Երևան
12 °C
Երեկ՝ մայիսի 4-ին, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի Մարտունի քաղաք է այցելել այնտեղ տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցով ու ասել. «Ժողովուրդ, լավ կլինի՝ այս արձանը հանենք»: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը:
«Տեղյակ չեմ՝ Բալասանյանը Մարտունու մյուս շրջաններում այլ հարցերով շրջել է, թե չէ, բայց Մարտունի քաղաք գալու նպատակն է եղել ասելու, որ լավ կլինի՝ Նժդեհի արձանը հանենք»,- ասաց Մկրտչյանը:
Մարտունու ավագանու անդամի խոսքով՝ արձանի ապամոնտաժմանը դեմ մարդկանց ընդամենը մի փոքր մասն է տեղյակ եղել Բալասանյանի այցի նպատակի մասին, լսելով՝ շտապել են կանխել, առայժմ դա նրանց հաջողվել է: Մկրտչյանի խոսքով՝ երեկվա հավաքված մարդիկ պահանջել են Նժդեհի արձանի ապամոնտաժման համար կոնկրետ պատճառներ նշել, Վիտալի Բալասանյանն էլ մի քանի պատճառներ է բերել, սակայն դրանք, ըստ Արտակ Մկրտչյանի, նրանց չի բավարարել: Բալասանյանն էլ ասել է՝ «ձեր գործն է», թողել, գնացել է: Ավագանու անդամից հետաքրքրվեցինք, թե Բալասանյանն ինչ պատճառաբանություններ է բերել: «Որոշ հանգամանքներից ելնելով՝ չեմ ուզում հանրայնացնել նրա ասածները, բայց մի բան կարող եմ հստակ ասել՝ կոնկրետ պատճառ չի եղել»,- ասաց նա:
Արտակ Մկրտչյանի խոսքով՝ արդեն մի քանի անգամ քննարկումներ են ունեցել ինչպես քաղաքապետարանի ներկայացուցիչների, այնպես էլ Վիտալի Բալասանյանի հետ, թեման եղել է արձանի ապամոնտաժումը: «Մեզ արդեն քանի անգամ է՝ ժամանակ առ ժամանակ ասում՝ լավ կլինի՝ հանենք, մենք էլ հստակ պատճառներ ենք ուզում, թեման փակում են, ասում՝ լավ, հետո կզրուցենք, բայց որոշ ժամանակ հետո կրկին սկսում են ապամոնտաժման քննարկումները»,- պատմեց Արտակ Մկրտչյանը:
Ավագանու անդամի խոսքով՝ եթե կան կոնկրետ փաստեր, որ արձանի՝ իր տեղում մնալը վնաս կբերի Արցախին կամ Հայաստանին, իրենք պատրաստ են հասկանալ ու հեռացնել: Ամեն դեպքում, հանրությունը նման պատճառ չի տեսնում, ավելին՝ Նժդեհի արձանի ապամոնտաժումը թուլություն են որակում: «Եթե այն վնաս չի բերում, ինչո՞ւ պիտի ինչ-որ մեկի քմահաճույքի համար այն հեռացնենք: Խոսակցություններ կան, որ դա ինչ-որ ռուս գեներալ է ուզում, բայց թե չգիտենք՝ գեներալն ով է, իրոք դա այդպես է, թե չէ: Մենք հանդիպումների ժամանակ ասել ենք՝ կոնկրետ ով է ուզում, որ այս արձանն ապամոնտաժվի, թող գա, մեզ հետ հանդիպի, հասկանանք՝ ով է ու ինչի համար է այդպես ուզում»,- ասաց նա:
Վերջերս սկսեցին խոսակցություններ տարածվել, որ պետք է արձանը հեռացվի, բայց թե ում կողմից եւ ինչու, Մարտունիում չգիտեն: «Մենք մի քանի անգամ հանդիպում ենք ունեցել Վիտալի Բալասանյանի հետ, նա ասել է՝ լավ կլինի, որ արձանը հանենք, բայց դա ասվել է առանց որեւէ լուրջ հիմնավորումների: Մենք հարց ենք տվել Բալասանյանին, թե ինչո՞ւ հանենք, բայց հստակ պատճառներ չեն եղել»:
Նախքան արձանի տեղադրումն այդ հարցը Մարտունու ավագանու նիստի օրակարգում է եղել, քննարկել են, ավագանին որոշում է կայացրել, որ այն դրվի հենց հերոսի անունը կրող՝ Գարեգին Նժդեհ փողոցում:
«Նախքան պատերազմն էինք որոշել, որ բացումը լիներ, բայց քանի որ պատերազմն ամեն ինչ հիմքից փոխեց, հետաձգվեց նաեւ արձանի բացումը: Կիսանդրին դեռ թերություններ էլ ունի, պիտի ամեն ինչ շտկվի, նոր բացումը լինի: Հենց այդ փողոցում էլ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, այդ իսկ պատճառով պատվանդանն էլ դեռ նորմալ չէ»,- ասաց նա:
Ըստ Մկրտչյանի՝ խոսակցություններ կան, որ արձանը պիտի մինչեւ Մայիսի 9-ը հանեն:
Մարտունու քաղաքապետի պաշտոնակատար Ազնավուր Սաղյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ Վիտալի Բալասանյանը այցով եղել է Մարտունիում, որի նպատակը արձանի ապամոնտաժումն է եղել: Քաղաքապետն ասաց, որ այդ հարցը չի մեկնաբանում: Խնդրեցինք մեկ բառով պատասխանել՝ արձանը հանվելո՞ւ է, թե՞ ոչ, քաղաքապետն ասաց. «Չէ՛, երեւի չի հանվելու»:
Ազնավուր Սաղյանը հայտնեց, որ Մարտունու քաղաքապետարանը երեկ հրապարակում է արել, դրան ավելացնելու ոչինչ չունի:
Ստորեւ ներկայացնում ենք Մարտունու քաղաքապետարանի հայտարարությունը.
«Ի պատասխան համացանցային որոշ լրատվական միջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ հայտնում ենք, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը 2021 թվականի մայիսի 4-ին հերթական անգամ այցելել է քաղաք Մարտունի՝ տեղում բնակարանաշինության, անվտանգային ոլորտին առնչվող մի շարք հարցերի կատարման ընթացքը քննարկելու նպատակով։
Վիտալի Բալասանյանի՝ Մարտունի քաղաք կատարած այցելության տեղեկությունը որոշ զանգվածային լրատվամիջոցների կողմից խեղաթյուրված ներկայացնելու առթիվ կոչ ենք անում պահպանել զսպվածություն, տուրք չտալ էժանագին և ստահոդ քարոզչական հնարքներին և զերծ մնալ զրպարտություններ տարածելուց»:
«Հայկական ժամանակը» առավոտից փորձում էր մեկնաբանություն ստանալ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից, սակայն վերջինս այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ
Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը
Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը
Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է
ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերություններ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ
Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ
Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ
Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը
Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ
Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը
«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն
Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով
Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն
Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է
Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում
2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT