Երևան
12 °C
Հայաստանում որոշ ապրանքատեսակների գնաճը շարունակվում է: Եթե մարտի կեսերին Երեւանի սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվող ամենամատչելի ձեթի 1 լիտրը 930 դրամ էր, ապա այսօր արդեն 1180 դրամ է:
Բացի ձեթից՝ շարունակում են թանկանալ կաթնամթերքը, շաքարավազը: Իսկ ամենամատչելի կարագի 1 կգ-ը հասել է 4240 դրամի: Վերջին շրջանում թանկացել է նաեւ քաղցրավենիքը, դա նկատվում է տեղական արտադրողների արտադրանքի գներում եւս:
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը 2020թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.8%: Իսկ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% աճ:
2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ ձվի գինն աճել է 78.2%-ով, հացի եւ ալյուրի գնաճը կազմել է համապատասխանաբար 8.6% եւ 14.4%, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 9.2%-ով:
Ոչ սպառողական շուկայում՝ բենզինի 4.9% գնաճ է նկատվում:
Միեւնույն ժամանակ 2021թ. մարտին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 527.7 դրամ՝ 7.9%-ով բարձր 2020թ. մարտի ցուցանիշից:
Այն, որ գնաճի հիմնական պատճառները չեն փոխվել՝ ոլորտին առնչվող պետական մարմինների համար միանշանակ է. այդ պատճառները համաշխարհային շուկայում ապրանքների գների թանկացումներն են եւ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը:
Գնաճի տեմպերն ավելանում են, իսկ քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները շարունակում են մնալ նույնը:
Թեմային երեկ ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ համաշխարհային շուկայում այժմ ձեթի եւ յուղերի 80 տոկոս գնաճ կա, շաքարավազի գների 40 տոկոս աճ է նկատվում,գնաճ կա կաթնամթերքի, հացահատիկի շուկաներում: «Այդ գները մենք` որպես փոքր ներմուծող երկիր, չենք կարող անտեսել։ Մենք չունենք ներքին արտադրություն, որն ուղղված է բացառապես ներքին սպառողին, հետեւաբար ապրանքները ներմուծում ենք գնաճով։ Սրան գումարած` փոխարժեքի որոշակի տատանողականությունը»,- նշեց Գալստյանը:
ԿԲ նախագահի խոսքով՝ այստեղ հետաքրքիր ֆենոմեն կա` գները բարձրանում են փոխարժեքին զուգընթաց, բայց երբ փոխարժեքը որոշակիորեն նահանջում է նախկին մակարդակին, գներն ավելի դանդաղ են իջնում: Նրա խոսքով` հիմա համաշխարհային շուկայում նկատվում է գների աճ` նախ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում, պայմանավորված լավատեսական տնտեսական աճի սպասումներով։ Այսինքն` կորոնավիրուսի հաղթահարումից հետո ակնկալում կա, որ տնտեսությունն ավելի լավ է զարգանալու։ «Մեր խնդիրը ոչ թե յուղերի գների սահմանափակումն է կամ ազդեցությունը դրանց վրա, այլ այս գների բարձրացման արդյունքում խելամիտ քաղաքականություն վարելը։ Այսինքն` տոկոսադրույքները չբարձրացնենք այնքան, որ սպառումն ընդհանրապես վերանա, սակայն, մյուս կողմից, չենք էլ կարող դա անտեսել»,- նշեց Գալստյանը:
ԿԲ նախագահն ընդգծեց՝ փորձում են մարդկանց հասցնել այն հիմնական ուղերձները, որ կարճաժամկետ հատվածում կարող է որոշակի գների աճ լինել, սակայն իրենք միտված են բալանսավորել իրավիճակը: Ըստ նրա՝ պետք է այնպես անել, որ զսպելով գնաճը, տնտեսական անկում չունենանք։
ՀԺ-ն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ աշխատավարձերի չաճելու ֆոնին քաղաքացիներն ինչպե՞ս պետք է այս գնաճին դիմակայեն, ի պատասխան՝ նա ասաց, որ եթե գնան, օրինակ՝ ձեթի գնի բարձրացման հետեւից ու աշխատավարձեր բարձրացնեն, մեր տնտեսությունն ուղղակի կպայթի:
«Այդպես չի լինում, դա տնտեսագիտական առումով նոնսենս է: Օրինակ՝ 2018, 2019 եւ 2020 թվականներին մարդկանց եկամուտներն ավելի շատ են աճել, քան ապրանքների գներն են: Այդ ժամանակ էլ ի՞նչ, պետք է աշխատավա՞րձը նվազեցնեինք. բնականաբար՝ ոչ: Սա դինամիկ պրոցես է: Մինչեւ 6 տոկոս գնաճը նորմալ է, ընդհանուր ապրանքների մեջ պետք է դա նայել»,- ասաց Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ կարեւորը ոչ թե գնաճն է, այլ այն, թե որքանով է գնաճը համահունչ միջազգային գների փոփոխությանը. «Եթե մենք ձեթ ենք ներկրում, ցորեն ենք ներկրում, դիզվառելիք ենք ներկրում եւ դրանց գինն աշխարհում թանկանում է՝ ի՞նչ է պետք անել, որ դրանց գները չթանկանան. չկա լուծում»:
Պատգամավորն ընդգծեց՝ այս տարվա կեսից համաշխարհային գները կսկսեն նվազել: Պարզաբանեց, երբ համաշխարհային գներն աճում են, դա գրավիչ է դառնում արտադրողների համար, եւ շատ տնտեսվարողներ են սկսում արտադրել. «Երբ ավելի շատ են արտադրում, տվյալ ապրանքի գինը սկսում է նվազել: Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանում ձվի գինը այդպես նվազեց: Տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, թույլ չի տա, որ ապրանքները սկսեն շատ թանկանալ: Դրան արձագանքել աշխատավարձի բարձրացմամբ՝ չի կարելի»:
Հարցին՝ ծայրահեղ վիճակ չունե՞նք, որ գնաճի պատճառով քաղաքացին ի վիճակի չլինի ինչ-որ ապրանք գնելու, Գեւորգյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, մենք չունենք 8-9 տոկոսանոց գնաճ՝ ինչպես մի քանի տարի առաջ: Մենք ունենք որոշակի գնաճ, որն ամբողջությամբ պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարմամբ»:
Խոսելով տեղում արտադրվող քաղցրավենիքի թանկացման մասին, պատգամավորն ասաց, որ այդ արտադրության համար հիմնականում անհրաժեշտ են այնպիսի բաղադրիչներ, որոնք ներկրվում են, օրինակ՝ շաքար, ձեթ, կոկոսի յուղ, կակաո եւ այն, որ այդ ապրանքները պետք է թանկանան՝ բնական է:
«Կանցնի ժամանակ, եւ այդ ապրանքների գները կիջնեն, որովհետեւ գների էլաստիկությունը Հայաստանում արդեն նորմայի է եկել, որովհետեւ կա մրցակցություն: Այսինքն, եթե միջազգային շուկայում տվյալ ապրանքը թանկանում է, այստեղ նույնպես թանկանում է, երբ իջնում է՝ այստեղ էլ է իջնում»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում գները բարձրանալուց հետո չէր իջնում, քանի որ մրցակցություն չկար:
Գեւորգյանի խոսքով՝ Պարենի համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ձեթի գինը համաշխարհային շուկայում ապրիլին թանկացել է 8 տոկոսով: Վերջին 10 տարում նման գին չի եղել: Բացի այդ, կաթնամթերքի գինը 1 ամսվա մեջ աճել է 3.9 տոկոսով: Նա ասաց, որ համաշխարհային շուկայում գներն ավելի շատ են աճել, քան Հայաստանում:
«Եթե աշխատավարձերը բարձրացնենք եւ փող բաժանենք, դա պահանջարկ կառաջացնի, իսկ դա էլ իր հերթին կբերի գների աճի եւ որեւէ էֆեկտ չի տա: Որոշ ապրանքների առումով համաշխարհային շուկայում արդեն գների նվազում է սկսվել, եւ դա շուտով կազդի նաեւ մեր շուկայի վրա»,- նշեց նա:
Պատգամավորն ընդգծեց՝ հացահատիկի գինը ապրիլին մարտի համեմատ համաշխարհային շուկայում նվազել է 1.8 տոկոսով, սակայն այդ պայմաններում 26.5 տոկոսով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ամսին: Շաքարի գինը նվազել է 4 տոկոսով, սակայն այն 30 տոկոսով բարձր է, քան 1 տարի առաջ էր. «Սա համաշխարհային տենդենց է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT