Երևան
12 °C
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից բացահայտվել էր կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշների անօրինական իրացման փորձ:
Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:
Կոմիտեն հերթական անգամ հորդորել էր քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործունեությունից։ Սակայն ևս մի դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 19 բաժնում հաշվառված անհատ ձեռնարկատերը հարկային մարմին ներկայացրած ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտի և օգտագործման մասին հաշվետվության հիման վրա ստացել է սպիրտային խմիչքների 0.5 լիտր տարողությամբ վերագրմամբ տարաների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշ:
Հետագայում հաշվարկային փաստաթղթերի հետազոտումից պարզվել է, որ նա ձևակերպել է որպես իրացում նաև 0.1 լիտր տարողությամբ մրգի օղի, այնինչ, դրա համար ի սկզբանե վերագրմամբ ակցիզային դրոշմանիշեր ձեռք չի բերվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ անհատ ձեռնարկատերը սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերն օտարել է այլ անձի, միաժամանակ իր հարկային պարտավորությունները չհաշվարկելու և չվճարելու արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս:
Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 209-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մինչ անհատ ձեռնարկատեր հաշվառվելը, քաղաքացին աշխատել է հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 3 բաժնում հաշվառված ՍՊ ընկերության՝ Աբովյան քաղաքում գտնվող օղու արտադրամասում:
Աշխատանքի առաջարկը ստացել է իր բարեկամից, ով հանդիսացել է ընկերության փաստացի ղեկավարը: Քրեական գործով կատարված հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թ. ապրիլ ամսին քաղաքացու ազգականին հանդիպել է ընկերության իրական շահառուն և հայտնել, որ քիչ հարկեր վճարելու նպատակով անհրաժեշտ է վստահելի անձ՝ անհատ ձեռնարկատեր հաշվառելու և գործունեությունն այդ Ա/Ձ-ի միջոցով շարունակելու համար:
Ընկերության իրական շահառուի առաջարկով և իր ազգականի խնդրանքով քաղաքացին համաձայնել է հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, ինչի համար նրանց է տվել իր նույնականացման քարտը, սակայն տեղյակ չի եղել, թե ինչ գործունեություն է ծավալվել: Իր անվամբ գործունեություն ծավալելու համար իրեն խոստացել են վճարել ամսական 20000 ՀՀ դրամ գումար: Սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներն օտարել է ընկերության իրական շահառուին: Խմիչքները պատրաստվել են սովորական սպիրտից, արտադրամասում սպիրտին ավելացվել են մրգային հավելումներ, արտադրության ընթացքում երբևէ մրգային սպիրտ չի օգտագործվել:
Ակնհայտ է, որ նման կարգի հարկային հանցագործությունը չէր կարող ստվերում երկար մնալ, և կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարողներին՝ գործել բացառապես օրենքի դաշտում, խուսափել կեղծիքից ու խաբեությունից: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց, իսկ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է հանցավոր մեխանիզմների, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին բացահայտելու գործում։ Վարչությունը շարունակում է քայլեր ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT