկ են՝ ՀՀ քաղաքացիները: Ինչքան ես գիտեմ, Կառավարություն ներխուժած քաղաքացիներից կալանավորված մարդիկ կան, ԱԺ նախագահի դեմ հարձակումն իրականացրած քաղաքացիներից էլ կալանավորված անձ կա, բայց ես ձեզ հետ կհամաձայնեմ այն առումով, որ քննության որակը բարձրացնելու անհրաժեշտություն կա»,- արձագանքեց Փաշինյանը:
Այս ամենի ֆոնին նա կարեւոր ձեռքբերում համարեց, որ անմեղ մարդիկ բանտում չեն հայտնվում, ինչը, սակայն, ըստ Փաշինյանի, չի նշանակում, թե ամեն ինչ արված, ավարտված է: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ դատաիրավական բարեփոխումներ են արել, որոնց մի մասը նույնիսկ ուժի մեջ չի մտել:
«Ես չեմ կարծում, որ իմ ասածը պետք է ընկալվի այնպես, որ մենք հասել ենք կատարելության, ես եկել եմ այն համոզման, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Մենք կարող էինք գնալ այն ճանապարհով, որ ով իշխանությանը թարս բառ ասեր, կալանքի տակ հայտնվեր: Ես ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Հայաստանում ընդդիմադիր մի գործիչ ամիսներով կալանավորվեց նրա համար, որ իր ելույթում ասել էր՝ հողը վառվելու է նրանց ոտքերի տակ»,- շարունակեց Փաշինյանը:
Նրա համոզմամբ՝ իրավական գնահատականը միշտ չէ, որ քաղաքական գնահատականի հետ պետք է համընկնի, եւ դա է դատական համակարգի գոյության կարեւոր նախադրյալներից մեկը: «Եթե իրավական գնահատականը միշտ պետք է համընկնի քաղաքական գնահատականի հետ, ուրեմն անկախ դատական համակարգ չի կարող լինել»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը եւ շարունակեց. «Մեր ուզածն ի՞նչ է, որ մենք դատական որոշումներից երջանի՞կ լինենք: Եթե գործող իշխանությունը երջանիկ է դատական համակարգի որոշումներից, ուրեմն անկախ դատական համակարգ չկա, բայց մյուս կողմից պետք չէ, որ դատական համակարգը գործող իշխանությանը դժբախտացնելը իր գործը եւ առաքելությունը համարի»:
Փաշինյանը այդ համակարգի բարեփոխման շատ կարեւոր նշան համարեց այն, որ եթե տարիներ առաջ իր ստացած նամակների 90 տոկոսը այս կամ այն անձի անմեղ կալանավորված լինելու մասին էր, շուրջ մեկուկես տարի է՝ նման նամակներ չի ստանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին
Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան
Արաբկիրի «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի
Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց
Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով
Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար
Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել
ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր
Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր խաղաղություն հաստատելու ձգտմամբ. Բոճորիշվիլի
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ
Իրանը շարունակում է ներդրումներ անել հեռահար հրթիռների արտադրության մեջ. սա լուրջ սպառնալիք է. Ռուբիո
Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ եղավ հրադադարի հաստատման հարցում. վարչապետ
Ակադեմիական քաղաքի բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. ԿԳՄՍ նախարար
Ինչ է ներառված Կառավարության գործունեության 2025թ. արդյունքների մասին զեկույցում. վարչապետը մանրամասնել է
Քննարկում ենք ԵՄ-ի ներգրավվածության ձևը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում․ Փաշինյան
Վիճաբանություն և դանակահարություն Լոռու մարզում. վնասվածքներով հոսպիտալացվել են եղբայրներ
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 65 շենք, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի եղբոր կառույցը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 34-րդ տարեդարձին
ՀՀ ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում, 2-րդ թունելն է փորվել. տեսանյութ
Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Այժմ համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ․ վարչապետ
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ ֆինանսների քարտուղարության ներկայացուցչի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ
Տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, հույս ունենք տեսնել փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում
Բերդ-Ճամբարակ հատվածը դժվարանցանելի է․ ՀՀ որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը․ լուսանկարներ
2025-ն առաջին տարին էր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն․ վարչապետ
Տևական խաղաղության վերջին քայլը հունիսի 7-ին է տեղի ունենալու, որից հետո խաղաղությունը պետք է լինի անշրջելի
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ
Շատ ջերմություն ստացա մեր տատիկ-պապիկներից և նույնը տվեցի նրանց․ Թորոսյանն այցելել է «Նորք» խնամքի կենտրոն
ՄԱԿ ՄԻԽ նախագահը ծանոթացել է Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասներին
Հիշել են վարչապետի անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ թոշակի մասին
Կրկեսային գործիչների հոգեվարքը. կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը․ Չախոյան
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT