Երևան
12 °C
Ապրիլի 28-ին տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և հավաքականի անդամներ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանի, Գագիկ Խաչիկյանի ու Արթուր Ավետիսյանի մամուլի ասուլիսը:
Հարցերին հիմնականում պատասխանում էր գլխավոր մարզիչը, և բնական է, որ գովեստի խոսքերը նրա կողմից քիչ չէին, քանի որ Հայաստանի հավաքականը Բազելում շատ լավ ելույթ ունեցավ. Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, ևս 3 հայ մարմնամարզիկ հանդես եկավ տարբեր գործիքների եզրափակիչներում: Մարզչի ուրախությունն ավելի մեծ էր հատկապես այն պատճառով, որ Դավթյանի չեմպիոնությունը եղավ ապրիլի 24-ին, իսկ ինքը՝ մարզիկը պատվո պատվանդանին կանգնեց՝ կրշքին անմոռուկով: Ըստ Սերոբյանի՝ մարմնամարզության ֆեդերացիայից նույնիսկ սպառնացել են Դավթյանին, որ եթե հաջորդ անգամ նույն բանն անի, կարող են մեդալը նրանից վերցնել, բայց դա Հայաստանի ներկայացուցիչներին չի մտահոգում:
Առավել հետաքրքիր էին մարզչի դիտարկումներն օլիմպիական խաղերի հեռանկարների մասին: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական խաղերի ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որն իր այդ ուղեգիրը ձեռք է բերել աշխարհի առաջնության բազմամարտում ունեցած լավ ելույթների շնորհիվ: Սակայն օլիմպիական խաղերին Դավթյանին բոլոր գործիքների վրա չենք տեսնի. Սերոբյանը նշեց, որ Դավթյանը Տոկիոյում կմասնակցի միայն հենացատկ և նժույգթափեր վարժություններում:
Նման որոշումը, ինչ-որ չափով, սպասելի էր: Բազմամարտում Դավթյանի՝ մեդալ նվաճելու շանսերը նվազագույն են: Պտտաձող և զուգափայտեր վարժություններում Դավթյանը բարդ վարժություններ չի կատարում. Հայաստանում կա մարզագույքի խնդիր, որը թույլ չի տալիս այս մրցաձևերում նորմալ վարժություններ նախապատրաստել: Դա արդեն հանում է Դավթյանին բազմամարտի մեդալների հավակնորդների ցուցակից: Ազատ վարժությունն ու օղակները Դավթյանը լավ է կատարում, բայց ընտրում է համեմատաբար հեշտ՝ բազային քիչ միավորներ ունեցող վարժություններ: Բազմամարտի տեսանկյունից դրանք լավ միավորներ են ապահովում, սակայն եթե դիտարկենք առաձին գործիքների տեսանկյունից, ապա այդ վարժություններով մեդալների համար պաքարելն անհնար է: Այնպես որ, հենացակտում և նժույգթափերում հանդես գալը միանգամայն տրամաբանական որոշում է, քանի որ այդ վարժություններում Արթուրը կարող է մեդալի իրական հավակնորդ լինել:
Հենացատկում Դավթյանի երկու ցատկերն էլ բավականին բարդ են, ինչպես շեշտում է մարզիչը՝ աշխարհում ամենաբարդերից են: Բազելում Արթուրի առաջին ցատկն անհաջող էր, նա սխալվեց վայրէջք կատարելուց, իսկ երկրորդ ցատկը գրեթե իդեալական էր; Եթե չլիներ առաջին ցատկի սխալը, Դավթյանը կարող էր Եվրոպայի չեմպիոն էլ դառնալ: Մարզչի խոսքերով՝ լուրջ աշխատանք է տարվում առաջին ցատկի վրա, և այն արդեն պատրաստ է: Բացի այդ, Սերոբյանը նշեց, որ աշխատանք է տարվում լրիվ նոր ցատկի վրա, որը աշխարհում դեռ ոչ ոք չի կատարել: Սակայն համավարակի պատճառով լիարժեք չստացվեց այն պատրաստել, ինչպես ասաց մարզիչ՝ ցատկը դեռ «հում» է, և ռիսկային կլիներ փորձարկել առաջնությունում: Եթե օլիմպիական խաղերից առաջ ավելի բարդ ցատկը պատրաստ լինի, Տոկիոյում այն կտեսնենք: Հակառակ դեպքում, եթե վնասվածք ստանալու ռիսկ լինի, ցատկը չի արվի, կարվեն այն ցատկերը, որոնք արվել են Բազելում: «Այս ցատկերը ևս շատ բարդ են, ինքը կարող է դրանք ավելի որակով անել: Իսկ եթե որակով արեց, դրանք աշխարհի ամենաբարդ ցատկերից են»,- նշեց Սերոբյանը:
Ինչ վերաբերում է նժույգթափերին, ապա Դավթյանի վարժությունը՝ համեմատած եզրափակչում իր մրցակիցների, այդքան էլ բարդ չէր, բայց հայ մարզիկն այն գերազանց կատարեց, ինչը թույլ տվեց առաջ անցնել մրցակիցներից, որոնցից շատերը կոպիտ սխալներ թույլ տվեցին: Դա ասուլիսի ընթացքում շեշտեցին թե՛ Դավթյանը, թե՛ Սերոբյանը: «Արթուր արեց ավելի թեթև, տակտիկապես ճիշտ, ավելի գրագետ վարժություն: Չգնացինք ագահության, վարվեցինք գրագետ, և ինքը լավ կատարեց: Կավելացնենք»,- նշեց Սերոբյանը:
Սակայն այդքանով մարզիչն ու մազիկը չեն ցանկանում բավարարվել: Նժույգթափերի վարժության բարդությունը Տոկիոյից առաջ կարող է ավելացվել, ընդ որում, այստեղ ևս մարզիկը նոր տարր է նախապատրաստում, որը կլինի հենց իր անունով: «Առաջիկա մրցումներում կփորձարկենք: Այդ տարրը նկարել եմ, ուղարկել եմ միջազգային ֆեդերացիա»,- ասա մարզիչը:
Արթուր Դավթյանն արդեն 29 տարեկան է, և օլիմպիական այս խաղերը կարող են վերջին հնարավորությունը լինել մեդալ նվաճելու համար: «Մենք դա հասկանում ենք; Այդ պատճառով ուղիղ նշանակետը բռնած գնալու ենք, որ կոնկրետ այդ տեղին խփենք: Բոլոր ուժերը ներդնելու ենք նժույգթափերի և հենացատկի վրա: Երկու վարժություններն էլ բարդացնելու ենք, փորձարկելու ենք, դրանից հետո կորոշենք»,- եզրափակեց Սերոբյանը:
Մարզիչը նաև անդրադարձավ երիտասարդ Խաչիկյանին ու Ավետիսյանին: Ըստ նրա՝ երկուսն էլ մեծ ապագա ունեն: Արթուր Ավետիսյանը հաջորդ օլիմպիական շրջափուլուլում մեդալների իրական հավակնորդ կլինի, Խաչիկյանի ապագա չեմպիոնության վրա մարզիչը ևս չի կասկածում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT