Ունեմ հիմքեր կարծելու՝ սա միջամտություն է իմ ազատությանը. դատավորը՝ իր դեմ հարուցված կարգապահական վարույթի մասին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը։

Նշենք, որ օրակարգում երկու հարց է՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը և Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։

Նիստը նախատեսված էր մարտի 26-ին, սակայն չկայացավ քվորում չունենալու պատճառով։

Լրագրողների հետ զրույցում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը, անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն, նշեց, որ վարույթին ծանոթ է, բայց ոչինչ չի հասկացել, թե ինչում են իրեն մեղադրում:

Հիշեցնենք՝ կարգապահական վարույթի համար պատճառ է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված զեկուցագիրը՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով ԱԱԾ-ի կողմից ներկայացված՝ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշման հետ։

«Ես չեմ հասկանում, թե ինչում են մեղադրում, թե իմ կարգապահական խախտումն ինչում է դրսևորվում: Պետք է ինչ-որ դատավարական խախտման մասին խոսք լինի: Հարուցման որոշման մեջ գրված է՝ հիմնավոր կասկածի առկայության բացակայությունը առերևույթ չպատճառաբանված է: Դրանից մի քանի տող ներքև գրված է, որ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից և անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք որ իր քննարկման առարկա չեն: Հիմա ես չեմ հասկանում՝ այդ դատական ակտը պատճառաբանված չէ՞, թե՞ շատ պատճառաբանված է: Եթե գնանք ԲԴԽ, բոլորը կտեսնեն՝ պատճառաբանված է, թե ոչ: Եթե չենք գնա ԲԴԽ, ու գործի նախաքննության գաղտնիությունն այլևս գաղտնի չի լինի, ես կհորդորեմ, որ այդ դատական ակտը հասանելի դառնա հանրության համար, և եթե կգտնվի մեկ իրավաբան, ով կասի՝ դատական ակտը չպատճառաբանված է, ուրախ կլինեմ, որ իմանամ, թե դա ով է»,- ասաց դատավորը:

Հարցին՝ կարծում է՝ կարգապահական վարույթը քաղաքական ենթատեքստ ունի՞, դատավորը նշեց, որ ոչինչ չի բացառում.

«Ես ունեմ ողջամիտ հիմքեր՝ կարծելու, որ սա միջամտություն է իմ ազատությանը, իմ անկաշկանդ աշխատանքին և համարձակ որոշումներ կայացնելուն, քանի որ երբ ես Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքի միջնորդությունը քննարկեցի և չբավարարեցի այդ միջնորդությունը, դրան հաջորդեց մի շարք պետական մարմինների և պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԲԴԽ-ի անդամ թեկնածուների հայտարարությունները: Ճիշտ է, Աշոտ Մինասյան անունը ոչ ոք չի տվել, բայց խոսում էին այնպիսի հանգամանքներից, որ կարծում եմ՝ պարզ է, որ այս գործը վերաբերում է Աշոտ Մինասյանին»,- նշեց դատավորը:

Արման Հովհաննիսյանն ասաց, որ դատական ակտի բողոքարկում է եղել Վերաքննիչ քրեական դատարան, վերջինս էլ արձանագրել է, որ դատական ակտը օրինական է, այնուհետեւ դատախազությունը դիմել է արդարադատության նախարարություն, որն էլ կարգապահական վարույթ է հարուցել։

«Որևէ պաշտոնյա իր խոսքով ու գնահատականներով հնարավորինս պետք է զերծ մնա, որպեսզի չկաշկանդի որեւէ մեկին, այդ թվում՝ դատավորը, քննիչը, դատախազը։ Նրանք որևէ կանխակալ մոտեցում չպետք է արտահայտեն այս կամ այն գործի հետ կապված»:

Հարցին, իր կարծիքով, կհաջողվի՞ դատավորներին մնալ իրենց անաչառ դիրքերում, Հովհաննիսյանն ասաց. «Ես կարծում եմ՝ այո, և ունեմ այդ ցանկությունը, որ բոլորն էլ մնան այդ դիրքերում։ Դա գալիս է անձից, անձը պետք է ունենա իր ներքին անկախությունը։ Վստահ եմ, որ եթե անձն ունի այդ անկախությունը, ցանկացած միջամտություն կամ փորձ չի կարող անձի մոտ փոխել, որ ինքն անկաշկանդ չգործի։ Գտնում եմ, որ դա հնարավոր է»,- ասաց դատավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2380 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին