Երևան
12 °C
Հարցազրույց «Հայաստանի ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ.
- Պարոն Հարությունյան, ներքաղաքական կյանքում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ձեր կուսակցությունը ՀԱԿ դաշինքի կազմում մեծ ճանապարհ է անցել առաջին նախագահի հետ: Ծանո՞թ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին նախաձեռնություններին՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելու վերաբերյալ, ինչպե՞ս եք հասկացել այդ հայտարարությունները: Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետեւ ՀԱԿ ներկայացուցիչները բոլորին ասում են, որ սխալ են հասկացել առաջին նախագահի քայլը, տողատակերը չեն կարդացել:
- Ի՞նչ տողատակեր, հիմա արդեն պարզ խոսելու ժամանակն է: Ինձ համար ցավալի է, որ մենք այդպիսի փաստի առաջ ենք կանգնել, չէի սպասում. ո՞նց կարելի է հանցագործների հետ ինչ-որ ճանապարհ գնալ:
- Ասում է՝ «փաշինյանական հանցավոր եւ ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման եւ նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ»:
- Բայց ինչի՞ ազգակործան, ես դա չեմ ընդունում, ի՞նչն է ազգակործան, երկիրը կործանել են, տվել Նիկոլին, հիմա նոր հույս է առաջացել ժողովրդի մոտ, որ մի բան պիտի փոխվի, ուզում են հե՞տ բերել նախկիններին: Ամեն ինչ պիտի արվի, որ հանցագործները հետ չգան:
- Տեր-Պետրոսյանի հայտարարությունից տպավորություն եք ստացել, որ հանցագործներին ուզում է հե՞տ բերել:
- Ես ենթադրություններ կարող եմ անել՝ ենթադրություն, որ իրենք միասին են եղել այս ընթացքում: Ի՞նչ է, մենք էլ խաբվե՞լ ենք, հետը գնացե՞լ:
- Այդպիսի տպավորությո՞ւն եք ստացել:
- Հա, բա ո՞նց կարելի է Քոչարյանին էսօր պաշտպանել: Քոչարյանի ամբողջ քաղաքականությունը թրքամետ քաղաքականություն է եղել էս տարիների ընթացքում, ամեն ինչ արել է ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի: Ինքը Ղարաբաղին դուրս թողեց բանակցություններից, իրենք ոչինչ չարեցին Ղարաբաղը ուժեղացնելու համար, իրենք ոչինչ չարեցին, որ էդ թալանածը գոնե դնեին, առաջնագծում ամրություններ ստեղծեին, որ ռմբակոծության ժամանակ էդ էրեխեքը չզոհվեին: Չէ, ինչի մասին է խոսքը, էսօր ով դուրս գա Քոչարյան Ռոբերտին պաշտպանի, նա ազգի դավաճան է: Մի քանի թափթփուկ էլ մեզ մոտ կան՝ Ագարակում, Մեղրիում, իրենց բոլորին պիտի լուրջ գնահատական տրվի: Ես էսօր Փաշինյանին մեղադրում եմ նրանում, որ հեղափոխությունից հետո քաղաքական գնահատական չտվեց ՀՀԿ-ին, Քոչարյանին: Ասում է վենդետա, ի՞նչ վենդետա, դա վենդետա չէր լինի, հանցագործներին դնում են իրենց տեղը: Ժողովուրդն իր գնահատականը տվել էր, մնում էր «Իմ քայլը» հայ ժողովրդի տված քաղաքական գնահատականը վերածեր իրավական գնահատականի:
- Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով գոնե ՀՀԿ-ՀԱԿ ձեւաչափով գնալ ընտրությունների: Համացանցում կատակներ են անում, որ շուտով նաեւ ՔՊ-ին է առաջարկ անելու...
- Չեմ հասկանում էդ մարդուն, կորոնավիրուսը ազդեցություն է ունեցել վրան, ինչ է արել: Չեմ հաս-կա-նում: Եվ ափսոսում եմ, որ մենք էդ շարժման մեջ էինք, էդքան մարդ հավատացել էր, Մարտյան դեպքերը եղավ, էդքան մարդ իրենց կյանքը վտանգի տակ էին դրել. լրիվ անհասկանալի պահեր են:
- Ձեր կուսակցությունը ընտրություններին մասնակցելո՞ւ է:
- Դեռ որոշում չկա:
- Հնարավո՞ր է ՀԱԿ-ի ցուցակով գնաք, թե՞ արդեն կարելի է բացառել:
- Բացառվում է: ՀԱԿ-ը վերջացավ, էլ ՀԱԿ չկա, Լեւոն Տեր-Պետրոսյանը թաղեց: Մեկը մենք, ՀԱԿ-ի հետ գործ չունենք:
- Դուք դա կուսակցության անունի՞ց եք ասում:
- Ես էսօր իմ անունից եմ ասում, բայց համոզված եմ, որ մեր կուսակցականների 90 տոկոսն էդ կարծիքին է: Որովհետեւ ես Մարտի 1-ը չեմ կարող մոռանալ, ես վերջին մարդկանցից եմ եղել, որ էդ հրապարակից գնացել եմ:
- Իսկ ո՞վ է ուզում մոռանալ:
- Դե էդ հայտարարությունը վիրավորանք էր 10 զոհերին, հարյուրավոր վիրավորներին, վիրավորանք էր էդ մարդկանց նկատմամբ: Հոկտեմբերի 27-ը ես չեմ կարող մոռանալ եւ ոչ էլ ՀԺԿ-ն կարող է մոռանալ:
- Ձեր կուսակցության ղեկավարի՝ Ստեփան Դեմիրճյանի հետ խոսե՞լ եք:
- Բացառվում է, որ Դեմիրճյանը մոռանա Հոկտեմբերի 27-ը եւ պաշտպանի մի հանցագործ խմբի: Միանշանակ մենք դատապարտում ենք ու դատապարտել ենք այս նախաձեռնությունը: Եվ մեզ համար լրիվ անընդունելի է խուլիգանների միասնությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը լրիվ անհասկանալի բան է մեր կուսակցության համար:
- Կան կարծիքներ, որ հունիսի 20-ին պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Հատկապես որ սյունեցի եք, որտեղ, ըստ որոշ գնահատականների, Քոչարյանն ամենամեծ շանսերն ունի, համամի՞տ եք այդ կարծիքի հետ:
- Քոչարյանը զրո է, նրա անունը ժողովուրդը լսում է՝ հերիք է: Քոչարյանը ո՞նց կարող է շանս ունենալ: Ինչի մեր ազգի հիշողությունն այդքան կա՞րճ է:
- Բայց նրան միացել է Վահե Հակոբյանը, որը Սյունիքում ...
- Հեքիաթ է, հե-քիաթ, Սյունիքում ոչ մի բան չունի: Ես հիմա Սյունիքում եմ, չէ՞, 10 տոկոս եթե ձայն հավաքեն Սյունիքում՝ պիտի գոհ լինեն: ժողովուրդը ո՞նց Քոչարյանին կընդունի: Կամ Վահե Հակոբյանը ի՞նչ է, բա էս ժողովուրդը չի՞ տեսնում, որ էդպիսի խուլիգանություններով, էդպիսի բաներով...ո՞նց կարող են դրա հետեւից գնալ: Մենակ մի ձեւ ունեն՝ Քաջարանի կոմբինատը: Էստեղ պիտի շատ լուրջ հսկողություն դրվի իրավապահների կողմից, որ էդ մաֆիոզներին կանխեն: Հիմա ես ունեմ ինֆորմացիա, որ իրենք չեն երեւում, փորձում են զանգել, համոզել, փող բաժանել: Պարզապես պիտի լավ ուժային միջոցներ օգտագործեն, որ ընտրությունները չկեղծեն, վերջ: Փաշինյանին ժողովուրդը շատ լավ հասկանում է, ընդունում է:
- Բայց Սյունիքի մարզ այցի ժամանակ ցույց տվեցին, որ այդպես չէ:
- Այցի ժամանակ ի՞նչ էր, բա հանցագործները պատրաստվել են, մի 20-30 հոգի, կազմակերպել էին, էդ խուլիգանությունը արեցին: Ժողովուրդը չէր իմանում, որ Փաշինյանը գալու է, բայց էդ 20-30 հոգին գիտեին: Մեկը ես՝ Մեղրիում էի, չգիտեի: Փաշինյանը եկավ, մեքենայի վրա տվեցին: Ես դա էլ չեմ ընդունում, որ ոստիկանները ոչինչ չարեցին, պիտի հավաքեին տանեին դրանց: Չուզեցան, որ սրվի վիճակը, մտածեցին՝ հեսա ժողովուրդը դուրս ա գալու, դրանց պաշտպանի: Նման բան չկա, բոլորը դատապարտում էին:
- Կա՞ն կանխատեսումներ՝ որ ուժերին կտեսնենք խորհրդարանում: Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ու Արթուր Վանեցյանի դաշինքի շանսերը:
- Ոչ մի շանս էլ չունեն, նախկինները ոչ մի շանս չունեն ժողովրդի մոտ: Եթե կարողանան չթողնել ընտրակեղծիք լինի, ոչ մի բան էլ չի լինելու:
- Իսկ խորհրդարանական ընդդիմությու՞նը:
-ԲՀԿ-ն եթե ինչ-որ մի շանս ուներ, իրենց կազմակերպած հարսանիքից հետո կարող են մոռանալ դրա մասին: Ժողովուրդը շատ վատ է ընդունել էս իրավիճակում ուղիղ մեկ ժամ հրավառությունը: Ես չեմ հասկանում՝ ո՞նց են մտածում, ի՞նչ ձեւով են պատկերացնում: «Լուսավոր Հայաստանն» էլ, չեմ կարծում, թե շանսեր ունի, որովհետեւ եթե ինչ-որ մի դրական բան էլ անում են, էն մի քանի հոգին վարկաբեկում են: Անցած ընտրություններին ասում էին, թե իբր Փաշինյանի հետ միասին են, դա իրենց օգնեց:
- Նոր ուժեր կա՞ն, որոնց կուզենայիք տեսնել խորհրդարանում:
- Կան, բայց շանսերը քիչ են: Նորայր Նորիկյանը, օրինակ, լավ տպավորություն է թողնում, Արամ Սարգսյանին էլ կուզենայի, որ լիներ խորհրդարանում: Բայց այստեղ հարցն այն է, որ նրանց էլեկտորատը Փաշինյանի էլեկտորատն է, հներինը չէ: Նրանց ձայները Փաշինյանի ձայներից է գնալու:
- Կարծիք կա, որ նրանց էլեկտորատը Փաշինյանից հիասթափվածներինն է:
- Դա էլ կարող է լինել, ինչ կա որ: Բա 5-6 հեռուստաալիք առավոտից երեկո ուտում են ժողովրդի ուղեղները, հիասթափվածներ էլ կան: Հեղափոխությունը իր օրենքներն ունի, պետք չէր աչքաթող անել: Բայց որ իրականում այդքանից հետո ամենամեծ շանսերը Նիկոլ Փաշինյանն ունի, դա հաստատ է: Իրավապահ մարմինները պետք է շատ լավ աշխատեն, ուրիշ խնդիր չկա: Ձայնը կա, ամեն ինչ կա, պարզապես պիտի ամեն ինչ արվի, որ փող չբաժանեն:
- Պատերազմի պարտությունից հետո ճի՞շտ եք համարում Փաշինյանի մնալը որպես իշխանություն:
- Փաշինյանը չի պարտվել, պարտվել են նախկին իշխանությունները, որ ժողովրդին հասցրեցին այս վիճակին: Փաշինյանն ի՞նչ է արել: Կարող է ինչ-որ բացթողումներ ունեցել են, բայց այս պարտությունը ամբողջությամբ Փաշինյանին վերագրել սխալ է: Մանավանդ էս վերջին թվերը, փաստերը որ ներկայացրեց, ամեն ինչ ցույց էր տալիս: Պարզ է, որ ինքն էր իշխանության տվյալ պահին, բայց եթե երկիրը բերել եք, հասցրել էդ վիճակին, որ Ադրբեջանը 1-ը 10-ի հարաբերակցությամբ ուժեղացել է, էլ ի՞նչ էիք սպասում: Բացի դրանից, առաջին շաբաթը մենք շատ լավ ենք եղել, Ադրբեջանը լուրջ կորուստներ է ունեցել: Հետո Թուրքիան մտավ խաղի մեջ եւ մեր դաշնակիցներն էլ ոչինչ չարեցին, որ կանխեին, աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ կային: Այսինքն մեզնից կախված չէր: Այնպես որ, նորից եմ կրկնում, շատ լուրջ ուշադրություն պետք է դարձվի կեղծիքներին: Փորձեր են կատարելու զորքի վրա ազդեցություն ունենալ: Պիտի շատ լուրջ ուշադրություն դարձնեն զորամասերում, որ նախկինները այնտեղ ոչինչ չկարողանան անել: Հերիք է թավիշ անեն: Շատ խիստ պետք է լինել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT