Արթուր Դավթյանը 5 ոսկե մեդալ նվաճեց ՀՀ մարմնամարզության 2019 թ. առաջնությունում

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը 5 ոսկե մեդալ նվաճեց ՀՀ մարմնամարզության 2019 թ. առաջնությունում: Այսօր՝ մարտի 14-ին, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացան առանձին գործիքների եզրափակիչները: Օրեր առաջ Դավթյանը մեծ առավելությամբ չեմպիոն էր դարձել բազմամարտում: Այսօր առաջին տեղը զբաղեցրեց ազատ վարժությունում, զուգափայտում, հենացատկում եւ պտտաձողում:

Ազատ վարժությունում 2-րդը Վիգեն Խաչատրյանն էր, 3-րդը՝ Գագիկ Խաչիկյանը: Զուգափայտերում 2-րդը կրկին Վիգեն Խաչատրյանն էր, 3-րդը Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթեմեդալակիր Արթուր Ավետիսյանն էր: Հենացատկում եւս 2-րդը Վիգեն Խաչատրյանն էր, 3-րդը՝ Արթուր Ավետիսյանը: Պտտաձողում 2-րդը Էրիկ Բաղդասարյանն էր, 3-րդը՝ Վիգեն Խաչատրյանը:

Նժույգթափերի վրա վարժությունում չեմպիոն դարձավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզեմեդալակիր Հարություն Մերդինյանը: Այստեղ Արթուր Դավթյանը բավարարվեց արծաթով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց Գագիկ Խաչիկյանը: Օղակների վրա վարժությունում առաջինը համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանն էր: 2-րդ տեղում վնասվածքից նոր ապաքինված եւ մարզավիճակ հավաքող Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն էր: Եռյակը եզրափակեց Արթուր Ավետիսյանը:

ՀՀ առաջնությունից հետո մարմնամարզիկները մարտի 18-ին մեկնելու է Դոհա՝ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու: Այն կայանալու է մարտի 22-24-ը: Հետո մարզիկները վերադառնալու են Հայաստան ու մարտի 28-ին 5 երիտասարդների հետ մեկնեն Թբիլիսի՝ 10-օրյա ուսումնամարզական հավաքի: Ապրիլի 7-ին երիտասարդները կվերադառնան Հայաստան, մյուսները կմեկնեն Լեհաստան, որտեղ ապրիլի 10-14-ը տեղի է ունենալու Եվրոպայի առաջնությունը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը: Եվրոպայի առաջնությունում այս 4 մարզիկներին միանալու են Վիգեն Խաչատրյանը եւ Արթուր Ավետիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2364 դիտում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է