4 հայ մարմնամարզիկ կպայքարի մեդալների համար առանձին գործիքների վրա վարժություններում

22/04/2021 schedule21:50

Շվեյցարական Բազելում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը Բազելում ներկայացված է 5 մարզիկներով. երիտասարդ Գագիկ Խաչիկյանն ու Արմեն Պետրոսյանը հանդես են գալիս բազմամարտում, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը օղակների վրա վարժությունում, իսկ բազմամարտում Հայաստանի չեմպիոն Արթուր Դավթյանն (լուսանկարում) այս անգամ իր ուժերն է փորձում միայն հենացատկում և նժույգթափեր վարժությունում:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ որակավորման փուլը: Բազմամարտում Գագիկ Խաչատրյանը հավաքեց 77.299 միավոր և զբաղեցրեց 33-րդ տեղը: Դա թույլ չտվեց նրան անցնել բազմամարտի եզրափակիչ, որտեղ ընդգրկվում են լավագույն 24 արդյունք ունեցողները: Առավել հաջող էր Խաչիկյանի ելույթը նժույգի վրա վարժությունում: Նա կատարեց 6.3 միավոր բարդություն ունեցող վարժություն, որի կատարման համար ստացավ 8.0 միավոր և 14.3 միավոր արդյունքով զբաղեցրեց երրորդ տեղը: Դա իրավունք է տալիս Խաչիկյանին մասնակցել այդ վարժության եզրափակչին: Մյուս մրցաձևերում Խաչիկյանը զբաղեցրեց հետևյալ տեղերը՝ օղակներ՝ 71, ազատ վարժություն՝ 67, զուգափայտեր՝ 71, պտտաձող՝ 53: Հենացատկում Խաչիկյանը միայն մեկ ցատկ կատարեց՝ ընդհանուր հաշվարկում միավորներ ստանալու համար:

Արմեն Պետրոսյանը բազմամարտում հավաքեց 74.965 միավոր և զբաղեցրեց 53-րդ հորիզոնականը: Առանձին գործիքների վրա վարժություններում Պետրոսյանը գրավեց հետևյալ հորիզոնականները՝ հենացատկ՝ 31, օղակներ՝ 75, ազատ վարժություն՝ 58, զուգափայտեր՝ 74, պտտաձող՝ 64, նժույգթափեր՝ 62: Պետրոսյանը չկարողացավ եզրափակիչ դուրս գալ ո՛չ բազմամարտում, ո՛չ առանձին գործիքների վրա վարժություններում:

Արթուր Դավթյանը կարողացավ հաղթահարել որակավորումը թե՛ հենացատում, թե՛ նժույգթափեր վարժությունում: Հենացատկը Դավթյանի ամենաուժեղ վարժությունն է: Նրա երկու ցատկերն էլ 5.6 միավոր բարդություն ունեին: Առաջինի կատարման համար Արթուրը ստացավ 14.800, երկրորդի համար՝ 14.333 միավոր, և միջին 14.566 գնահատականով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նժույգի վրա վարժությունում Դավթյանը ստացավ 14.266 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը:

Օղակների վրա վարժությունում հիանալի հանդես եկան Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Դավթյանը 6.0 միավոր բարդությամբ վարժության համար ստացավ 14.966 միավոր և երկրորդ տեղով անցավ եզրափակիչ: Ավետիսյանը 5.9 միավոր բարդությամբ վարժության համար ստացավ 14.833 միավոր և նույնպես իրավունք ստացավ հանդես գալ եզրափակչում:

Այսպիսով, ապրիլի 24-ին և 25-ին հայ մարմնամարզիկները կմտնեն մեդալների համար պայքարի մեջ՝ առանձին գործիքների վրա վարժություններում: Նժույգթափերի և օղակների վրա վարժությունների եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 24-ին: Նժույգթափերի եզրափակչում հանդես կգան Խաչիկյանն ու Արթուր Դավթյանը, օղակների վրա՝ Վահագն Դավթյանն ու Ավետիսյանը: Իսկ ապրիլի 25-ին Արթուր Դավթյանը մեդալների համար կպայքարի հենացատկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1499 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ